Առաջադրանքներ (6/6 դասարան)

 Կատարման ժամկետը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 21-25- Ամփոփիչ շաբաթ

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ստուգում և ամփոփում՝

  1. Բանավոր ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաներ/- թեմաները՝ ստորև.

  2. Գրավոր /բլոգային/ աշխատանքների ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում հանձնարարված առաջադրանքներ/- առաջադրանքները՝ ստորև.

Մայիսի 14-18- Մայիսյան հավաք

Նախագծային ուսուցում- Ուսուցչի և սովորողի դերը նախագծային ուսուցման ընթացքում.

Մայիսի 7-11

ԹԵՄԱՆ- Գիր և Արվեստ: Գիտություն /բանավոր, Հին աշխարհի պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 48-57/.

ա/ Փորձե՛ք հիմնավորել, որ գրի ստեղծումը անհրաժեշտություն էր մարդկության համար.
բ/ Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները՝
-հիերոգլիֆ
-պապիրուս
-գաղափարագիր
-սեպագիր
գ/ Նշե՛ք, ըստ ձեզ, Հին աշխարհի ամենակարևոր հայտնագործությունները, որոնք այսօր էլ ծառայում են մարդկանց /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մայիսի 2-5

ԹԵՄԱՆ- Հնդկաստան և Չինաստան: Աքեմենյան Իրանը /բանավոր, Հին աշխարհի պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 37-43/

ա/ Ներկայացրե՛ք հին հնդիկների պատկերացումները վարնաների առաջացման մասին.
բ/ Համեմատե՛ք Հին Հնդկաստանն ու Չինաստանը՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները.
գ/ Թվարկե՛ք Դարեհ 1-ինի իրականացրած վերափոխումները: Ի՞նչ նշանակություն ունեցան դրանք /դասագիրք և այլ աղբյուրներ/.

«Հին աշխարհի պատմություն», 6-րդ դասարան 
http://lib.armedu.am/resource/1000

Ապրիլի 23-27- ԱՄՓՈՓԻՉ ՇԱԲԱԹ

  1. Բանավոր ամփոփում- Կրկնել փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաները՝
    ա/ Հայաստանը աշխարհակալ տերություն, Տիգրան 2-րդ Մեծ: Տիգրան Մեծի տերության ստեղծումը.
    բ/ Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդի օրոք: Արտաշեսյան վերջին գահակալները.
    գ/ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում: Տրդատ 3-րդ.
    դ/ Հին Հայաստանի պետական կարգը և բանակը: Հին Հայաստանի մշակույթը /Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 91-146, 155-177/.

  2. Գրավոր ամփոփում- Բլոգներում ներկայացնել փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում հանձնարարված գրավոր առաջադրանքները.

Ապրիլի 16-20

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հին Հայաստանի արվեստը» թեման.
    ա/ Ճարտարապետություն: Քանդակագործություն
    բ/ Երաժշտություն: Թատրոն /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 175-177/.

  2. Թվարկե՛ք Երևանում ձեզ հայտնի նմուշներ՝
    ա/ Ճարտարապետությունից
    բ/ Քանդակագործությունից /գրավոր/.

  3. Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում: Պատմե՛ք ձեր երաժշտական նախասիրությունների մասին /գրավոր/.

  4. Սիրու՞մ եք այցելել թատրոն: Ի՞նչ ներկայացումներ կարող եք նշել: Թվարկե՛ք հայ կինոյի և թատրոնի հայտնի գործիչներ ու դերասաններ /գրավոր/.

Ապրիլի 9-13

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հին Հայաստանի մշակույթը» թեման.
    ա/ Գրավոր մշակույթը
    բ/ Գիտությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 167-173/.

  2. Ի՛նչ նշանակություն ունեցավ գրի ստեղծումը մարդու կյանքում: Արտահայտե՛ք ձեր ձեր կարծիքը հիմնավորումներով և փաստերով /գրավոր/.

  3. Ներկայացրե՛ք Մովսես Խորենացու տեղեկությունները մեհենական պատմագրության արխիվի /դիվանի/ մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 3-7-Նախագծային շաբաթ

  1. Պատրաստվե՛ք ֆիլմի դիտման, քննարկում-վերլուծության /«Հայոց մայրաքաղաքները»-Վան, Արմավիր, Երվանդաշատ/.

  2. Կատարե՛ք ուսումնասիրություն վերը նշված մայրաքաղաքների մասին և գրե՛ք կարճ պատում դրանց մասին.

Մարտի 26-30-Գարնանային արձակուրդ
Ամփոփիչ կրկնություն.

  1. Փետրվար-Մարտ ամիսների թեմաների կրկնություն, աշխատանքների ամփոփում.
    ա/ Հայաստանը աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
    բ/ Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդի օրոք: Արտաշեսյան վերջին գահակալները.
    գ/ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում.
    դ/ Հին Հայաստանի պետական կարգը, բանակը: Հին Հայաստանի մշակույթը /բանավոր ամփոփում, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 91-166/.

  2. Գրավոր առաջադրանքների ամփոփում բլոգներում, դրանց ստուգում և գնահատում /գրավոր ամփոփում/.

Մարտի 19-23-Նախագծային շաբաթ.

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հին Հայաստանի մշակույթը» թեման՝
    ա/ Մշակույթի ակունքները: Հայկական առասպելները.
    բ/ Հայկական վիպերգերը.
    գ/ Հայոց նախաքրիստոնեական  հավատքը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 155-166/.

  2. Հայկական ավանդազրույցների ո՞ր հերոսն է ձեզ առավել հոգեհարազատ: Գրե՛ք նրա մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ներկայացրե՛ք Հայոց աստվածների և նրանց համապատասխանող հունական աստվածների ցանկը հելլենիզմի դարաշրջանում՝ օրինակ. Արամազդ-Զևս /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 12-16

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հին Հայաստանի պետական կարգը և բանակը» թեման՝
    1. Հին Հայաստանի պետական կարգը.
    2. Հին Հայաստանի բանակը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 139-146/.

  2. Նկարագրե՛ք Արքունիքի կառուցվածքն ու գործառույթները /գրավոր, դասագիրք/.

  3. Ներկայացրե՛ք Հայոց բանակի դերը երկրի կյանքում և՛ հնում, և՛ այսօր /գրավոր, ձեր կարծիքը/.

Մարտի 5-9

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Ժամանակ անիշխանության», «Տրդատ 3-րդի գահակալությունը» թեմաները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 133-138/.

  2. Ո՞վ էր Անակ Պարթևը, ինչու՞ էր եկել Հայաստան: Ներկայացրե՛ք հիմնավոր պատասխան /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ինչու՞ Տրդատը բանտից ազատեց Գրիգորին: Ի՞նչ հետևանքներ ունեցավ դա: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 26-Մարտի 2

  1. Փետրվարյան աշխատանքների ամփոփում և գնահատում /բլոգային աշխատանքների ստուգում, բանավոր ստուգում/.

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Մեծ Հայքը 1-ին դարի վերջից մինչև 3-րդ դարի սկիզբը՝ Սանատրուկ 2-րդ, Վաղարշ 1-ին, Վաղարշ 2-րդ, Խոսրով 1-ին, Տրդատ 2-րդ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 129-132/.

  3. Լրացրե՛ք վերոնշյալ արքաների ժամանակագրական աղյուսակը.
    Օրինակ՝
    Գահակալ – Տրդատ 1-ին
    Կառավարման թվեր – 66-88 թթ.
    Ձեռնարկումներ – ա/ Արտաշատի վերակառուցում բ/ Գառնու ամրոցի վերակառուցում /գրավոր, դասագիրք/

  4. Ընտրե՛ք վերոնշյալ արքաներից ձեր նախընտրած արքային և, կատարելով ուսումնասիրություններ տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին.

Փետրվարի 19-23

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» թեման.
    ա/ Հայոց թագավորությունը «Անցումային» շրջանում.
    բ/ Տրդատ 1-ինի գահակալումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 120-128/

  2. Ինչու՞ էին 1-ին դարի 1-ին կեսին հայերը դաշնակցում պարթևների, այլ ոչ հռոմեացիների հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր, դասագիրք/

  3. Ներկայացրե՛ք Տրդատի և Հռոմեական կայսր Ներոնի միջև կնքված համաձայնագիրը /գրավոր, դասագիրք/

Փետրվարի 12-16

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդի օրոք: Արտաշեսյան վերջին գահակալները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 112-119/

  2. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ 2-րդի ընտանիքը գերության մեջ: Նաև ներկայացրե՛ք ձեր գնահատականը /գրավոր, դասագիրք/

  3. Ներկայացրե՛ք նշված արքաների օրոք Հայաստանի ամենակարևոր հաջողությունները՝
    ա/ Արտաշես 1-ին
    բ/ Տիգրան 2-րդ Մեծ
    գ/ Արտավազդ 2-րդ
    դ/ Արտաշես 2-րդ

      4. Ներկայացրե՛ք Արտաշեսյան արքաների ցանկը /գրավոր, դասագիրք/

Փետրվարի 5-9

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկական աշխարհակալության ընդլայնումը: Տիգրան Մեծի տերությունը: Տերության անկումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 99-110/

  2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ գահակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան 2-րդ Մեծին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը՝

  • Ե՞րբ է կնքվել…
  • Ու՞մ միջև…
  • Որտե՞ղ…
  • Պայմանները…    /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Հունվարի 29-Փետրվարի 2

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայաստանը աշխարհակալ տերություն, Տիգրան 2-րդ Մեծ: Տիգրան Մեծի տերության ստեղծումը» թեման /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 91-97/

  2. Փորձե՛ք բնութագրել Տիգրան Մեծին: Հին աշխարհի արքաներից ու՞մ հետ կհամեմատեյիք նրան: Հիմնավորե՛ք ձեր կարծիքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ /

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 18-22

  1. ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ՝

      ա/ Հայոց պատմություն-Հայկական լեռնաշխարհ, Նախնադար, Վանի թագավորություն, Հայկազուն Երվանդականների թագավորություն, Արտաշեսյան թագավորություն՝ Արտաշես 1-ին /բանավոր ստուգում, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 6-90/

       բ/ Համաշխարհային պատմություն-Պատմական սկզբնաղբյուրներ, Եգիպտոս, Միջագետքի առաջին պետությունները/Շումերական պետություն, Աքքադ, Բաբելոն՝ Համմուրապի/, Միջագետքի տերությունները/Ասորեստան և Բաբելոն/-/բանավոր ստուգում, Հին աշխարհի  պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 3-4, 21-23, 25-27, 29-31/

Դեկտեմբերի 11-15

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը: Արտաշես 1-ին /Հայկական թագավորությունների անկախացումը, Հայկական հողերի միավորումը/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 82-84/

  2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարենորոգումները՝
    ա/ ռազմական բարեփոխումներ
    բ/ վարչական բարեփոխումներ
    գ/ հողային բարեփոխումներ
    դ/ մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը /գրավոր, դասագիրք, էջ 87-90/.

Դեկտեմբերի 4-8

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը, Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը, Հայաստանը Ք.ա. 4-րդ դարի վերջին, Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 73-80/

  2. Պատրաստե՛ք նյութ Ալեքսանդր Մակեդոնացու մասին /գրավոր, Հայոց և Համաշխարհային պատմության դասագրքեր, 6-րդ դասարան, նաև այլ աղբյուրներ/

Նոյեմբերի  27-Դեկտեմբերի 1

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկազուն Երվանդականների թագավորությունը /Պարույր Նահապետը՝ Հայոց թագավոր, Երվանդ 1-ին Սակավակյաց, Տիգրան 1-ին Երվանդյան, Հայաստանը Աքեմենյան տերության կազմում/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 65-72/

  2. ՈՒսումնասիրե՛ք դասագրքում ներկայացված հույն պատմիչ Քսենոփոնի հաղորդումը Հայաստանի մասին և վերլուծե՛ք այն /գրավոր, էջ 72/

Նոյեմբերի 20-24

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Միջագետքի տերությունները/Ասորեստանի վերելքը, Թիգլաթպալասար 3-րդ, Բաբելոնի նոր թագավորությունը/ – /բանավոր, Հին աշխարհի պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 29-31/

  2. Ներկայացրե՛ք աշխարհի յոթ հրաշալիքները: Դրանցից ո՞ր երկուսն են ստեղծվել Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի օրոք/գրավոր, օգտվե՛ք դասագրքից և այլ աղբյուրներից/

Նոյեմբերի 13-17

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Միջագետքի առաջին պետությունները /Շումերական պետությունները, Աքքադ, Օրինաստեղծ արքան՝ Համմուրապի՝ Բաբելոնի արքա /-/բանավոր, Հին աշխարհի պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 25-27 /

  2. ՈՒսումնասիրե՛ք Համմուրապիի օրենսգրքի՝ դասագրքում ներկայացված հոդվածները և դուրս գրե՛ք ձեզ համար ամենակարևոր հոդվածները /գրավոր, էջ 27 /

Նոյեմբերի 6-10

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Եգիպտոս թեման /բանավոր, Հին աշխարհի պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 21-23/

  2. Գրե՛ք նյութ եգիպտական բուրգերի մասին՝ առանձնացնելով Քեոփսի բուրգը /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3/

  1. ՈՒսումնասիրե՛ք պատմական սկզբնաղբյուրները և ներկայացրե՛ք դրանք ըստ խմբերի /օրինակ՝ հնագիտություն/ – /գրավոր, Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 3-4, օգտվե՛ք նաև այլ աղբյուրներից/

Հոկտեմբերի 23-27

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Վանի թագավորության անկումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, էջ 61-63/

  2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ /գրավոր/

Հոկտեմբերի 16-20

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Վանի աշխարհակալ տերությունը՝ Արգիշտի 1-ին և Սարդուրի 2-րդ /բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 53-56/

  2. ՈՒսումնասիրե՛ք Էրեբունիի  հիմնադրման արձանագրությունը և պատրաստե՛ք նյութ Էրեբունի բերդ-քաղաքի հիմնադրման մասին /կապե՛ք նաև Երևան-Էրեբունու 2799 ամյակի հետ/-/գրավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 57, նաև այլ աղբյուրներ/ 

Հոկտեմբերի 9-13

  1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը: Ներկայացրե՛ք նաև Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը /գրավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 42-44 /

  2. Պատրաստվե՛ք և պատմե՛ք Վանի թագավորության արքա Իշպուինիի բարեփոխումների և Մենուա արքայի գահակալության շրջանի մասին / բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 46-48 /

Հոկտեմբերի 2-6

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը /բանավոր, էջ 32, նաև՝ Մ. Խորենացի, «Հայոց Պատմություն», Հանրագիտարան, էլեկտրոնային աղբյուրներ /

  2. Բացատրե՛ք հետևյալ անուններն ու հասկացությունները/գրավոր/
    ա/ Արմանի
    բ/ Արմի
    գ/ Հայասա
    դ/ Նաիրի երկիր
    ե/ Հայկազունիների Արարատյան թագավորություն /ՈՒրարտու /
    զ/ Արամ /Արամու /

Սեպտեմբերի 25-29

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկական լեռնաշխարհի լեռները /բանավոր, էջ 8-9 /

  2. Ի՞նչպես քայքայվեց նախնադարյան հասարակությունը /գրավոր/

Սեպտեմբերի 19-23

  1. Թվարկե՛ք նախամարդու ձեռքբերումները ըստ նախնադարի փուլերի (հին, միջին և նոր քարի դարերում, պղնձի-քարի դարում, բրոնզի և երկաթի դարերում) /գրավոր/

  2. Բացատրե՛ք նեոլիթյան «հեղափոխության» էությունը/բանավոր, էջ 22-23/

Սեպտեմբերի 11-15

  1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը/գրավոր/

  2. Աղյուսակի տեսքով ներկայացրե՛ք նախնադարի փուլերը/գրավոր/

  3. Ի՞նչ գիտեք նախնադարյան հնավայրերի մասին: Պատմե՛ք դրանց մասին/բանավոր, էջ 19-20, 22, 23-24, 25-26/

Սեպտեմբերի 4-8

  1. Բացատրե՛ք «Հայրենիք» հասկացությունը/բանավոր, էջ 6-7/

  2. Նկարագրե՛ք հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն ու լճերը/գրավոր/

Աղբյուրը՝ «Հայոց պատմություն», 6-րդ դասարան http://lib.armedu.am/resource/998

«Հին աշխարհի պատմություն», 6-րդ դասարան  http://lib.armedu.am/resource/1000

%d bloggers like this: