«Պատմություն»-10-րդ դաս.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը-շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

Ավագ դպրոցի  «Պատմություն» առարկայի 10-12-րդ  դասարանների ծրագիրը  կազմվել է՝ հիմք  ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության  պետական չափորոշչի և հանրակրթական Ավագ  դպրոցի  «Պատմություն»  առարկայի  չափորոշչի  հայեցակարգային  դրույթները ,  առարկայական  ծրագրին ներկայացվող  սկզբունքներն  ու  պահանջները, ինչպես նաև  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը.

Հանրակրթական Ավագ դպրոցի 10-12-րդ  դասարանների «Պատմություն»  առարկան ընդգրկում  է  Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն  ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մեր և աշխարհի այլ ժողովուրդների  անցած պատմական ուղու համակարգված և հանրամատչելի  շարադրանքը սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական և համաշխարհային քաղաքակրթության  հետ,  նրանց  առաջացման  ու  զարգացման օրինաչափություններին,  նրանց ստեղծած  արժեքներին  և  համամարդկային  նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ու համաշխարհային ժողովուրդների ունեցած դժվարություններին  ու կորուստներին.

Նպատակը՝
Ավագ դպրոցում «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է՝
-սովորողներին ներկայացնել  «Պատմություն» գիտությունը, դրա տեղը հասարակական  գիտությունների շարքում
-սովորողների ունեցած իմացական  հենքի  վրա  կառուցելով՝  տալ  համապարփակ  գիտելիքներ անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ.

Հիմնական խնդիրները՝
ա/. Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը

բ/. Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը
գ/. Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը
դ/. Ինքնության խնդիրների իմացությունը
ե/. Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը
զ/. Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առնչվող առանցքային դեպքերը ներկայացնել սահուն կերպով՝ շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում
է/. Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով.

Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, պատմա-հնագիտական վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: 

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը՝
Բլոգային առաջադրանքների կատարում, նախագծային աշխատանքներ, անհատական  և  խմբային  հետազոտական  աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական  փաթեթների  ստեղծում, մասնակցություն առարկայական ֆլեշմոբերին,   հանձնարարված նյութի բանավոր ներկայացում.

Նախագծային և հետազոտական աշխատանքներ՝
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արծարծում
-Սեփական խոսքի մշակում

Սովորողի ստուգման և գնահատման կարգ՝
Գնահատումն իրականացվում է միավորային համակարգի կիրառման արդյունքում սովորողի կուտակած միավորների թվային գումարի միջինի հիման վրա:

Առավելագույն 10 միավորը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
1.Կիսամյակային լիարժեք հաճախում՝ 1 միավոր
2. Բանավոր և գրավոր /բլոգային/ պատասխաններ,  ուսումնական  նյութերի  և փաթեթների ստեղծում ևներկայացում՝ 4 միավոր
3. Մասնակցություն ուսումնական նախագծերին՝ 1 միավոր
4. Ուսումնահետազոտական աշխատանքներ՝ 2 միավոր
5. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին՝ 1 միավոր
6. Մասնակցություն ֆլեշմոբերին՝ 1 միավոր
Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ

Բովանդակությունը՝
Հայոց պատմություն

Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը.
-Պատմության աղբյուրները
-Հայկական լեռնաշխարհը
-Հայոց ծագումնաբանությունը: Հայկազունիների Այրարատյան թագավորությունը
Նախագծային աշխատանք՝
-Պատմական աղբյուրների ուսումնասիրություն

Համահայկական թագավորությունները.
-Վանի համահայկական թագավորությունը
-Հայկազուն-Երվանդականների թագավորությունը
-Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը
-Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում
Նախագծային աշխատանք՝
-«Հայոց նշանավոր գահակալները»

Հայկական մշակույթի զարգացումը
-Հայկազուն – Երվանդականների շրջանի մշակույթը
-Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում

Հայկական քաղաքակրթությունը միջին դարերում.
-Քրիստոնեության հռչակումը պետական կրոն
-Ավատատիրության հաստատումը Հայաստանում
-Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին: Տրդատ Մեծ: Խոսրով Կոտակ: Տիրան
-Արշակ 2-րդ և Պապ թագավոր
-Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը: Վարազդատ: Արշակ 3-րդ: Խոսրով 4-րդ
-Վարդանանց և Վահանանց պատերազմները
-Հաըաստանը 6-7-րդ դարերում
-Հակաարաբական ապստամբությունները
Նախագծային աշխատանք՝
-«Հին շրջանի հայկական մշակույթը»

Հայոց պետականությունը զարգացած միջնադարում.
-Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը
-Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում
-Կիլիկյան Հայաստանը

Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում.
-Հայաստանը 15-րդ դարում: Ամենայն հայոց կաթողիկոսության հաստատումը Ս. Էջմիածնում
-Հայստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին
-Հայաստանի ազատագրությամ համար պայքարի աշխուժացումը
Նախագծային աշխատանք՝
-«Անին՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք»

Միջնադարի հայկական մշակույթը
-Հայ գրերի գյուտը: Մեսրոպ Մաշտոց
-Հայ մշակույթի Ոսկեդարը: Պատմագրություն: Փիլիսոփայություն
-Մշակութային ձեռքբերումները 6-8-րդ դարերում: Պատմագրություն: Աշխարհագրություն: Արվեստ
-Մշակութային վերելքը 10-14-րդ դարերում: Կրթությունը: Դպրոցներ և համալսարաններ
-Պատմագրությունը: Իրավունքը:
-Արվեստը: Ճարտարապետությունը: Քանդակագործությունը
-Մշակույթը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի առաջին կեսը: Հայկական տպագրությունը
-Կրթությունը: Դպրոց
-Գիտությունը: Պատմագրություն: Արվեստ
Նախագծային աշխատանք՝
-«Միջնադարի հայկական համալսարանները»՝
ա/ Տաթևի համալսարանը
բ/ Գլաձորի համալսարանը
գ/ Անիի վարդապետարանը
դ/ Այլ ուսումնագիտական կենտրոններ

Համաշխարհային պատմություն

Արևելյան քաղաքակրթությունները.
-Համաեգիպտական պետությունը
-Ասորեստան: Բաբելոնիա
-Աքեմենյան Պարսկական տերությունը: Կյուրոս Մեծ: Դարեհ 1-ին
-Արևմտյան քաղաքակրթությունները: Հունաստան: Հռոմ
-Մշակույթը: Գիր և գրականություն: Գիտություն: Կրոն: Արվեստ
-Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը: Հելլենիստական աշխարհը
-Չինաստանը և Հնդկաստանը նոր հազարամյակի սկզբին
-Կառլոս Մեծի կայսրությունը
-Սրբազան Հռոմեական կայսրությունը: Գերմանական թագավորությունը
-Բյուզանդիա: Հուստինիանոս 1-ին.
Նախագծային աշխատանք՝
-«Հին աշխարհի նշանավոր զորավարները՝ Ալ. Մակեդոնացի»

%d bloggers like this: