Հասարակագիտություն 8-րդ դասարան

ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան
http://lib.armedu.am/resource/1002

Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
ԹԵՄԱ 1. ՄԱՐԴ և ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ.

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանական աշխարհի մյուս  ներկայացուցիչներից:
  2. Թվարկե՛ք ձեր հիմնական պահանջմունքները /կարիքները/:
  3. Ի՞նչ խնդիրներ կան ձեր շենքում կամ թաղամասում: Թվարկե՛ք դրանք:
  4. Ի՞նչ է համեստությունն ըստ ձեզ: Բերե՛ք օրինակներ:
  5. Ի՞նչ է հոգատարությունն ըստ ձեզ: Բերե՛ք օրինակներ:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 2. ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ.

  1. Պատմի՛ր քո ընտանիքի մասին:
  2. Թվարկե՛ք ձեզ համար կարևոր արժեքներ:
  3. Ի՞նչ է ազատությունն ըստ ձեզ: Բերե՛ք օրինակներ:
  4. Ըստ ձեզ՝ դուք ազա՞տ եք ձեր քայլերում:
  5. Ինչպե՞ս եք ձեզ զգում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 3. ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ.

  1. Ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:
  2. Բերե՛ք արդարության և անարդարության օրինակներ:
  3. Ինչպե՞ս կարելի է հաստատել և պահպանել արդարություն հասարակության մեջ:
  4. Ձեր հանդեպ երբևէ անարդար վարվե՞լ են: Պատմե՛ք այդ մասին:
  5. Իսկ դուք մի՞շտ եք արդար վարվում դիմացինի հանդեպ: 

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 4. ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ.

  1. Փորձե՛ք բացատրել «Հավասարություն» հասկացությունը:
  2. Փորձե՛ք բացատրել «Իրավահավասարություն» հասկացությունը:
  3. Փորձե՛ք բացատրել «Սոցիալական հավասարություն» հասկացությունը:
  4. Ինչո՞վ են տարբերվում մարդիկ իրարից: Թվարկե՛ք հատկանիշներ:
  5. Ի՞նչ եք հասկանում «պատասխանատու մարդ» ասելով:
  6. Ի՞նչ պատասխանատվություն ունեք դուք դպրոցում և տանը:
  7. Փորձե՛ք սահմանել «հանդուրժողականություն» հասկացությունը:
  8. Բերե՛ք մեկ օրինակ, երբ դուք հանդուրժող եք եղել:
  9. Բերե՛ք մեկ օրինակ, երբ դուք անհանդուրժող եք եղել:
  10. Որքանո՞վ է ձեզ դուր գալիս Հասարակագիտություն առարկան:

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 5. ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ.

  1. Ի՞նչ եք հասկանում «Իշխանություն» ասելով: Փորձե՛ք բացատրել:
  2. Ընթերցե՛ք դասագրքի 92-93-րդ էջերում ներկայացված «Առյուծը, աղվեսը և մուկը» առակը և փորձե՛ք բացատրել դրա խորհուրդը:
  3. Ի՞նչ եք հասկանում «Առաջնորդ» ասելով: ԻՆչպե՞ս եք պատկերացնում նրան, ի՞նչ հատկանիշներով: Փորձե՛ք նկարագրել:
  4. Ի՞նչ եք հասկանում «Ժողովրդավարություն» ասելով: Փորձե՛ք բացատրել «Ժողովրդավարական իշխանություն» հասկացությունը:
  5. Պատմե՛ք մեր երկրի իշխանության մասին: Արդյոք այն ժողովրդավարակա՞ն է…

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 6. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ.

  1. Ի՞նչ է Սահմանադրությունը: Փորձե՛ք սահմանել:
  2. Ե՞րբ է ընդունվել Հայաստանի 3-րդ հանրապետության Սահմանադրությունը:
  3. Ե՞րբ և քանի՞ անգամ է փոփոխվել մեր երկրի Սահմանադրությունը:
  4. Ի՞նչ եք հասկանում օրենք ասելով:
  5. Ի՞նչ եք հասկանում իրավունք ասելով: Դուք ի՞նչ իրավունքներ ունեք: Թվարկե՛ք:
  6. Ի՞նչ եք հասկանում պարտականություն ասելով: Դուք ի՞նչ պարտականություններ ունեք դպրոցում որպես աշակերտ: Թվարկե՛ք:
  7. Փորձե՛ք թվարկել ՀՀ մարզերը:
  8. Փորձե՛ք թվարկել Երևան մայրաքաղաքի վարչական շրջանները:

    Աղբյուրը՝ ՀՀ Սահմանադրություն /2015թ. դեկտեմբերի 6/
    http://www.concourt.am/armenian/constitutions/index2015.htm

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 7. ԿՈՌՈւՊՑԻԱ և ԹՐԱՖԻՔԻՆԳ.

  1. Ի՞նչ եք հասկանում Կոռուպցիա ասելով: Փորձե՛ք սահմանել «Կոռուպցիա» հասկացությունը:
  2. Ի՞նչ եք հասկանում Թրաֆիքինգ ասելով: Փորձե՛ք սահմանել «Թրաֆիքինգ» հասկացությունը:
  3. Կոռուպցիայի ի՞նչ պատճառներ և հետևանքներ կարող եք թվարկել:
  4. Թրաֆիքինգի ի՞նչ պատճառներ և ձևեր կարող եք թվարկել:
  5. Կոռուպցիայի և Թրաֆիքինգի դեմ պայքարի ի՞նչ ձևեր կարող եք առաջարկել:

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՄՓՈՓԻՉ ԱՄԻՍ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանական աշխարհի մյուս  ներկայացուցիչներից:
  2. Պատմի՛ր քո ընտանիքի մասին:
  3. Ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:
  4. Ինչո՞վ են տարբերվում մարդիկ իրարից: Թվարկե՛ք հատկանիշներ:
  5. Որքանո՞վ է ձեզ դուր գալիս Հասարակագիտություն առարկան:
  6. Ի՞նչ եք հասկանում «Իշխանություն» ասելով: Փորձե՛ք բացատրել:
  7. Ի՞նչ եք հասկանում իրավունք ասելով: Դուք ի՞նչ իրավունքներ ունեք: Թվարկե՛ք:
  8. Ի՞նչ եք հասկանում պարտականություն ասելով: Դուք ի՞նչ պարտականություններ ունեք դպրոցում որպես աշակերտ: Թվարկե՛ք:
  9. Փորձե՛ք թվարկել ՀՀ մարզերը:
  10. Ի՞նչ եք հասկանում Կոռուպցիա ասելով: Փորձե՛ք սահմանել «Կոռուպցիա» հասկացությունը:

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

 

%d bloggers like this: