Պատմություն /11-րդ դասարան/

«Պատմություն» դասընթացի ծրագիր-11-րդ դասարան
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագիր, որտեղ ամենօրյա ուսումնական պարապմունքների ընթացքում գործածվում են մեդիամիջոցներն ու համացանցը /համակարգիչ, նոթբուք, նեթբուք, պլանշետ/:
2020-2021 ուսումնական տարում կրթական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում և առցանց հարթակում, որի փորձն արդեն ունենք 2019-2020 ուստարվա երրորդ ուսումնական շրջանից: Կլինեն գործունեության տեսակներ, որտեղ կկարևորվի խմբային ուսուցումը /նախագծային գործունեություն/, սակայն հիմնականում առաջնային պլան կմղվի անհատականացված ուսուցումը:

Ավագ դպրոցի 10-12-րդ  դասարանների «Պատմություն»  առարկան ընդգրկում  է  Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն  ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Նպատակներ՝
-Պատմական հիմնախնդիրների վերհանման-ուսումնասիրման կարողությունների զարգացում
-Պատմական գործընթացների պատճառա-հետևանքային կապերի բացահայտման կարողությունների զարգացում
-Սեփական պետության, մշակույթի, պատմության հանդեպ  վերաբերմունքի ձևավորում

Խնդիրներ՝
-Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում
-Սովորողների քննադատական մտածողության, հետազոտելու, աղբյուրների
հետ աշխատելու, վերլուծելու, գնահատելու կարողությունների զարգացում
-Սովորողների՝ հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական
տեսակետներն ու դիրքորոշումներն արտահայտելու և հիմնավորելու, որոշումներ
կայացնելու կարողությունների ու հմտությունների զարգացում
-Սովորողների համագործակցային հմտությունների զարգացում
-Սովորողների ներառում նախագծային աշխատանքներում

Ուսումնական միջավայր՝
Ֆիզիկական միջավայրում՝
– կրթահամալիրի բացօթյա տարածք
-Կրթահամալիրի շենքային տարածք` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն
Առցանց հարթակում՝
–հեռավար-առցանց ուսուցում
-առցանց դասախոսություն
-առցանց քննարկում

Դասընթացի բովանդակություն՝
Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-դեկտեմբեր/
1. Մուտքի դաս-Հայկական քաղաքակրթությունը նոր շրջանում-1 ժամ
2. Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի-2 ժամ
3. Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ-2 ժամ
4. Ազատագրական պայքարը 18-րդ դարի կեսերին: Պայքարի գաղութահայ կենտրոնները. Հովսեփ Էմին-2 ժամ
5. Հնդկահայ ազատագրական կենտրոնը: Մադրասի խմբակը: Շահամիր Շահամիրյան-2 ժամ
6. 19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները-4 ժամ
-1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Գյուլիստանի հաշտությունը-1 ժամ
-Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու նոր փուլը: 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի հաշտությունը-1 ժամ
-1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը: Բուխարեստի հաշտությունը-1 ժամ
-1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը: Ադրիանապոլսի հաշտությունը-1 ժամ
7. Արևելյան հարցի սրումը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը-2 ժամ
8. Հայկական հարցի միջազգայնացումը: Սան Ստեֆանոյի պայմանագիրը : Բեռլինի վեհաժողովը-2 ժամ
9. Արևմտահայերի ազգային սահմանադրությունը: Զեյթունի 1862 թ. ապստամբությունը-1 ժամ
10. Հայ ազգային կուսակցությունները-1 ժամ
11. Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժումը-2 ժամ
12. Արևմտահայերի ցեղասպանության աբդուլհամիդյան ծրագիրը: 1894-1896 թթ. զանգվածային կոտորածները-2 ժամ
13. Հայ ազատագրական պայքարը 1894-1896 թթ.: Հայկական հարցը և Մեծ տերությունները-2 ժամ
14. Սասունի 1894 թ. հերոսամարտը: Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը: Վանի 1896 թ. հերոսական ինքնապաշտպանությունը-2 ժամ
15. Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ-1 ժամ
16. Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում: Առաքելոց վանքի կռիվը-1 ժամ
17. Սասունի 1904 թ. ապստամբությունը-1 ժամ
18. Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը-1 ժամ
19. Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին-2 ժամ
20. Աշխարհամարտի սկիզբը: Կովկասյան ճակատը-2 ժամ
21. Հայ կամավորական շարժումը-1 ժամ
22. Հայոց Մեծ եղեռնը-2 ժամ
23. 1918 թ. մայիսյան հերոսամարտերը-2 ժամ
24. Հայկական մշակույթը նոր շրջանում-3 ժամ
25. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Երկրորդ  ուսումնական շրջան-Ձմեռային ճամբար
Երրորդ ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/

25. Ամբողջատիրական վարչակարգերը-2 ժամ
26. Արևմտյան ժողովրդավարական երկրները-2 ժամ
27. Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին-2 ժամ
28. Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը և արդիականացումը-3 ժամ
29. Երկրորդ Համաշխարհային պատերազմը-2 ժամ
30. Սառը պատերազմը-2 ժամ
31. Արևմտյան աշխարհի երկրները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա,Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա-3 ժամ
32. ՄԱԿ, Եվրոպայի միասնացման գործընթացը-2 ժամ
33. Հայաստանի առաջին հանրապետությունը-4 ժամ
34. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Սևրի պայմանագիրը-2 ժամ
35. Խորհրդային Հայաստանը 1920-1922 թթ.: Խորհրդային իշխանության հաստատումը-2 ժամ
36. ՀՍԽՀ Սահմանադրությունը: Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ- ի կազմում-2 ժամ
37. ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը: Լոռու և Ջավախքի հիմնախնդիրը: Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը-3 ժամ
38. Հայկական տարածքների հարցը Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերում-2 ժամ
39. Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Չորրոդ ուսումնական շրջան-Ամառային ճամբար

Գնահատում /10 միավորանոց համակարգով/
-Բանավոր հարցում-1-4 մավոր
-Բլոգային աշխատանք-1-4 միավոր
-Նախագծային աշխատանք-1 միավոր
-Հետազոտական աշխատանք-1 միավոր

%d bloggers like this: