Պատմություն /8-րդ դասարան/

«Պատմություն» առարկայի ծրագիր (8-րդ դասարան)

Բացատրագիր՝

«Պատմություն» առարկայի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային ծրագիրը:

8-րդ դասարանի « Պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային  պատմության նոր փուլը՝ 17-րդ դարի կեսերից մինչև 1918 թվականը: 

Պատմությունը ժողովրդի հավաքական հիշողությունն է,նրա կենսագրությունը: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովրդներից է, որը պատմական ասպարեզ է իջել անհիշելի ժամանակներից և անցել զարգացման բարդ և դժվարին, կորուստներով և ձեռքբերումներով լի ճանապարհ: Շարունակելով իր պատմական ուղին՝ հայ ժողովուրդը հասել է մինչև մեր օրերը և որպես ազգ ոտք է դրել արդեն նոր հազարամյակ՝ իր ազատությամբ, պետականությամբ և այն զորացնելու վճռականությամբ:

 Պատմությունը պարունակում է հայրենասիրություն և ազգային արժանապատիվ գոյություն:  Պատմության իմացությունը հնարավորություն է տալիս երկրի ապագա քաղաքացուն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ժանաչողական հմտությունները, փորձը և անցյալի դասերը ծառայեցնել իր հայրենիքի  հզորացմանը և բարգավաճմանը, պատկերացում կազմել համաշխարհային քաղաքակրթության մեջ իր երկրի և իր ժողովրդի  զբաղեցրած տեղի ու դերի մասին, զուգահեռներ անցկացնել   համաշխարհային քաղաքակրթության խաչմերուկում:

Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում

Հայոց պատմությունը կազմում է համաշխարհային պատմության մի օղակը: Ուստի այն պետք է ուսումնասիրվի ընդհանուր պատմության հետ միասնության մեջ:

Այդ միասնությունը կարելի է ապահովել.
– միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
-ընդհանուր պատմական հասկացությունների և գաղափարների յուրացման միջոցով
-համաշխարհային դեպքերի և իրադարձությունների միացյալ ուսումնասիրության միջոցով
-ներածական, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:

Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ, նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման և զարգացման գործում:

« Պատմություն» առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները

Նպատակները՝

  • « Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, լիարժեք դաստիարակություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ազատ, գիտակից անհատի և քաղաքացու ձևավորումն է:

Խնդիրները՝

Վերը նշված նպատակին հասնելու համար անհարժեշտ է լուծել կրթադաստիարակչական մի շարք կարևոր խնդիրներ.

  1. Սովորողներին տալ հնարավորություն ունենալ գիտելիքներ և պատկերացումներ հին, միջնադարի, նոր և նորագույն ժամանակների  պատմության մասին, որոնց միջոցով կձևավորվի և կամրապնդվի ազատության, անկախության, պետականության ստեղծման և ամրապնդման համար պայաքարին սեփական մասնակցությունը բերելու գաղափարը:
  2. Գաղափար տալ հայ և համաշխարհային մշակույթի, քաղաքակրթության, նրա առանձնացման ու զարգացման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ:
  3. Դաստիարակել հայրենասիրություն, ձևավորել հայրենիքի, պետության և քաղաքացու նկատմամբ արժանապատվություն և հպարտություն:
  4. Հասնել այն բանին, որ իր ազգի հարուստ պատմական փորձով զինված երկրի  վաղվա քաղաքացին գիտակցի իր անմիջական մասնակցության անհրաժեշտությունը ազգային հիմնախնդիրների լուծման, անկախ պետականության կերտման, հայրենիքի բարգավաճման գործին:
  5. Զարգացնել սովորողների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցական, համագործակցային և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները:
  6. Ձևավորել պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու, ընդհանրացնելու կարողություններ:
  7. Զարգացնել ուսումնառության ընթացքում սովորողների ստացած գիտելիքները և տեսական դրույթները պատմական կենդանի նյութի վրա կոնկրետացնելու, անցյալի ու ներկայի հասարակական-քաղաքական երևույթների վերլուծության ժամանակ կիրառելու կարողություններ և հմտություններ:

    Բովանդակությունը՝

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

-ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԸ
-Ազատագրական պայքարի նոր փուլը 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարում.
-Հայ ազատագրական պայքարի վերելքը: Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի
-Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
-Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները: Հովսեփ Էմին
-Մադրասի հայրենասիրական խմբակը: Շահամիր Շահամիրյան

ԱՄՓՈՓՈւՄ

– ՀԱՅԱՍՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ  ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ
-1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Գյուլիստանի հաշտությունը
-1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
-1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Բուխարեստի հաշտությունը
-1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիր
-Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը
-Դպրոցը
-Տպագրությունը: Հայ մամուլի սկզբնավորումը
-Պատմագիտությունը: Վենետիկի Մխիթարյան միաբանությունը
-Արվեստը 

ԱՄՓՈՓՈՒՄ

-ՀԱՅԱՍՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ
-Հայաստանը Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների կազմում.
-Հայ ազգային-հասարակական շարժումները
-Հայկական պահպանողականությունը, Ազատականությունը հայ իրականության մեջ, Հայ ազգայնականությունը
-Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
-Զեյթունի 1862 թ. ապստամբությունը

ԱՄՓՈՓՈւՄ

-Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը
-Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը
-Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

– Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.
-Ազատագրական խմբակներ և կազմակերպություններ
-Հայ ազգային կուսակցությունները
-Հայդուկային շարժումը: Նշանավոր հայդուկներ
-Արևմտահայերի կոտորածները
-Ինքնապաշտպանական մարտերը: Սասունի և Զեյթունի հերոսամարտերը, Պաշտպանական կռիվները Վանում

-Ազգային շարժումների ծավալումը 20-րդ դարի սկզբին.
-Սուրբ Առաքելոց վանքի կռիվը
-Սասունի 1904 թ. ապստամբությունը
-Երիտթուրքերի հեղաշրջումը
-Կիլիկիայի կոտորածները և ինքնապաշտպանությունը
-Հայկական հարցը 1912 – 1914 թթ.

ԱՄՓՈՓՈՒՄ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

-Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին
-Մայիսյան փառահեղ հերոսամարտերը
-Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին.
-Հայկական մշակույթի վերելքը: Կրթությունը
-Գիտության զարգացումը: Բնական գիտությունները և Հայագիտությունը
-Գրականությունը և մամուլը
-Արվեստը և ճարտարապետությունը

ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  • Լուսաավորության դարաշրջանը
  • Անգլիական հեղափոխությունը
  • ԱՄՆ – ի կազմավորումը
  • Ֆրանսիական մեծ հեղափոխությունը
  • Նապոլեոնի դարաշրջանը
  • Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թթ.
  • Արևելքի ավանդական հասարակությունները(Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա)
  • Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում
  • Ազգային նոր պետությունները Եվրոպայում /Գերմանիա: Իտալիա/
  • Ազգային պետությունների առաջացումը Բալկանյան թերակղզում
  • Օսմանյան Կայսրության, Իրանի, Չինաստանի և Ճապոնիայի արդիականացումը
  • Առաջին աշխարհամարտը
  • Մշակույթը 17-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսը /Կրթություն, Գիտություն, Գրականություն, Արվեստ/
  • ԱՄՓՈՓՈՒՄ

Կիսամյակի ամփոփում
Տարեկան  աշխատանքների  ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

%d bloggers like this: