Հասարակագիտություն /Քաղաքագիտություն/-11-րդ դաս.

ՔԱՂԱՔԱԳԻՏՈւԹՅՈւՆ ԲԱԺԻՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը-շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

Ավագ դպրոցի  «Հասարակագիտություն» առարկայի 11-րդ  դասարանների ծրագիրը  կազմվել է՝ հիմք  ընդունելով  «Կրթության մասին»  և  «Հանրակրթության մասին»  ՀՀ  օրենքները, Հանրակրթության  պետական չափորոշչի և հանրակրթական Ավագ  դպրոցի  «Հասարակագիտություն»  առարկայի  չափորոշչի  հայեցակարգային  դրույթները,  առարկայական  ծրագրին ներկայացվող  սկզբունքներն  ու  պահանջները, ինչպես նաև  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը.

Նպատակը՝
«Հասարակագիտություն» առարկայի «Քաղաքագիտություն» բաղադրիչի դասավանդման հիմնական նպատակն է՝ սովորողներին ծանոթացնել անցյալի և ժամանակակից քաղաքականության հիմնական ասպեկտներին, սկզբունքներին և վարման մեթոդներին ու
տեխնոլոգիաներին: Պատմության և Հասարակագիտության դասընթացներից
ստացած գիտելիքների հենքի վրա կառուցելով՝ տալ համապատասխան գիտելիքներ
հասարակության քաղաքական և իրավական կյանքի մասին.

Հիմնական խնդիրները՝
Սովորողներին հասանելի դարձնել քաղաքագիտության ծագման ու զարգացման
պատմությունը
-Սովորողների մոտ զարգացնել վերլուծական, տրամաբանական և քննադատական մտածողություն
-Ազատ, ակտիվ քաղաքացու մտածելակերպի դաստիարակություն
-Ծանոթացնել քաղաքագիտական հիմնական և գլխավոր տեսություններին,
քաղաքականության և տնտեսության փոխհարաբերություններին
-Գիտելիքներ տալ հասարակության տարբեր սոցիալական խմբերի շահերի մասին
-Զարգացնել ունակություններ և հմտություններ հասարակության քաղաքական
կյանքին ակտիվ մասնակցելու, սեփական ու հանրային շահը գիտակցելու ու տարբերակելու համար 
-Զարգացնելու վերլուծողական ճկուն մտածելակերպ քաղաքական բարդ
իրավիճակներում կողմնորոշվելու համար
-Դաստիարակել հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք ազգային,
կրոնական և հասարակական այլ դրսևորումների նկատմամբ
-Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով.

Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև պետական կառույցները /ԱԺ, Կառավարություն, Նախագահի նստավայր, Քաղաքապետարան, Թաղապետարան/, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն.

Նախագծային և հետազոտական աշխատանքներ՝
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արծարծում
-Սեփական խոսքի մշակում.

Սովորողի ստուգման և գնահատման կարգ՝
Գնահատումն իրականացվում է միավորային համակարգի կիրառման արդյունքում սովորողի կուտակած միավորների թվային գումարի միջինի հիման վրա:

Առավելագույն 10 միավորը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
1.Կիսամյակային լիարժեք հաճախում՝ 1 միավոր
2. Բանավոր և գրավոր /բլոգային/ պատասխաններ,  ուսումնական  նյութերի  և փաթեթների ստեղծում ևներկայացում՝ 4 միավոր
3. Մասնակցություն ուսումնական նախագծերին՝ 1 միավոր
4. Ուսումնահետազոտական աշխատանքներ՝ 2 միավոր
5. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին՝ 1 միավոր
6. Մասնակցություն ֆլեշմոբերին՝ 1 միավոր
Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ.

Բովանդակությունը՝
Բաժին 1. Քաղաքագիտություն առարկան

-Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը.
-Քաղաքականությունը և քաղաքական համակարգը
Պետությունը հասարակության քաղաքական համակարգում.
-Պետություն
-Պետական իշխանությունը և ինքնիշխանությունը
-Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները
-Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը
-Պետության դերը հասարակության մեջ
-Իրավական և սոցիալական պետություն
-Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը.
Նախագծային աշխատանք՝
-«Իշխանության տարանջատումը ՀՀ-ում-Գործադիր իշխանություն /Այցելություն ՀՀ Կառավարություն/»

-Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները
-Քաղաքական կուսակցությունների առաջացումը
-Կուսակցական համակարգերը (միակուսակցական, երկկուսակցական,
բազմակուսակցական)
-Քաղաքական շարժումներ, հասարակական կազմակերպություններ
-Կուսակցությունները քաղաքական համակարգում
-Արդի գաղափարաքաղաքական հոսանքներ /Ազատականություն, Ազգայնականություն, Պահպանողականություն/
Նախագծային աշխատանք՝
-«Կուսակցությունները՝ ԱԺ-ում-Այցելություն ՀՀ Ազգային ժողով»

-Մարդը քաղաքականության մեջ
-Անձի քաղաքական շահերն ու պահանջմունքները
-Անձի և հասարակության շահերի հարաբերակցությունը
-Հասարակության քաղաքականացման ուղիներն ու փուլերը
-Քաղաքական գործիչների տիպաբանությունը
-Երիտասարդության քաղաքական ակտիվությունը
-Քաղաքական վերնախավը և քաղաքական առաջնորդները
-Քաղաքական վերնախավ հասկացությունը: Նրա գործառույթները
-Գ. Մոսկի, Վ. Պարետոյի, Ռ. Միխելսի տեսությունները քաղաքական վերնախավի մասին
-Քաղաքական առաջնորդները: Նրանց դերը քաղաքական կյանքում: Քաղաքական
առաջնորդի գործառույթները: Առաջնորդ և անձի պաշտամունք: Առաջնորդի նկարագիրը -Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները
Նախագծային աշխատանք՝
-«Իմ նախընտրած քաղաքական առաջնորդը»

-Արտաքին քաղաքականությունը և Միջազգային իրավունքը
-Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները
-Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
-Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
-Արտաքին քաղաքականության կառավարումը
-Ազգային շահեր
-Ազգային անվտանգություն
Նախագծային աշխատանք՝
-«ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը-Այցելություն ԱԳՆ»

-Պատերազմը և քաղաքականությունը
-Պատերազմը որպես հասարակական երևույթ
-Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը
-Տարածքային հակամարտություններ
-Արցախյան հակամարտության պատմական արմատները
Նախագծային աշխատանք՝
-«Արցախյան հիմնախնդրի արդի վիճակը».

%d bloggers like this: