Առաջադրանքներ (8-րդ դասարան)

«Հասարակագիտություն»

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/.

Մայիսի 21-25- Ամփոփիչ շաբաթ

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ստուգում և ամփոփում՝

  1. Բանավոր ստուգում և ամփոփում՝ Ամփոփիչ դաս-քննարկում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաների շուրջ/- թեմաները՝ ստորև.

  2. «Ակտիվ քաղաքացի» նախագծի քննարկում /Ճամբարային հունիս/.

  3. Գրավոր /բլոգային/ աշխատանքների ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում հանձնարարված առաջադրանքներ/- առաջադրանքները՝ ստորև.

Մայիսի 14-18 – Մայիսյան հավաք

Նախագծային ուսուցում- «Ակտիվ քաղաքացի» նախագիծ.

Մայիսի 2-11

ԹԵՄԱՆ- Հեղափոխություն-Դաս-քննարկում…

ա/ Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք.
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը.
գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.
դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.

Ապրիլի 23-27

  1. Պատրաստվե՛ք դաս-քննարկման.
    Թեման- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը.
    Աղբյուրը՝ https://www.lexilogos.com/declaration/armenien.htm

  2. Գրավոր առաջադրանք՝
    ա/ Բացատրե՛ք «Իրավունք» և «Մարդու իրավունք» հասկացությունները.
    բ/ Թվարկե՛ք, ձեր կարծիքով, Մարդու ամենաառաջնային իրավունքները.
    գ/ Որքանո՞վ են, ձեր կարծիքով, պաշտպանված Մարդու իրավունքները մեր երկրում.

ԹԵՄԱ 3.

Ապրիլի 16-20

Թեման- Թրաֆիքինգ՝
1. Կարդացե՛ք Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթից՝ դասագրքում տրված հատվածը և պատասխանե՛ք ստորև առաջադրված հարցերին /Աղայանական օրեր/-Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 110-112/.

ա/ Ովքե՞ր էին մարդկանց շահագործման զոհերը
բ/ Ի՞նչ գործողություններ էին կիրառվում նրանց հանդեպ
գ/ Ո՞րն էր շահագործման նպատակը
դ/ Որո՞նք էին շահագործման հետևանքները
ե/ Ինչպե՞ս կշարունակեիք Վաչագանի պատմությունը, եթե դուք լինեիք հեքիաթի հեղինակը /պատասխանները ներկայացրե՛ք գրավոր/.

Ապրիլի 9-13

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Կոռուպցիա և իշխանության չարաշահում» թեման.
    ա/ Կոռուպցիա /էջ 104-107/
    բ/ Թրաֆիքինգ /Մարդու շահագործում/-/էջ 108-110/-բանավոր, դաս-քննարկում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան.

  2. Ներկայացրե՛ք կոռուպցիայի պատճառները և հետևանքները՝
    ա/ Պատճառները
    բ/ Հետևանքները

  3. Ներկայացրե՛ք Թրաֆիքինգի՝
    ա/ իրականացնողների գործողությունները
    բ/ իրականացման եղանակները
    գ/ իրականացնելու նպատակները.

Ապրիլի 3-7-Նախագծային շաբաթ

  1. ՀՀ նոր Սահմանադրության ուսումնասիրություն-Գլուխ 4. Հոդված 88-122-Ազգային ժողովը /Օրենսդիր իշխանություն/-բանավոր, դաս-քննարկում.

  2. Համեմատե՛ք Ազգային ժողովի կառուցվածքն ու գործառույթները ըստ հին ու նոր Սահմանադրությունների /գրավոր, Հին Սահմանադրություն /.

Մարտի 26-30-Գարնանային արձակուրդ
Ամփոփիչ կրկնություն

  1. Փետրվար-Մարտ ամիսների թեմաների կրկնություն, աշխատանքների ամփոփում.
    ա/ Ինչ է իշխանությունը: Իշխանություն և հեղինակություն: Իշխանության գործառույթները.
    բ/ Առաջնորդություն: Առաջնորդը որպես հասարակական երևույթ: Ժողովրդավարական առաջնորդություն.
    գ/Ժողովրդավարություն: Ժողովրդավարական իշխանություն: Իշխանության երեք ճյուղերը.
    դ/ Հայոց Սահմանադրությունները: ՀՀ նոր Սահմանադրությունը /բանավոր ամփոփում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 87-103, ՀՀ Սահմանադրություն/.

  2. Գրավոր առաջադրանքների ամփոփում բլոգներում, դրանց ստուգում և գնահատում /գրավոր ամփոփում/.

Մարտի 19-23-Նախագծային շաբաթ.

  • Պատրաստվե՛ք «Ակտիվ քաղաքացի» նախագծի 2-րդ փուլի իրականացմանը /քայլք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բանգլադեշում, հիմնախնդիրների բացահայտում/.

Մարտի 12-16-Սահմանադրության ուսումնասիրություն.

  • Շարունակե՛ք ՀՀ նոր Սահմանադրության ուսումնասիրությունը /2015թ. դեկտեմբերի 6/-Գլուխ 5. 125-րդ հոդված, Գլուխ 16. 209-րդ հոդված- Դաս-քննարկում./ՀՀ նոր նախագահի ընտրության կարգը/.

Մարտի 5-9-Սահմանադրության ուսումնասիրություն.

  • Ուսումնասիրելով ՀՀ նոր Սահմանադրությունը /2015թ. դեկտեմբերի 6/՝ դուրս գրե՛ք մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն ամրագրող հոդվածները՝ դրանք դասարանում քննարկելու նպատակով /գրավոր/.

  • Պատրաստվե՛ք վերը նշված քննարկմանը.
    Աղբյուրը՝ ՀՀ Սահմանադրություն /2015թ. դեկտեմբերի 6/
    http://www.concourt.am/armenian/constitutions/index2015.htm

Փետրվարի 26-Մարտի 2

  • Փետրվարյան աշխատանքների ամփոփում և գնահատում /բլոգային աշխատանքների ստուգում, բանավոր ստուգում/.

  • Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Հայոց սահմանադրությունները» թեմայի շուրջ.

  • Ներկայացրե՛ք ՀՀ նոր Սահմանադրության կառուցվածքը /գրավոր, նախաբան և գլուխներ/.

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ դեր է խաղում Սահմանադրությունը երկրի կյանքում: Արտահայտե՛ք ձեր հիմնավոր կարծիքները /գրավոր/.

Փետրվարի 19-23

  • Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Ժողովրդավարություն» թեմայի շուրջ՝
    1. Ժողովրդավարական իշխանություն
    2. Իշխանության երեք ճյուղերը /Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 98-103/.

  • Ի՞նչ եք կարծում, մեր հանրապետությունը որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին: Ի՞նչն է, ձեր կարծիքով, առաջնահերթ բարելավման կարիք զգում: Արտահայտե՛ք ձեր կարծիքը /գրավոր/.

  • Կուզենայի՞ք արդյոք որևէ բնագավառում փոփոխություններ կատարել: Հատկապես ո՞ր և ինչու՞: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր/.

  • Պատկերացրե՛ք, որ դուք ընտրվել եք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք: Ներկայացրե՛ք, ձեր կարծիքով, առավել կարևոր երեք առաջարկություն /գրավոր/.

Փետրվարի 12-16

  • Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Առաջնորդություն» թեմայի շուրջ՝
    1. Առաջնորդը որպես հասարակական երևույթ
    2. Ժողովրդավարական առաջնորդություն /Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 94-97/.

  • Թվարկե՛ք ժողովրդավարական առաջնորդին բնորոշ այն հատկանիշների ցանկը, որոնց համաձայն նրան ընկալում եք որպես առաջնորդ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ բերե՛ք ժողովրդավարական առաջնորդության օրինակներ / դասագիրք, տպագիր և էլ. աղբյուրներ/

Փետրվարի 5-9

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Ի՞նչ է իշխանությունը» թեման.

    1.Իշխանություն և հեղինակություն  2.Իշխանության գործառույթները /բանավոր պատասխան, քննարկում, կարծիքների և տեսակետների արտահայտում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 87-93/

  • Թվարկե՛ք իշխանության գործառույթները.

  • Համեմատե՛ք «իշխանություն» և «հեղինակություն» հասկացությունները: Ձեր կարծիքով, որքանո՞վ են դրանք փոխկապակցված.

  • Ընթերցե՛ք դասագրքի 92-93-րդ էջերում ներկայացված «Առյուծը, աղվեսը և մուկը» առակը և բացատրե՛ք դրա խորհուրդը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Հունվարի 29-Փետրվարի 2

  • Կրկնե՛լ «Մարդը և հասարակությունը» և «Հիմնարար արժեքներ» թեմաները, անցած նյութի ամրապնդում, նոր անելիքների քննարկում /դաս-քննարկում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 3-86/

ԵՐԿՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՀՈՒՆՎԱՐ/

  • ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՇՐՋԱՆ-ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/.

Դեկտեմբերի 18-22

2-րդ թեմայի ամփոփիչ կրկնություն՝

  1. Հիմնարար արժեքներ՝

  • Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  • Ազատություն

  • Արդարություն: Արդարության արտահայտման ձևերը

  • Հավասարություն

  • Պատասխանատվություն և հանդուրժողականություն

  • Քվեարկությունը՝ որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն /բանավոր ստուգում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 45-86/

 2. Արտահայտե՛ք ձեր կարծիքն ու վերաբերմունքը վերը թվարկված արժեքների մասին: Որքանո՞վ եք կարևորում դրանք մարդու կյանքում /գրավոր/

Դեկտեմբերի 11-15

1-ին թեմայի ամփոփիչ կրկնություն՝

  1. Մարդը և հասարակությունը՝

  • Մարդը և իր շրջակա աշխարհը

  • Մարդու պահանջմունքները

  • Խմբեր, շերտեր, համայնքներ

  • Համագործակցություն, հակամարտություն, համակեցություն

  • Ընտանիք, Ազգ, Մշակույթ /բանավոր ստուգում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 3-39/

    2.Ներկայացրե՛ք  «Հասարակագիտություն» առարկայի դերը ձեր կյանքում: Որքանո՞վ հետաքրքրեց առարկան ձեզ /գրավոր/

ԹԵՄԱ 2. 

Դեկտեմբերի 4-8

  • Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ «Քվեարկությունը՝ որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն» թեմայի շուրջ /Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 85-86, նաև ՀՀ Սահմանադրություն, ՀՀ Ընտրական Օրենսգիրք և համացանց/

  • Ի՞նչ տեղեկություններ ունեք Հայաստանում ընտրությունների վերաբերյալ: Օգտվելով համացանցից՝ նշե՛ք, թե ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր հանրապետությունում և այլ երկրներում տեղի ունեցող ընտրությունների միջև /գրավոր/

Նոյեմբերի 27-Դեկտեմբերի 1

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Պատասխանատվություն և հանդուրժողականություն» թեման /բանավոր, սեփական կարծիքներով և մոտեցումներով, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 75-84/

  • Թվարկե՛ք, թե դուք որպես աշակերտ ինչ պատասխանատվություն ունեք դպրոցում /գրավոր/

  • Բերե՛ք օրինակներ, երբ դուք դրսևորել եք հանդուրժողականություն, բերե՛ք օրինակներ, երբ դուք անհանդուրժող եք եղել /գրավոր/

Նոյեմբերի 20-24

  • Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Հավասարություն» և «Իրավահավասարություն» թեմաների շուրջ/բանավոր, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 71-74/

  • Գրավոր առաջադրանք՝

  1. Թվարկե՛ք հատկանիշներ, որոնցով մարդիկ տարբերվում են իրարից.

  2. Բացատրե՛ք «Իրավական հավասարություն» հասկացությունը/բերե՛ք օրինակներ/.

  3. Բացատրե՛ք «Սոցիալական հավասարություն» հասկացությունը/բերե՛ք օրինակներ/.

Նոյեմբերի 13-17-ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱԲԱԹ

  • Պատրաստվե՛ք «Ակտիվ քաղաքացի» նախագծի շրջանակում տեղի ունենալիք կլոր սեղան-քննարկմանը, որտեղ պետք է ներկայացնեք ձեր բնակավայրի հիմնախնդիրները /նոյեմբերի 14, ժամը 13:40, կենտրոնական ընթերցասրահ/

Նոյեմբերի 6-10

  • «Ակտիվ քաղաքացի» նախագծի շրջանակում շարունակե՛ք համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման և բացահայտման աշխատանքները ձեր թաղամասում կամ համայնքում: Պատրաստե՛ք նյութեր և տեղադրե՛ք ձեր բլոգներում:

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3/

  • Կատարե՛ք ուսումնասիրություն և բացահայտեք ձեր վարչական շրջանի կամ թաղամասի հիմնախնդիրները /մարդկանց հետ հանդիպելով, նրանց հարցեր ուղղելով, զրուցելով և այլն, կատարեք նաև լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ/

Հոկտեմբերի 23-27 

  1. Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Ի՞նչ է արդարությունը» թեմայով /Արդարության իրավական և բարոյական կողմերը/-/նյութը՝ Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 57-63/

  2. Ձեր կյանքից հիշե՛ք և ներկայացրե՛ք իրավիճակներ, երբ ձեր հանդեպ անարդար են վարվել /գրավոր/

Հոկտեմբերի 13-20

  1. Ի՞նչ է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք բացատրություն:

  2. Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել:

  3. Ազատության մասին՝ գրքում ներկայացված ասույթներից ընտրե՛ք այն ասույթները, որոնց հետ դուք համաձայն եք /գրավոր, էջ 63/

Հոկտեմբերի 9-13

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Ինչ է արժեքը» թեման /բանավոր, Հասարակագիտություն, 8-րդ դասարան, էջ 51-54/

  2. Ձեր կյանքից վերհիշե՛ք և ներկայացրե՛ք իրավիճակներ, որոնցում բախվել եք իրար հակասող արժեքների: Ձեր քայլերը այդպիսի իրավիճակներում/գրավոր/

ԹԵՄԱ 1.

Հոկտեմբերի 2-6

  1. Թվարկե՛ք ընտանեկան վեճերի և կոնֆլիկտների պատճառներ: Առաջարկե՛ք դրանց լուծման ուղիներ /գրավոր/

  2. Թվարկե՛ք նյութական և հոգևոր արժեքներ՝ ըստ ձեզ համար առաջնայնության /գրավոր/

Սեպտեմբերի 25-29

6. Նկարագրե՛ք իրավիճակներ, որոնցում ընդգծված է հետևյալ արժեքների կարևորությունը /գրավոր/

  • համեստություն

  • հավասարակշռություն

  • հավատարմություն

  • հոգատարություն

  • հուսալիություն

Սեպտեմբերի 19-23

3. Փորձե՛ք բացատրել «համայնք» հասկացությունը տարբեր իմաստներով/գրավոր/

4. Վերհիշե՛ք և ներկայացրե՛ք մի հիմնախնդիր, որը լուծվել է ձեր շենքի բնակիչների կամ համայնքի ընդհանուր ջանքերով/բանավոր/

5. Խմբի ներսում ի՞նչ պատճառներով կարող են առաջանալ հակասություններ և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել./գրավոր/

  • Թվարկե՛ք մի քանի պատճառներ

  • Թվարկե՛ք հաղթահարման ուղիներ

Սեպտեմբերի 11-15

2. Ուսումնասիրե՛ք Մասլոուի՝ պահանջմունքների բուրգը և դրա օրինակով ներկայացրե՛ք ձեր պահանջմունքները/գրավոր/

Սեպտեմբերի 4-8

1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից: Թվարկե՛ք միայն մարդուն բնորոշ հատկանիշներ/բանավոր/

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Հասարակագիտություն (8-րդ դասարան) 

http://lib.armedu.am/resource/2308

 

%d bloggers like this: