Հասարակագիտություն 11-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

Դասընթաց՝ Քաղաքագիտություն

2022-2023 ուստարի․ սովորողներ՝
1․ Այվազյան Տիգրան-11․1 դաս․
2․ Խանյան Հարություն-11․1 դաս․
3․ Տեր-Թորոսյան Գևորգ-11․1 դաս․

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
1․ Ի՞նչ է պետությունը: Ինչպե՞ս է կոչվում մեր պետությունը։
2․ Որո՞նք են մեր պետության խորհրդանիշները։
3․ Ո՞րն է մեր պետության մայրաքաղաքը։ Փորձե՛ք թվարկել Հայաստանի մարզերը։
4․ Փորձե՛ք բացատրել «Իշխանություն» և «Պետական իշխանություն» հասկացությունները։
5․ Ի՞նչ գիտեք մեր պետության մասին։ Փորձե՛ք պատմել։
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հասարակագիտություն», 11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/jrlc/basic/251-266

2021-2022 ուստարի․ սովորողներ՝
1․
Աբրոյան Էրիկ-11․1 դասարան
2․ Սարդարյան Ալեն-11․5 դասարան

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Ի՞նչ ստացար կամ ձեռք բերեցիր այս ուսումնական տարվա ընթացքում Հասարակագիտություն առարկայի «Քաղաքագիտություն» դասընթացի ուսումնասիրման արդյունքում․Համառոտ պատմիր-ներկայացրու՛ բլոգում։

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Բլոգում պատմի՛ր Երևան քաղաքի մասին, ձեր թաղամասի, բակի մասին։
2․ Ինչպե՞ս ես քեզ զգում ձեր թաղում, բակում և, առհասարակ, Երևան քաղաքում։ Կուզեի՞ր Հայաստանի այլ քաղաքում կամ գյուղում ապրել։

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Ի՞նչ գիտեք Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության՝ կառավարության մասին: Փորձե՛ք ներկայացնել բլոգում:

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Օգտվելով դասագրքից՝ բլոգում թվարկե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները:
2. Ի՞նչ գիտեք Հայաստանի Հանրապետության Օրենսդիր իշխանության՝ Ազգային ժողովի մասին: Փորձե՛ք ներկայացնել բլոգում:

ԵՐԿՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
Ամփոփիչ հարցեր՝
-Բլոգում գրե՛ք, թե Արցախում ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 27-նոյեմբերի 9-ը ընկած շրջանում:
-Բլոգում գրե՛ք, թե ինչպիսին է Հայաստանի քաղաքական վիճակը պատերազմից հետո:
-Քո ցանկությունը Հայաստանին և հայ ժողովրդին 2021 թվականին:

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
Թեմա 2. Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները
-Ինչպիսի՞ կուսակցություններ գիտեք Հայաստանում: Ո՞րն է ձեր նախընտրած կուսակցությունը:
-Ո՞ր գաղափարական-քաղաքական հոսանքն եք նախընտրում՝ ազատակա՞ն, թե՞ պահպանողական:
-Ի՛նչ քաղաքական գործիչներ գիտեք Հայաստանում: Ներկայացրե՛ք ձեր սիրած գործչին:
-Տեղյա՞կ եք արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններից: Ի՞նչ կարող եք ներկայացնել:
-Պատմե՛ք մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
Թեմա 1.2. Պետությունը հասարակության քաղաքական համակարգում
-Ինչպիսի՞ կառավարման ձև ունի մեր երկիրը՝ նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն, թե՞ խառը ձև:
-Թվարկե՛ք Հայաստանի մարզերը:
-Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները:
-Որո՞նք են մեր երկրի իշխանության երեք ճյուղերը: Թվարկե՛ք:
-Պատմե՛ք մեր երկրի մասին:

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
Թեմա 1.1. Պետությունը հասարակության քաղաքական համակարգում
– Ի՞նչ է պետությունը: Փորձե՛ք սահմանել:
– Սահմանե՛ք «Իշխանություն» հասկացությունը:
– Փորձե՛ք սահմանել «Պետական իշխանություն» հասկացությունը:
– Ի՞նչ գիտեք մեր պետության և իշխանության մասին: Փորձե՛ք գրել:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հասարակագիտություն», 11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/jrlc/basic/251-266

Դասընթաց՝ Քաղաքագիտություն

Սովորողներ՝
1. Նահապետյան Վահագն-11.4 դաս.

ՉՈՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ / ՀՈւՆԻՍՅԱՆ ՃԱՄԲԱՐ/.

%d bloggers like this: