Պատմություն 6-րդ դասարան

Ստորև ներկայացված են առաջադրանքներ ուսումնական խնդիր ունեցող սովորողների համար.
ԱՂԲՅՈՒՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան
http://lib.armedu.am/resource/998

Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 1. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

  1. Թվարկե՛ք մեր հայրենիքի անվանումները:
  2. Ո՞րն է հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը:
  3. Թվարկե՛ք Արարատյան դաշտում կառուցված՝ Հայաստանի նշանավոր մայրաքաղաքները:
  4. Նշե՛լ Հայկական լեռնաշխարհի մեծ գետերի անունները:
  5. Նշել Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերի անունները:
  6. Որքա՞ն է կազմել Մեծ Հայքի տարածքը:
  7. Որքա՞ն է կազմում ՀՀ տարածքը:

ԹԵՄԱ 2. ՆԱԽՆԱԴԱՐ

  1. Ի՞նչ նյութից է նախամարդը պատրաստել իր առաջին աշխատանքային գործիքը:
  2. Նշե՛ք քարի դարի երեք փուլերը:
  3. Ո՞ր դարաշրջանում է մարդը հայտնաբերել նետն ու աղեղը և ընտելացրել շանը:
  4. Ո՞ր դարաշրջանում է մարդը օգտագործել արորը և ընտելացրել ձիուն:
  5. Նկարե՛ք նախնադարյան մարդու քարե գործիքներ:
  6. Թվարկե՛ք նախամարդու առաջին զբաղմունքները:
  7. Ըստ ձեզ՝ ինչո՞վ էր նախնադարյան մարդը նման կենդանուն և ինչո՞վ էր տարբեր:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 3. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

  1. Ո՞ր տարածքում է կազմավորվել հայ ժողովուրդը:
  2. Հայ ժողովրդի կազմավորման մասին ի՞նչ ավանդազրույցներ գիտեք: Փորձե՛ք պատմել հայկական ավանդազրույցը(«Հայկ և Բել»):
  3. Ո՞վ է հայ ժողովրդի նահապետը:
  4. Ի՞նչ գիտեք հնդեվրոպական նախահայրենիքի և հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին: Պատմե՛ք:

ԹԵՄԱ 4. ՎԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Նշե՛ք Վանի թագավորության մյուս անվանումները:
  2. Ո՞վ է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա-Վանի հիմնադիրը:
  3. Թվարկե՛ք Վանի թագավորության գահակալներին:
  4. Ո՞վ է կառուցել Էրեբունի բերդաքաղաքը:
  5. Ի՞նչ ջրանցք է կառուցել Մենուա արքան: Որքա:ն էր ջրանցքի երկարությունը:
  6. Թվարկե՛ք ուրարտական բանակի զենքի տեսակներ:

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՎԱՆԴԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. ՈՒ՞մ անունով է կոչվել Երվանդական թագավորությունը:
  2. Ո՞վ է Պարույր Նահապետը:Պատմե՛ք նրա մասին:
  3. Ո՞վ է «Անաբասիս» աշխատության մեջ նկարագրել Հայաստանը: Ինչպե՞ս է նկարագրել: Պատմե՛ք:
  4. Ի՞նչ քաղաքներ են կառուցել՝

ա. Երվանդ 4-րդը         բ. Շամը /Սամոսը/               գ. Արշամը

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 6. ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ե՞րբ է Արտաշես 1-ինը ստեղծել Արտաշեսյան թագավորությունը:
  2. Ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ինը:
  3. Ի՞նչ մայրաքաղաք է կառուցել Արտաշես 1-ինը: Փորձե՛ք պատմել այդ քաղաքի մասին:
  4. Ո՞ր թվականներին է գահակալել Տիգրան 2-րդ Մեծը:
  5. Ի՞նչ մայրաքաղաք է կառուցել Տիգրան Մեծը:
  6. Ե՞րբ և ովքե՞ր են կնքել Արտաշատի պայմանագիրը:
  7. Որքա՞ն էր հայոց բանակի թիվը Տիգրան Մեծի օրոք:
  8. Ինչպե՞ս է կոչվել Հայաստանը Տիգրան Մեծի օրոք:

ԵՐԿՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/.

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 7. ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆ: ԱՐՏԱՎԱԶԴ 2-ՐԴ: ՎԵՐՋԻՆ ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ.

  1. Ո՞ր թվականներին է գահակալել Արտավազդ 2-րդը:
  2. Արտավազդ 2-րդի օրոք հռոմեացի ո՞ր զորավարները արշավեցին դեպի Պարթևստան: Ի՞նչ դեր ունեցավ Արտավազդը այդ արշավանքների ընթացքում:
  3. Ի՞նչ ճակատագիր ունեցավ Արտավազդ 2-րդի ընտանիքը: Փորձե՛ք պատմել:
  4. Արտավազդ 2-րդի ո՞ր որդին փախավ Պարթևստան՝ խուսափելով գերությունից:
  5. Ո՞ր թվականներին է գահակալել Արտաշես 2-րդը:
  6. Թվարկե՛ք Արտաշեսյան թագավորներին:
  7. Առանձնացրե՛ք Արտաշեսյան այն արքային, որին դուք համարում եք ամենահզոր գահակալը, և փորձե՛ք պատմել նրա մասին:
  8. Ե՞րբ է անկում ապրել Արտաշեսյան թագավորությունը:

 ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 8. ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈւՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ 1-3-ՐԴ ԴԱՐԵՐՈւՄ.

  1. Ո՞վ էր Արտաշեսյան արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը: Ո՞ր թվականներին է գահակալել նա:
  2. Ո՞վ էր գահակալում Ուռհա-Եդեսիայում 1-ին դարի 1-ին կեսին, ո՞ր արքայատոհմից էր սերում նա:
  3. Քրիստոսի ո՞ր առաքյալները հիմնեցին Հայ առաքելական եկեղեցին: Փորձե՛ք պատմել Հայոց եկեղեցու մասին:
  4. Ե՞րբ է տեղի ունեցել Հռանդեայի ճակատամարտը, ու՞մ միջև է տեղի ունեցել, ովքե՞ր են հաղթել ճակատամարտում:
  5. Ե՞րբ և ի՞նչ նպատակով է Տրդատը մեկնել Հռոմ: Ներկայացրե՛ք ընթացքը:
  6. Ո՞ր թվականներին է գահակալել Տրդատ 1-ինը: Ո՞ր դինաստիան հաստատվեց Հայաստանում Տրդատ 1-ինով:
  7. Ո՞ր հեթանոսական տաճարն է կառուցապատում Տրդատը, ո՞ր աստծուն էր նվիրված տաճարը:
  8. Փորձե՛ք պատմել Տրդատ 1-ինի գահակալության մասին:
  9. Լրացրե՛ք նշված արքաների գահակալման տարեթվերը՝
    ա/ Սանատրուկ 2-րդ
    բ/ Վաղարշ 1-ին
    գ/ Վաղարշ 2-րդ
    դ/ Խոսրով 1-ին
    ե/ Տրդատ 2-րդ
    զ/ Տրդատ 3-րդ
  10. Փորձե՛ք պատմել Քրիստոնեության՝ պետական կրոն հռչակվելու մասին:
    / էջ 120-138/.

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 9. ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈւՅԹԸ.

  1. Ի՞նչ եք հասկանում մշակույթ ասելով: Փորձե՛ք սահմանել «Մշակույթ» հասկացությունը:
  2. Թվարկե՛ք մշակույթի ճյուղեր:
  3. Ի՞նչ է առասպելը: Թվարկե՛ք ձեզ հայտնի հայկական առասպելներ: Փորձե՛ք պատմել ձեր նախընտրած առասպելը:
  4. Ի՞նչ է վիպերգը: Թվարկե՛ք ձեզ հայտնի հայկական վիպերգեր: Փորձե՛ք պատմել ձեր նախընտրած վիպերգը:
  5. Ո՞վ է Հայոց Պատմահայրը, ով փոխանցել է մեզ հայկական առասպելներն ու վիպերգերը: Փորձե՛ք պատմել նրա մասին:
  6. Հայոց հեթանոսական դիցարանի ի՞նչ աստվածներ գիտեք: Փորձե՛ք ներկայացնել «Վահագնի ծնունդը»:
  7. Ի՞նչ է գիրը: Ի՞նչ նշանակություն ունի այն մարդու կյանքում:
  8. 5-րդ դարի ի՞նչ հայ պատմիչներ գիտեք: Թվարկե՛ք:
  9. Արվեստի ի՞նչ ճյուղեր գիտեք: Փորձե՛ք պատմել ձեր նախընտրած ճյուղի մասին:
  10. Ի՞նչ ճարտարապետական կառույցներ գիտեք Հին Հայաստանում:

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՄՓՈՓԻՉ ԱՄԻՍ

  1. Թվարկե՛ք Արարատյան դաշտում կառուցված՝ Հայաստանի նշանավոր մայրաքաղաքները:
  2. Ըստ ձեզ՝ ինչո՞վ էր նախնադարյան մարդը նման կենդանուն և ինչո՞վ էր տարբեր:
  3. Հայ ժողովրդի կազմավորման մասին ի՞նչ ավանդազրույցներ գիտեք: Փորձե՛ք պատմել հայկական ավանդազրույցը(«Հայկ և Բել»):
  4. Ո՞վ է կառուցել Էրեբունի բերդաքաղաքը:
  5. Ո՞վ է «Անաբասիս» աշխատության մեջ նկարագրել Հայաստանը: Ինչպե՞ս է նկարագրել: Պատմե՛ք:
  6. Ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ինը:
  7. Թվարկե՛ք Արտաշեսյան թագավորներին:
  8. Փորձե՛ք պատմել Քրիստոնեության՝ պետական կրոն հռչակվելու մասին:
  9. Թվարկե՛ք մշակույթի ճյուղեր:
  10. Ի՞նչ է գիրը: Ի՞նչ նշանակություն ունի այն մարդու կյանքում:

ՉՈՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/.

 

%d bloggers like this: