Հասարակագիտություն /11-րդ դասարան/

«Քաղաքագիտություն» դասընթացի ծրագիր-11-րդ դասարան
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

Օգտվել եմ Աշոտ Տիգրանյանի մշակած ծրագրից

Իրավիճակի նկարագրություն՝
Արդի աշխարհում և հայաստանյան իրականությունում թափ հավաքող քաղաքական գործընթացները ստիպում են պատանիներին զինել համապատասխան գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով դիմագրավելու անհատին, ազգին ու պետությանը նետված մարտահրավերներին, կատարելու իրենց քաղաքացիական առաքելությունը: Քաղաքագիտության բովանդակության յուրացումը և գործնական կիրառումը կօգնի սովորողներին կայունացնել ու հարստացնել իրենց արժեհամակարգը:

Նպատակներ՝
-Նպաստել հայ ազգի և հայոց պետության պատմական առաքելությունը գիտակցող, այն կենսագործելու նպատակամղված անհատի ձևավորմանը
-Նպաստել հասարակության քաղաքական և իրավական կյանքը ճիշտ պատկերացնող, վերլուծող, ճիշտ դատողություններ անող, քաղաքական տեսակետներ և դիրքորոշում ունեցող քաղաքացու ձևավորմանը

Խնդիրներ՝
-Ամենօրյա քաղաքական տեղեկույթում կողմնորոշվելու հմտության ձևավորում սովորողի մոտ
-Ազատ և ակտիվ քաղաքացու ձևավորում
-Զարգացնել հասարակության քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու, սեփական և հանրային շահը գիտակցելու ու տարբերակելու համար ունակություններ և հմտություններ
-Սովորողների համագործակցային հմտությունների ձևավորում
-Սովորողների մոտ զարգացնել վերլուծական, տրամաբանական և քննադատական մտածողություն
-Քաղաքագիտական և ճարտասանական հնարքների իմացություն ու կիրառում տարբեր սոցիալական և էթնիկական հանրույթներում

Ուսումնական միջավայր՝
Ֆիզիկական միջավայրում՝
– կրթահամալիրի բացօթյա տարածք
-Կրթահամալիրի շենքային տարածք` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն
Առցանց հարթակում՝
–հեռավար-առցանց ուսուցում
-առցանց դասախոսություն
-առցանց քննարկում

Դասընթացի բովանդակություն՝
Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-դեկտեմբեր/
1. Մուտքի դաս-Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը-1 ժամ
2. Հասարակության քաղաքական համակարգը-2 ժամ
3. Քաղաքական իշխանություն-2 ժամ
4.  Պետություն: Պետության առաջացումը, նրա էությունը, կառուցվածքը և գործառույթները-2 ժամ
5. Պետական իշխանությունը և ինքնիշխանությունը-2 ժամ
6. Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները-2 ժամ
7. Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը-2 ժամ
8. Իրավական և սոցիալական պետություն-2 ժամ
9. Ժամանակակից պետության զարգացման միտումները-2 ժամ
10. Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը-2 ժամ
11. Կուսակցություններ: Կուսակցական համակարգերը (միակուսակցական, երկկուսակցական,
բազմակուսակցական)-2 ժամ
12. Արդի գաղափարաքաղաքական հոսանքներ /Ազատականություն, Ազգայնականություն, Պահպանողականություն/-2 ժամ
13. Քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն-2 ժամ
14. Անձի քաղաքական շահերն ու պահանջմունքները-2 ժամ
15. Անհատը և քաղաքականությունը. քաղաքական լիդերություն-2 ժամ
16. Արտաքին քաղաքականությունը և Միջազգային իրավունքը-2 ժամ
17. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Երկրորդ ուսումնական շրջան-Ձմեռային ճամբար
Երրորդ ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/
17. Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները-3 ժամ
18. Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները-3 ժամ
19. Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները-2 ժամ
20. Ազգային շահեր- 2 ժամ
21. Ազգային անվտանգություն-2 ժամ
22. Պատերազմը որպես հասարակական երևույթ-3 ժամ
23. Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը-3 ժամ
24. Տարածքային հակամարտություններ-3 ժամ
25. Արցախյան հակամարտության պատմական արմատները-4 ժամ
26. Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում-2 ժամ
27. Հասարակագիտական նախագծերի մշակում-քննարկում-7 ժամ
Չորրորդ ուսումնական շրջան-Ամառային ճամբար

Գնահատում /10 միավորանոց համակարգով/
-Հարցադրումներ, քննարկում-բանավեճեր-1-6 մավոր
-Բլոգային աշխատանք-1-4 միավոր
-Նախագծային աշխատանք-1 միավոր
-Հետազոտական աշխատանք-1 միավոր

%d bloggers like this: