«Ընտրությամբ դասընթաց»

ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԸՆՏՐՈւԹՅԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑ

Ավագ դպրոց-11-րդ դասարան-Շաբաթական չորս դասաժամ…

Նպատակ և խնդիրներ՝
Պատմության խորացված դասընթացի ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում,  որպես  լրացում  հիմնական կրթության:  Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի  և  խորքային գիտելիքներ ձեռք բերել Պատմություն առարկայից,միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:
Լուծվող հիմնական խնդիրներն են՝
-Համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
-Օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
-Ինքնուրույն հետազոտական աշխատանքների ներկայացում
-Նախագծային աշխատանքների կազմակերպում և իրականացում
-Պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
-Այցելություն Մայր բուհ /ԵՊՀ/ և այլ գիտահետազոտական կենտրոններ
-Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
-Տրամաբանական և վերլուծական մտքի զարգացում
-Փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հատկությունների զարգացում.

Արդյունքում՝
-Սովորողը ձեռք կբերի բավարար գիտելիքներ «Պատմություն» գիտությամբ  զբաղվելու  և այդ նախասիրության շրջանակներն ընդլայնելու համար
-Ծանոթ կլինի հայոց և համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններին
-Առանց կրկնուսուցման, միջին և բարձր միավորային շեմով հաղթահարում է ավարտական և միասնական քննությունները.

Բովանդակություն՝
1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը
2. Պատմության աղբյուրները
3. Հայոց ծագումնաբանությունը: Հայկական պետական կազմավորումներ
4. Համահայկական թագավորությունները՝
-Վանի համահայկական թագավորությունը
-Հայկազուն Երվանդականների թագավորությունը
-Արտաշեսյանների թագավորությունը
-Արշակունյաց Հայաստանը 1-3-րդ դարերում
5. Հայկական մշակույթի զարգացումը
6. Արևելյան քաղաքակրթությունները՝
-Համաեգիպտական պետությունը
-Ասորեստան: Բաբելոնիա
-Աքեմենյան Պարսկական տերությունը
7. Արևմտյան քաղաքակրթությունները՝
-Հին Հունաստան
-Հին Հռոմ
-Չինաստան և Հնդկաստան
8. Մշակույթը՝ Գիր և գրականություն: Գիտություն: Կրոն: Արվեստ
9. Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրությունը Հայաստանում
10. Արշակունյաց Հայաստանը 4-5-րդ դարերում
11. Վարդանանց և Վահանանց պատերազմները
12. Հաըաստանը 6-7-րդ դարերում: Հակաարաբական ապստամբությունները
13. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը
14. Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում
15. Կիլիկյան Հայաստանը
16. Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում. Հայաստանը 15-17-րդ դարերում
17. Հայաստանի ազատագրությամ համար պայքարի աշխուժացումը
18. Միջնադարի հայկական մշակույթը
19. Առաջին  ուսումնական շրջանի ամփոփում

Նախագծային աշխատանքներ՝
-Օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
-Պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
-Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
-Ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ
«Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին» հասարակագիտական նախագիծ
-«Հին Երևան» նախագիծ

-«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
-«Հերոսապատում» նախագիծ
-«Մերօրյա պատմություն» ուսումնական նախագիծ
-«Սյունիք» համագործակցային նախագիծ

Դասընթացի մասնակիցներ՝
Լիա Աղաջանյան
Էլլադա Բաբայան
Արեն Կարապետյան
Արամ Մարտիրոսյան
Միլենա Մադոյան
Վահե Արզաքանյան
Սամվել Հովհաննիսյան
Գայանե Պողոսյան
Նարեկ Խաչատրյան
Ռուզաննա Ղազարյան
Մարիամ Մնացականյան
 Էմանուել Դեհբաշյան

%d bloggers like this: