Առաջադրանքներ (7/2 դասարան)

Կատարման ժամկետը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 21-25- Ամփոփիչ շաբաթ

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ստուգում և ամփոփում՝

  1. Բանավոր ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաներ/- թեմաները՝ ստորև.

  2. Գրավոր /բլոգային/ աշխատանքների ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում հանձնարարված առաջադրանքներ/- առաջադրանքները՝ ստորև.

Մայիսի 14-18- Մայիսյան հավաք

Նախագծային ուսուցում- Ուսուցչի և սովորողի դերը նախագծային ուսուցման ընթացքում.

Մայիսի 7-11

ԹԵՄԱՆ- 13-րդ դարի նշանավոր տիրակալները: Կրթությունը և գիտությունը /բանավոր, Համաշխարհային պատմություն՝ Միջին դարերի պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 57-59, 67-70/.

ա/ Ովքե՞ր էին 13-րդ դարի նշանավոր տիրակալները: Ներկայացրե՛ք նրանց կատարած ամենակարևոր գործերը /գրավոր, դասագիրք/.
բ/ Համեմատե՛ք Թ. Աքվինացու և Ռ. Բեկոնի տեսակետները գիտելիքների աղբյուրի մասին /գրավոր, դասագիրք/.

Մայիսի 2-5

ԹԵՄԱՆ- Խաչակրաց շարժումը /բանավոր, Համաշխարհային պատմություն՝ Միջին դարերի պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 51-56/.

ա/ Բացատրե՛ք «Խաչակիր» հասկացությունը: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր Խաչակրաց արշավանքների գլխավոր նպատակը.
բ/ Թվարկե՛ք Խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

«Համաշխարհային պատմություն», 7-րդ դասարան  http://lib.armedu.am/resource/2485

Ապրիլի 23-27- ԱՄՓՈՓԻՉ ՇԱԲԱԹ

  1. Բանավոր ամփոփում- Կրկնել փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաները՝
    ա/ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
    բ/ Հայ ժողովրդի պայքարը օտար նվաճողների դեմ: Զաքարյաններ.
    գ/
     Հայկական պետականության ստեղծումը Կիլիկիայում: Ռուբինյաններ: Հեթումյաններ.
    դ/ Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
    ե/ Հայաստանը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսերը.
    զ/ Հայկական մշակույթը 15-րդ դարում և 17-րդ դարի 1-ին կեսին /Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, Էջ 84-182/.

  2. Գրավոր ամփոփում- Բլոգներում ներկայացնել փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում հանձնարարված գրավոր առաջադրանքները.

Ապրիլի 16-20

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 15-րդ դարում և 17-րդ դարի 1-ին կեսին» թեման.
    ա/ Կրթությունը և Տպագրությունը
    բ/ Գիտությունը և Արվեստը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 177-182/.

  2. 15-րդ դարի սկզբին ո՞ր համալսարանն էր դարձել կրթական կարևոր կենտրոն: Օգտվելով դասագրքից և այլ աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ այդ համալսարանի մասին /գրավոր/.

  3. Ի՞նչ գիտեք հայերեն առաջին տպագիր գրքի մասին /ինչպե՞ս է այն կոչվում, ե՞րբ և որտե՞ղ է այն լույս տեսել, ո՞վ է հեղինակը…/: Օգտվելով դասագրքից և այլ աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ գրքի մասին /գրավոր/.

  4. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Ջուղայի ավելի քան 10 հազար խաչքարերի և դրանց ճակատագրի մասին /գրավոր/.

Ապրիլի 9-13

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայաստանը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսերը» թեման.
    ա/ Հայաստանը 15-րդ դարում /էջ 162-165/.
    բ/ Հայաստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին /էջ 167-171/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան/.

  2. Ներկայացրե՛ք հայոց անկախ պետականության կորստի բացասական հետևանքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ներկայացրե՛ք Շահ Աբասի կազմակերպած հայերի բռնագաղթը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 3-7-Նախագծային շաբաթ

  1. Պատրաստվե՛ք տեսանյութի դիտման, քննարկում-վերլուծության- /«Մեր մեծերը»-Գրիգոր Տաթևացի/.

  2. Կատարե՛ք ուսումնասիրություն և պատրաստե՛ք նյութ Գրիգոր Տաթևացու մասին /գրավոր/.

Մարտի 26-30-Գարնանային արձակուրդ
Ամփոփիչ կրկնություն

  1. Փետրվար-Մարտ ամիսների թեմաների կրկնություն, աշխատանքների ամփոփում.
    ա/ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը՝ կազմավորումը, հզորացումը, թուլացումն ու անկումը.
    բ/ Հայ ժողովրդի պայքարը օտար նվաճողների դեմ՝ Սելջուկ-թուրքեր, Զաքարյաններ, Հայաստանը և մոնղոլները.
    գ/ Հայոց պետականությունը Կիլիկիայում.
    դ/ Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում /բանավոր ամփոփում, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 84-151/.

  2. Գրավոր առաջադրանքների ամփոփում բլոգներում, դրանց ստուգում և գնահատում /գրավոր ամփոփում/.

Մարտի 19-23-Նախագծային շաբաթ.

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում» թեման՝
    ա/ Մշակույթի վերելքը: Կրթական համակարգը
    բ/ Պատմագրությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ      146-151/.

  2. Թվարկե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր ուսումնագիտական կենտրոնները և համալսարանները, նրանց հիմնադիրներին և կրթական գործի նշանավոր կազմակերպիչներին /գրավոր, դասագիրք/.

  3. Նշե՛ք հայ պատմագրության հիմնական ուղղությունները, հեղինակներին և նրանց աշխատությունները /գրավոր, դասագիրք/.

  4. Ընտրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարաններից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ դրա մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 12-16

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Կիլիկիայի հայկական պետությունը 13-14-րդ դարերում» թեման՝
    ա/ Հեթումյաններ
    բ/ Մոնղոլներ և մամլուքներ
    գ/ Կիլիկյան Հայաստանի թուլացումն ու անկումը
    դ/  Պետական կարգը՝ Արքունիք, Բանակ, Դատական համակարգը /բանավոր, Հայոց         պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 134-139, 142-145/.

  2. Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ներկայացրե՛ք գործակալությունները և դրանց գործառույթները, Կիլիկյան հայոց թագավորության դատական համակարգը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 5-9

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Կիլիկիայի հայկական պետության ամրապնդումը, Հայոց թագավորության վերականգնումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 125-132/.

  2. Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ունեցավ  Կիլիկիան՝
    ա/ Թորոս 1-ինի օրոք
    բ/ Լևոն 1-ինի օրոք
    գ/ Թորոս 2-րդի օրոք
    դ/ Մլեհի օրոք /գրավոր, դասագիրք/.

  3. Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 26 – Մարտի 2

  1. Փետրվարյան աշխատանքների ամփոփում և գնահատում /բլոգային աշխատանքների ստուգում, բանավոր ստուգում/.

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկական պետականության ստեղծումը Կիլիկիայում. Ռուբինյան իշխանության առաջացումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 121-124/.

  3. Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետականության ստեղծման նախադրյալները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  4. Ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ /տպագիր և էլեկտրոնային/՝ պատրաստե՛ք նյութ Ռուբինյան իշխանության հիմնադիր Ռուբեն 1-ինի մասին.

Փետրվարի 19-23

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայ ժողովրդի պայքարը օտար նվաճողների դեմ: Զաքարյաններ» թեման.
    ա/ Սելջուկ-Թուրքերը և Հայաստանը.
    բ/ Հայկական թագավորությունները և իշխանությունները: Զաքարյանների պետությունը.
    գ/ Հայաստանը և մոնղոլները: Հայ ժողովրդի պայքարը օտար նվաճողների դեմ 13-14-րդ դարերում /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 107-120/.

  2. Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը: Գրե՛ք նրանց մասին՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր/.

  3. Ովքե՞ր էին մոնղոլները: Գրե՛ք նրանց և նրանց առաջնորդ Չինգիզ խանի մասին՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր/. 

Փետրվարի 12-16

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի 2-րդ կեսին և 11-րդ դարի սկզբին /Աբաս, Աշոտ 3-րդ Ողորմած,Սմբատ 2-րդ Տիեզերակալ, Գագիկ 1-ին/, Անիի թագավորության տրոհումն ու անկումը /Հովհաննես-Սմբատ, Աշոտ 4-րդ, Գագիկ 2-րդ/, Բագրատունյաց թագավորության պետական կարգը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 94-101, 104-106/

  2. Որո՞նք էին Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները: Թվարկե՛ք /գրավոր, դասագիրք/

  3. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Անիի թագավորության անկումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  4. Գրե՛ք փոքրիկ շարադրություն՝ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով.

Փետրվարի 5-9

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայաստանի անկախության պահպանման ու ամրապնդման պայքարը՝ Սմբատ 1-ին և Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 89-93/

  2. Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին: Հայոց արքաներից ու՞մ հետ կհամեմատեք նրան: Հիմնավորե՛ք ձեր կարծիքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Ընթերցե՛ք Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը /գրադարան կամ այլ աղբյուրներ/

Հունվարի 29-Փետրվարի 2

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայաստանի Բագրատունյաց թագավորության կազմավորումը: Աշոտ 1-ին /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 84-89/

  2. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները՝

    ա/ ներքին նախադրյալներ       բ/ արտաքին նախադրյալներ      /գրավոր, դասագիրք/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 18-22

  1. ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ՝

        ա/ Հայոց պատմություն-Կրկնել սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրած բոլոր թեմաները /բանավոր ստուգում, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 6-80/

         բ/ Համաշխարհային պատմություն-Ժողովուրդների Մեծ գաղթը, Բյուզանդիայի Ոսկեդարը՝ Հուստինիանոս 1-ին, Բյուզանդիայի վերելքը Հայկական/Մակեդոնական/ հարստության օրոք՝ Վասիլ/Բարսեղ/ 1-ին, Կարոլինգների Կայսրությունը՝ Կառլոս Մեծ, Սրբազան Հռոմեական կայսրությունը՝ Գերմանական պետություն, Հին Ռուսիա /բանավոր ստուգում, Միջին դարերի պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 5-8, 15-18, 19-28, 29-31, 37-40/

Դեկտեմբերի 11-15

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Սրբազան Հռոմեական կայսրությունը՝ Գերմանական պետություն: Հին Ռուսիան /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 29-31, 37-40/

  2. Ներկայացրե՛ք Օտտոնյան վերածնունդը: Ներկայացրե՛ք «Ռուսկայա պրավդա» օրենսգրքի նշանակությունը ռուսական պետության կյանքում: Ուրիշ ի՞նչ օրենսգրքեր գիտեք, համեմատե՛ք միմյանց հետ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Դեկտեմբերի 4-8

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Բյուզանդիայի վերելքը Հայկական/Մակեդոնական/ հարստության օրոք և Կարոլինգների կայսրությունը /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 19-28/

  2. Համեմատե՛ք Հուստինիանոս 1-ին և Վասիլ/Բարսեղ/ 1-ին կայսրերին՝ վեր հանելով նրանց նմանություններն ու տարբերությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Բնութագրե՛ք Կարլոս Մեծին: Հայոց արքաներից ու՞մ եք նմանեցնում նրան: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Նոյեմբերի 27-Դեկտեմբերի 1

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Համաշխարհային պատմության վաղ միջնադարը /Ժողովուրդների մեծ գաղթը, Բարբարոսները և Հռոմեական կայսրությունը, Կայսրության կործանումը, Բյուզանդիայի Ոսկեդարը՝ Հուստինիանոս 1-ին/-/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 5-8, 15-18/

  2. Ներկայացրե՛ք Ժողովուրդների մեծ գաղթի պատճառները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Փորձե՛ք ներկայացնել Հուստինիանոս 1-ինի պատմական կերպարը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Նոյեմբերի 20-24

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում/Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը, Ոսկեդարյան գրականություն, ճարտարապետություն և արվեստ/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 66-80/

  2. Պատրաստե՛ք սալիկահանդես/սլայդ-շոու/ 5-9-րդ դարերի Հայկական մշակույթի վերաբերյալ, որում ընդգրկված լինեն նյութեր Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Կորյուն Վարդապետի, Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու մասին, տեղեկություններ՝ Ամարասի վանքի և Հռիփսիմեի տաճարի/618թ./ մասին՝ նկարներով/օգտվե՛ք դասագրքից և այլ աղբյուրներից/

Նոյեմբերի 13-17

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայ ժողովրդի պայքարը Արաբական գերիշխանության դեմ /703թ., 774-775թթ., 850-855թթ. ապստամբությունները /-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 54-65/

  2. Ներկայացրե՛ք 850-855թթ. հզորագույն ապստամբության հետևանքը /գրավոր, օգտվե՛ք և՛ դասագրքից, և՛ այլ աղբյուրներից/

Նոյեմբերի 6-10

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայաստանը 7-րդ դարում, արաբական արշավանքները Հայաստան / բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 47-53 /

  2. Շարունակե՛ք Պապ թագավորի մասին նյութի պատրաստումը /պատրաստե՛ք սալիկահանդես/սլայդ-շոու/ կամ տեսանյութ/

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3/

  1. ՈՒսումնասիրե՛ք Պապ թագավորին, նրա գործունեությունը և պատրաստե՛ք նյութ /գրավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 23-25, նաև Փավստոս Բուզանդ-«Հայոց Պատմություն», Ստեփան Զորյան-«Պապ թագավոր»/

Հոկտեմբերի 23-27

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայաստանը 6-րդ դարում:Հուստինիանոս 1-ին /Բյուզանդիայի կայսր/ – /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 43-46/

  2. Ներկայացրե՛ք Հայաստանի 591թ. պարսկա-բյուզանդական բաժանումը /էջ 46/: Ձեր կարծիքը այդ բաժանման վերաբերյալ /գրավոր/

Հոկտեմբերի 16-20

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Վահանանց ապստամբությունը: Գնահատե՛ք արդյունքը /բանավոր, Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 38-41/

  2. Ներկայացրե՛ք Վահան Մամիկոնյանի կերպարը /գրավոր, պատրաստե՛ք նյութը սալիկահանդեսի /սլայդ շոու/ տեսքով/

Հոկտեմբերի 9-13

  1. Պատրաստվե՛ք և նկարագրե՛ք Ավարայրի ճակատամարտը: Գնահատե՛ք այն /բանավոր, Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 32-36 /

  2. Ներկայացրե՛ք Վարդան Մամիկոնյանի կերպարը /գրավոր, պատրաստե՛ք նյութը սալիկահանդեսի /սլայդ շոու/ տեսքով/

Հոկտեմբերի 2-6

  1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խոսրով 4-րդը Հայաստանի ամրապնդման համար: Ներկայացրե՛ք նրա քայլերը /գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Վռամշապուհ թագավորին և նրա քաղաքականությունը /բանավոր, էջ 27-28/

Սեպտեմբերի 25-29

  1. Ներկայացրե՛ք Աշտիշատի ժողովը և նրա ընդունած որոշումները /գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Պապ թագավորի գործունեությունը /բանավոր, էջ 23-25/

Սեպտեմբերի 19-23

  1. Ներկայացրե՛ք Արշակ 2-րդին և նրա քաղաքականությունը/բանավոր, էջ 17-19/

  2. Նկարագրե՛ք Ձիրավի ճակատամարտը/բանավոր, էջ 23-24/

Սեպտեմբերի 11-15

  1. Ներկայացրե՛ք քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում/գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք  Տրդատ 3-րդ Մեծի և Խոսրով Կոտակի գործունեությունը/բանավոր, էջ 13-15/

Սեպտեմբերի 4-8

  1. Կազմե՛ք ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը/գրավոր/

  2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/

Աղբյուրը՝ «Հայոց պատմություն», 7-րդ դասարան http://lib.armedu.am/resource/2482

«Համաշխարհային պատմություն», 7-րդ դասարան  http://lib.armedu.am/resource/2485

%d bloggers like this: