Պատմություն 8-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան
http://lib.armedu.am/resource/2310
Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան http://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/

Հեռավար-առցանց ուսուցման շաբաթ /մարտի 30-ապրիլի 10/
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին և հրապարակե՛ք ձեր բլոգի պատմության բաժնում.

  1. Ինչպե՞ս է բնութագրում Պատմահայր Մ. Խորենացին Տիգրան Երվանդյանին: Փորձե՛ք պատմել-գրել նրա մասին:
  2. Ի՞նչ տեղեկություններ է պարունակում հույն պատմիչ և զորավար Քսենոփոնը Հայաստանի մասին: Ներկայացրե՛ք գրավոր:
  3. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին: Ներկայացրե՛ք գրավոր կամ փորձե՛ք պատմել /ձեր պատմածը տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք/:
  4. Ո՞վ է Արտաշեսյան թագավորության հիմնադիրը: Ի՞նչ գիտեք նրա մասին: Ներկայացրե՛ք գրավոր կամ փորձե՛ք պատմել /ձեր պատմածը տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք/:
  5. Ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ինը: Թվարկե՛ք:
  6. Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի մասին: Թվարկե՛ք նրա կատարած գործերը:
  7. Ե՞րբ և ովքե՞ր են կնքել Արտաշատի պայմանագիրը:
  8. Փորձե՛ք բնութագրել Տիգրան Մեծին:
  9. Արտաշեսյան արքայատոհմից ուրիշ ի՞նչ թագավորներ գիտեք: Թվարկե՛ք:

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ-Պատմության դասընթացի կրկնություն.
ԹԵՄԱ 1. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ: ՎԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆ.

  1. Թվարկե՛ք մեր հայրենիքի անվանումները:
  2. Ո՞րն է հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը:
  3. Թվարկե՛ք Արարատյան դաշտում կառուցված՝ Հայաստանի նշանավոր մայրաքաղաքները:
  4. Նշե՛լ Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերի և լճերի անունները:
  5. Որքա՞ն է կազմել Մեծ Հայքի տարածքը: Իսկ որքա՞ն է կազմում ՀՀ տարածքը:
  6. Նշե՛ք Վանի թագավորության մյուս անվանումները:
  7. Ո՞վ է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա-Վանի հիմնադիրը:
  8. Թվարկե՛ք Վանի թագավորության գահակալներին:
  9. Ո՞վ է կառուցել Էրեբունի բերդաքաղաքը:
  10. Ի՞նչ ջրանցք է կառուցել Մենուա արքան: Որքա՞ն էր ջրանցքի երկարությունը:
    /էջ 7-17, 45-64/.

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 6. Հայ ժողովուրդը 1-ին աշխարհամարտի տարիներին /Հայոց պատմություն/.

  1. Նշե՛ք 1-ին աշխարհամարտի սկիզբը և ավարտը: Ո՞ր ռազմաքաղաքական խմբավորումների միջև է մղվել այն:
  2. Թվարկե՛ք առաջին աշխարհամարտի ընթացքում ստեղծված հայ կամավորական ջոկատները և նշե՛ք նրանց հրամանատարներին:
  3. Ի՞նչ նշանակություն ունեցավ հայ կամավորական շարժումը: Փորձե՛ք պատմել:
  4. Ի՞նչ գիտեք Հայոց եղեռնի մասին: Փորձե՛ք պատմել:
  5. Թվարկե՛ք Արևմտյան Հայաստանի այն վայրերը, որտեղ հայերը դիմել են ինքնապաշտպանության:
  6. Թվարկե՛ք Մայիսյան հերոսամարտերը: Փորձե՛ք պատմել Մայիսյան հաղթանակների մասին: Այս տարի հերոսամարտերի ո՞ր ամյակն է լրանում:
  7.  Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը: Գրե՛ք փոքրիկ շարադրություն:
  8. Թվարկե՛ք Արվեստի և Գիտության նշված ճյուղերի ներկայացուցիչների՝
    ա/ Կերպարվեստ
    բ/ Թատրոն
    գ/ Երաժշտւթյուն
    դ/ Ճարտարապետություն.
    ե/ Բնական գիտություններ
    զ/ Հայագիտություն
  9. Թվարկե՛ք երկրներ, որտեղ կան հայկական համայնքներ:
  10. Այս տարի Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերի ո՞ր ամյակն է լրանում:

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/.

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 5. Համաշխարհային պատմություն.

  1. Նշե՞ք Նապոլեոնի դարաշրջանի տարեթվերը:
  2. Ե՞րբ է Նապոլեոնը հռչակվել բոլոր Ֆրանսիացիների կայսր:
  3. Երկրի ո՞ր բնագավառներում է Նապոլեոնը իրականացրել բարենորոգումներ: Թվարկե՛ք դրանք:
  4. Ե՞րբ է տեղի ունեցել Բորոդինոյի ճակատամարտը ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:
  5. Ինչպե՞ս է կոչվել Նապոլեոնի ստեղծած օրենքների ժողովածուն:
  6. Ո՞ր ճակատամարտից հետո Նապոլեոնին աքսորեցին Ֆրանսիայից:
  7. Ե՞րբ է  գումարվել Վիեննայի վեհաժողովը:
  8. ՈԻ՞մ գահակալությամբ հաստատվեց Սահմանադրական միապետությունը Ֆրանսիայում 1830թ.: 
  9. Ո՞ր թվականներին գոյատևեց երկրորդ հանրապետությունը Ֆրանսիայում:
  10. Ո՞ր թվականներին է Գերմանիայում ծավալվել հեղափոխություն:

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 3. Մշակույթ: Հասարակական-քաղաքական հոսանքներ: Զեյթունի 1862 թ. ապստամբությունը /Հայոց պատմություն/.

  1. Ե՞րբ և որտե՞ղ է բացվել Աղաբաբյան դպրոցը:
  2. Ե՞րբ և որտե՞ղ է բացվել Լազարյան ճեմարանը:
  3. Ե՞րբ և որտե՞ղ է բացվել Ներսիսյան դպրոցը:
  4. Թվարկե՛ք 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի գործիչներին:
  5.   Ո՞վ է Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Կապե՛ք մեր կրթահամալիրի հետ:
  6. Թվարկե՛ք հայ հայտնի նկարիչների անուններ: Փորձե՛ք պատմել նրանցից մեկի     մասին:
  7. Թվարկե՛ք 19-րդ դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական հոսանքներ:
  8. Դրանցից ո՞րի հայացքներն են ձեզ դուր գալիս:         
  9. Փորձե՛ք պատմել  Զեյթունի 1862թ. ապստամբության մասին:
  10. Ինչո՞վ ավարտվեց Զեյթունի ապստամբությունը: 
  11. Նշե՛ք հետևյալ աշխատությունների հեղինակների անունները՝
  • «Պատմություն Աղուանից»
  • «Ընտիր
  •  պատմություն Դավիթ Բեկին»
  • «Հայոց Պատմություն»-/18-րդ դարի պատմիչ/
  • «Տիեզերական պատմություն».

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԹԵՄԱ 2. Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները 19-րդ դարի 1-ին կեսին /Հայոց պատմություն/.

  1. Ո՞ր պայմանագրով է ավարտվել 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմը: Ե՞րբ է կնքվել այն:
  2. Ո՞ր պայմանագրով է ավարտվել 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ե՞րբ է կնքվել այն:
  3. Ո՞ր պատերազմն էր ամփոփում Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը: Ե՞րբ է կնքվել այն:
  4. Ո՞ր պատերազմն էր ամփոփում Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը: Ե՞րբ է կնքվել այն:
  5. Վերը նշված բոլոր պատերազմներում ու՞մ էին աջակցում հայերը: Ինչու՞:

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
ԹԵՄԱ 1. Հայ ազատագրական պայքարը 17-18-րդ դարերում /Հայոց պատմություն/.

  1. Ո՞վ է հրավիրել 1677 թվականի Էջմիածնի ժողովը:
  2. Ի՞նչ գիտեք Իսրայել Օրու մասին: Փորձե՛ք պատմել:
  3. Ովքե՞ր են գլխավորել Սյունիքի ազատագրական պայքարը:
  4. Ո՞ր տարածաշրջանի ազատագրական պայքարն է կազմակերպել Եսայի Հասան-Ջալալյանը:
  5. Ի՞նչ գրքեր են լույս տեսել Մադրասի հայկական տպարանում:
  6. Թվարկե՛ք 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի գործիչներին:

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՄՓՈՓԻՉ ԱՄԻՍ

  1. Ովքե՞ր են գլխավորել Սյունիքի ազատագրական պայքարը:
  2. Թվարկե՛ք 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի գործիչներին:
  3. Թվարկե՛ք 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի գործիչներին:
  4. Երկրի ո՞ր բնագավառներում է Նապոլեոնը իրականացրել բարենորոգումներ: Թվարկե՛ք դրանք:
  5. Ի՞նչ գիտեք Հայոց եղեռնի մասին: Փորձե՛ք պատմել:
  6. Թվարկե՛ք Մայիսյան հերոսամարտերը: Փորձե՛ք պատմել Մայիսյան հաղթանակների մասին: Այս տարի հերոսամարտերի ո՞ր ամյակն է լրանում:
  7. Թվարկե՛ք Արարատյան դաշտում կառուցված՝ Հայաստանի նշանավոր մայրաքաղաքները:
  8. Ո՞վ է կառուցել Էրեբունի բերդաքաղաքը:
  9. Ի՞նչ տեղեկություններ է պարունակում հույն պատմիչ և զորավար Քսենոփոնը Հայաստանի մասին: Ներկայացրե՛ք գրավոր:
  10. Փորձե՛ք բնութագրել Տիգրան Մեծին:

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ-Պատմության դասընթացի կրկնություն.
ԹԵՄԱ 2. ՀԱՅԿԱԶՈւՆԻ ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ: ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈւՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ.

  1. Ու՞մ անունով է կոչվել Երվանդունիների թագավորությունը:
  2. Ինչպե՞ս է բնութագրում Պատմահայր Մ. Խորենացին Տիգրան Երվանդյանին: Փորձե՛ք պատմել նրա մասին:
  3. Ի՞նչ տեղեկություններ է պարունակում հույն պատմիչ և զորավար Քսենոփոնը Հայաստանի մասին: Ներկայացրե՛ք գրավոր:
  4. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին: Ներկայացրե՛ք գրավոր կամ փորձե՛ք պատմել:
  5. Ո՞վ է Արտաշեսյան թագավորության հիմնադիրը: Ի՞նչ գիտեք նրա մասին: Ներկայացրե՛ք գրավոր կամ փորձե՛ք պատմել:
  6. Ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ինը: Թվարկե՛ք:
  7. Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի մասին: Թվարկե՛ք նրա կատարած գործերը:
  8. Ե՞րբ և ովքե՞ր են կնքել Արտաշատի պայմանագիրը:
  9. Փորձե՛ք բնութագրել Տիգրան Մեծին:
  10. Արտաշեսյան արքայատոհմից ուրիշ ի՞նչ թագավորներ գիտեք: Թվարկե՛ք:
%d bloggers like this: