Պատմություն /9-րդ դասարան/

«Պատմություն» դասընթացի ծրագիր-9-րդ դասարան
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ   ամենօրյա ուսումնական պարապմունքների ընթացքում գործածվում են մեդիամիջոցներն ու համացանցը /համակարգիչ, նոթբուք, նեթբուք, պլանշետ/:
 2020-2021 ուսումնական տարում կրթական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում և առցանց հարթակում, որի փորձն արդեն ունենք 2019-2020 ուստարվա երրորդ ուսումնական շրջանից: Կլինեն գործունեության տեսակներ, որտեղ կկարևորվի խմբային ուսուցումը /նախագծային գործունեություն/, սակայն հիմնականում առաջնային պլան կմղվի անհատականացված ուսուցումը:

9-րդ դասարանի «Պատմություն» դասընթացը կազմված է երկու մասից: Առաջին հատվածը ներառում է պատմական մի ժամանակաշրջան, որն ընդգրկում է 1918թ.-ից մինչ մեր օրերն ընկած իրադարձությունները:
Երկրորդ մասը ներառում է նախապատրաստություն ավարտական քննություններին:

Նպատակներ՝
-Սովորողների աշխարհայացքի, ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորման, առաջին փուլի ամբողջացում-ավարտ
-Գիտակից և պատասխանատու քաղաքացու ձևավորման առաջին փուլի ամբողջացում-ավարտ

Խնդիրներ՝
-Սովորողների քննադատական մտածողության, հետազոտելու, աղբյուրների
հետ աշխատելու, վերլուծելու, գնահատելու կարողությունների զարգացում
-Սովորողների՝ հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական
տեսակետներն ու դիրքորոշումներն արտահայտելու և հիմնավորելու, որոշումներ
կայացնելու կարողությունների ու հմտությունների զարգացում
-Սովորողների համագործակցային հմտությունների զարգացում
-Նախագծային գործունեության հետևողական իրականացում

Ուսումնական միջավայր՝
Ֆիզիկական միջավայրում՝
– կրթահամալիրի բացօթյա տարածք
-Կրթահամալիրի շենքային տարածք` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն
Առցանց հարթակում՝
– հեռավար-առցանց ուսուցում
-առցանց դասախոսություն
-առցանց քննարկում

Դասընթացի բովանդակություն՝
Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-դեկտեմբեր/
1. Մուտքի դաս-Պատմության նորագույն շրջանի ընդհանուր նկարագիրը-1 ժամ
2. Առաջին աշխարհամարտ /1914-1918 թթ./-4 ժամ
3. Առաջին աշխարհամարտը և հայերը. Ցեղասպանություն և ինքնապաշտպանություն-4 ժամ
4. Հայաստանի Առաջին Հանրապետություն /1918-1920 թթ.-4 ժամ
5. Փարիզի խաղաղության կոնֆերանսը: Սևրի պայմանագիրը-2 ժամ
6. Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում: Երկրի ներքին դրությունը և խորհրդային կառավարման համակարգերը-3 ժամ
7. ՀԽՍՀ ստեղծումը: ԽՍՀՄ կազմավորումը: Սահմանադրության ընդունումը-3 ժամ
8.  Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները-2 ժամ
9. Հասարակական-քաղաքական կյանքը: Քաղաքական բռնությունները և Խորհրդային ամբողջատիրության հաստատումը-3 ժամ
10. Երկրորդ աշխարհամարտը և հայերը-3 ժամ
11. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Երկրորդ ուսումնական շրջան-Ձմեռային ճամբար
Երրորդ ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/
12. Սառը պատերազմ-3 ժամ
13. Հասարակական-քաղաքական կյանքը հետստալինյան ժամանակաշրջանում-2 ժամ
14. Արցախյան շարժումը: Արցախյան պատերազմ-4 ժամ
15. Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը և Անկախության հռչակումը-3 ժամ
16. Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը 1991-2020 թթ.-4 ժամ
17. Հայկական հեղափոխություն-2 ժամ
18. Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում-4 ժամ
19. Հայկական Սփյուռք. առաջացումը, ծավալումն ու զարգացումը, հիմնախնդիրները, Հայաստան-սփյուռք հարաբերություններ-4 ժամ
20. Նախաքննական կրկնության ամփոփում-10 ժամ
Չորրորդ ուսումնական շրջան-Ամառային ճամբար

Պարզաբանում՝
-Նախաքննական կրկնությունը կազմակերպվում է նոր թեմաների ուսումնասիրմանը զուգահեռ:

Գնահատում /10 միավորանոց համակարգով/
-Բանավոր հարցում-1-4 մավոր
-Բլոգային աշխատանք-1-4 միավոր
-Նախագծային աշխատանք-1 միավոր
-Հետազոտական աշխատանք-1 միավոր


%d bloggers like this: