Պատմություն 7-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
ԱՂԲՅՈՒՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան

http://lib.armedu.am/resource/2482

ՉՈՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ / ՀՈւՆԻՍՅԱՆ ՃԱՄԲԱՐ/.

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՄՓՈՓԻՉ ԱՄԻՍ

  1. Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել որպես պետական կրոն:
  2. Հայոց ո՞ր արքայի օրոք են ստեղծվել հայոց գրերը:Ե՞րբ և ո՞վ է ստեղծել գրերը:
  3. Ե՞րբ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը: Ո՞վ էր հայոց սպարապետն այդ ժամանակ:
  4. Ե՞րբ է տեղի ունեցել Հայաստանի 2-րդ բաժանումը, ո՞ր երկրների միջև:
  5. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը:
  6. Ո՞վ է Բագրատունյաց թագավորության հիմնադիր արքան: Ե՞րբ և որտե՞ղ է նա թագադրվել որպես հայոց արքա:
  7. Թվարկե՛ք Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներ:
  8. Ի՞նչ եք հասկանում մշակույթ ասելով: Փորձե՛ք սահմանել «Մշակույթ» հասկացությունը:
  9. Թվարկե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր պատմիչներ:
  10. Ի՞նչ գիտեք «Սասնա Ծռեր» էպոսի մասին: Փորձե՛ք համառոտ պատմել:

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 8. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈւՅԹԸ 10-14-ՐԴ ԴԱՐԵՐՈւՄ.

  1. Ի՞նչ եք հասկանում մշակույթ ասելով: Փորձե՛ք սահմանել «Մշակույթ» հասկացությունը:
  2. Թվարկե՛ք 10-14-րդ դարերի Հայկական մշակույթի ճյուղեր:
  3. Ի՞նչ տիպի դպրոցներ էին գործում 10-14-րդ դարերում: Կրթական գործի ի՞նչ կազմակերպիչներ գիտեք:
  4. Ի՞նչ նշանավոր համալսարաններ կային 10-14-րդ դարերում: Փորձե՛ք պատմել որևէ համալսարանի մասին:
  5. Թվարկե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր պատմիչներ:
  6. Թվարկե՛ք բնական և հումանիտար գիտություններ:
  7. Ի՞նչ առակներ գիտեք Մխիթար Գոշից կամ Վարդան Այգեկցուց: Փորձե՛ք պատմել ձեզ դուր եկած առակներից մեկը:
  8. Ի՞նչ գիտեք «Սասնա Ծռեր» էպոսի մասին: Փորձե՛ք համառոտ պատմել:
  9. Ո՞վ է Գրիգոր Նարեկացին: Ո՞րն է նրա ստեղծագործության գլուխգործոցը:
  10. Արվեստի ի՞նչ ճյուղեր գիտեք: Փորձե՛ք պատմել ձեր նախընտրած ճյուղի մասին:

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 7. ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ.

  1. Քանի՞ մասից էր կազմված Կիլիկիայի տարածքը: Թվարկե՛ք:
  2. Ո՞վ էր Ռուբինյան իշխանության հիմնադիրը: Ե՞րբ է հիմնել իր իշխանությունը:
  3. Ո՞ր քաղաքը Թորոս 1-ինը դարձրեց երկրի մայրաքաղաք:
  4. Ե՞րբ և ո՞ր քաղաքը Թորոս 2-րդը դարձրեց կաթողիկոսության մշտական նստավայր:
  5. Կիլիկյան ո՞ր իշխանը 1173թ. Սիսը դարձրեց երկրի մայրաքաղաք:
  6. Ո՞ր արքայից սկսած Կիլիկյան հռչակվեց թագավորություն: Փորձե՛ք պատմել նրա մասին:
  7. Ո՞ր արքայատոհմին անցավ Կիլիկյան թագավորության գահը Լևոն 1-ինից հետո: Ինչպե՞ս անցավ:
  8. Թվարկե՛ք Կիլիկյան Հայաստանի իշխաններին և թագավորներին:
  9. Թվարկե՛ք Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներ:
  10. Ե՞րբ է անկում ապրել Կիլիկյան հայոց թագավորությունը:
    / էջ 121-142/.

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 6. ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ.

  1. Ո՞վ է Բագրատունյաց թագավորության հիմնադիր արքան: Ե՞րբ և որտե՞ղ է նա թագադրվել որպես հայոց արքա:
  2. Ո՞ր թվականներին է գահակալել Սմբատ 1-ինը: Ո՞ր բերդում է ամրացել նա և դիմադրել արաբներին:
  3. Ե՞րբ է տեղի ունեցել Սևանի ճակատամարտը: Ինչու՞ են Աշոտ 2-րդին անվանել «Երկաթ»:
  4. Ո՞ր քաղաքը Աբաս Բագրատունին դարձրեց Հայոց մայրաքաղաք:
  5. Ինչու՞ են Աշոտ 3-րդին անվանել «Ողորմած»:
  6. Ո՞ր թագուհիների նախաձեռնությամբ են կառուցվել Հաղպատի և Սանահինի վանքերը, Անիի Մայր տաճարը՝ Կաթողիկեն:
  7. Ո՞ր թագավորների օրոք Անիի Բագրատունյաց թագավորությունը մասնատվեց և սկսեց թուլանալ:
  8. Ո՞վ էր վերջին Բագրատունի արքան: Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը:
  9. Թվարկե՛ք Բագրատունյաց Հայաստանի արքաներին:
  10. Առանձնացրե՛ք ձեզ համար կարևոր որևէ արքայի /Բագրատունի/ և փորձե՛ք պատմել նրա մասին:

ԵՐԿՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ / ՀՈւՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ/.

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 5. 5-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈւՅԹԸ: ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ: «ՈՍԿԵԴԱՐ».

  1. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը:
  2. Ո՞ր քաղաքներում է լինում Մ. Մաշտոցը իր աշակերտների հետ նոր նշանագրեր ստեղծելու նպատակով:
  3. Ե՞րբ և որտե՞ղ է Մաշտոցը ստեղծել հայոց այբուբենը:
  4. Գրե՛ք մաշտոցյան տառերով գրված առաջին նախադասությունը:
  5. Որտե՞ղ է հիմնադրվել առաջին վարդապետարանը:
  6. Ե՞րբ է մահացել Մ. Մաշտոցը: Որտե՞ղ է թաղված նա:
  7. Թվարկե՛ք 5-րդ դարի նշանավոր պատմիչներին: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
  8. Ո՞վ է գրել «Վարք Մաշտոցի» երկը: Ինչի՞ մասին է այն:
  9. Ըստ Եղիշեի՝ ի՞նչ նշանաբանով էր ընթանում լուսավորչական շարժումը 5-րդ դարում:
  10. Ինչպե՞ս է կոչվել 5-րդ դարը: Ինչու՞:

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 4. ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ.

  1. Ի՞նչ ընդունվեց Դվինի 554 թվականի ժողովում: Ո՞վ է հրավիրել այդ ժողովը:
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Հայաստանի 2-րդ բաժանումը, ո՞ր երկրների միջև:
  3. Ո՞վ էր Թեոդորոս Ռշտունին: Ի՞նչ գիտեք նրա մասին: Փորձե՛ք պատմել:
  4. Ե՞րբ են արաբներն առաջին անգամ ներխուժել Հայաստան:
  5. Փորձե՛ք ներկայացնել հայ-արաբական  652 թվականի պայմանագիրը

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 3. ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՎԱՀԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ.

  1. Ե՞րբ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը: Ո՞վ էր հայոց սպարապետն այդ ժամանակ:
  2. Ի՞նչ գիտեք Վարդան Մամիկոնյանի մասին: Փորձե՛ք պատմել:
  3. Ըստ ձեզ՝ ինչպե՞ս ավարտվեց Վարդանանց պատերազմը:
  4. Ո՞վ է Վահան Մամիկոնյանը: Փորձե՛ք պատմել նրա մասին:
  5. Ե՞րբ և ո՞ր պայմանագրով ավարտվեց Վահանանց պատերազմը:

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 1.ԱՎԱՏԱՏԻՐՈւԹՅՈւՆ: ՔՐԻՍՏՈՆԵՈւԹՅՈւՆԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ.

  1. Թվարկե՛ք ավատատիրական հողատիրության ձևերը:
  2. Թվարկե՛ք գործակալությունները /օր.՝ հազարապետություն/:
  3. Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել որպես պետական կրոն:
  4. Ի՞նչ գիտեք Գրիգոր Լուսավորչի մասին: Փորձե՛ք պատմել:
  5. Ո՞վ էր հայոց արքան քրիստոնեության ընդունման ժամանակ:

ԹԵՄԱ 2. ԱՐՇԱԿՈւՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ 4-5-ՐԴ ԴԱՐԵՐՈւՄ.

  1. Հայոց ո՞ր արքան է հիմնադրել մայրաքաղաք Դվինը:
  2. Ե՞րբ է գումարվել հայ առաքելական եկեղեցու առաջին ժողովը: Որտե՞ղ և ո՞ր կաթողիկոսն է գումարել այն:
  3. Ի՞նչ գիտեք Պապ թագավորի մասին: Փորձե՛ք պատմել:
  4. Ե՞րբ է Հայաստանն առաջին անգամ բաժանվել Պարսկաստանի և Հռոմի միջև:
  5. Հայոց ո՞ր արքայի օրոք են ստեղծվել հայոց գրերը:Ե՞րբ և ո՞վ է ստեղծել գրերը:
%d bloggers like this: