«Պատմություն»-9-րդ դաս.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը-շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

9-րդ դասարանի «Պատմություն» առարկայի  ծրագրի մշակման համար հիմք են ծառայել ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:

9-րդ դասարանում դասավանդվող «Պատմություն» դասընթացը կազմված է երկու մասից: Առաջին հատվածը ներառում է պատմական մի ժամանակաշրջան, որն ընդգրկում է 1918թ.-ից մինչ մեր օրերն ընկած իրադարձությունները:
Երկրորդ մասը ներառում է նախապատրաստություն ավարտական քննություններին: Ըստ այդմ, «Պատմություն» դասընթացի առաջադրանքները բխում են ներկայացված հայեցակարգից:

Նպատակը՝
«Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային ինքնագիտակցություն,  պատասխանատվություն,  անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական  մոտեցում ունեցող հայ քաղաքացու ձևավորումն է:

Հիմնական խնդիրները՝
-սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացման համար պայմանների ապահովում
-սովորողների քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացում
-անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
-սովորողների համագործակցային կարողությունների զարգացում
-իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտությունների զարգացում
-ինքնակրթության միջավայրի ստեղծում
-համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
-նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողությունների զարգացում
-համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողությունների զարգացում
-տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում.

Ուսուցման կազմակերպումը՝
-Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով
-Ուսումնական պարապմունքի թեման և ծրագիրը հրապարակվում են յուրաքանչյուր շաբաթվա սկզբում
-Մեծ տեղ է տրվում բանավոր աշխատանքին. սովորողը պետք է կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, ազատ արտահայտել իր մտքերը, խոսել գրագետ
-Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում
-Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում-ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, որոնք տեսանելի են դառնում սովորողի ուսումնական բլոգում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
-Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողը կարող է օգտագործել դասագիրք, ուսումնական բլոգ, տարբեր ուսումնական կայքեր, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
-Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակություններն ու նախասիրությունները:


Ուսումնական միջավայր՝

Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: 

Բլոգավարություն՝
Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

-սովորողի կողմից կատարված առաջադրանքները
-սովորողի պատրաստած նյութերը՝ պատումներ, վերլուծություններ, ֆիլմեր, հարցազրույցներ
-անհատական-հետազոտական աշխատանքներ
-անհատական նախագծերի արդյունքներ և այլն.
Սովորողը բլոգում պետք է հնարավորինս գրագետ ներկայացնի վերը նշված աշխատանքները.
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Սովորողի ստուգման և գնահատման կարգ՝
Գնահատումն իրականացվում է միավորային համակարգի կիրառման արդյունքում սովորողի կուտակած միավորների թվային գումարի միջինի հիման վրա:

Առավելագույն 10 միավորը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
1.Կիսամյակային լիարժեք հաճախում՝ 1 կրեդիտ
2. Բանավոր և գրավոր /բլոգային/ պատասխաններ,  ուսումնական  նյութերի  և փաթեթների ստեղծում ևներկայացում՝ 4 կրեդիտ
3. Մասնակցություն ուսումնական նախագծերին՝ 1 կրեդիտ
4. Ուսումնահետազոտական աշխատանքներ՝ 2 կրեդիտ
5. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին՝ 1 կրեդիտ
6. Մասնակցություն ֆլեշմոբերին՝ 1 կրեդիտ.
Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ

Բովանդակություն՝

Մաս առաջին.
1. Հայաստանի Առաջին Հանրապետության կայացումը և Բաթումի պայմանագիրը: Իշխանության մարմինների կայացումը: 

2. Հայաստանի Հանրապետության ներքին դրությունը. սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը: Հարաբերությունները հարևանների հետ և տարածքային խնդիրներ:
4. Փարիզի խաղաղության կոնֆերանսը: Սևրի պայմանագիրը և Վերսալ-Վաշինգոտնյան համակարգի կայացումը:
5. Հայաստանի Հանրապետության անկումը: Թուրք-հայկական պատերազմը և հայ-ռուսական հարաբերությունները: Տարածաշրջանային խնդիրները բոլշևիկյան հեղաշրջումից հետո:
6. Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում: Երկրի ներքին դրությունը և խորհրդային կառավարման համակարգերը:
7. ՀԽՍՀ ստեղծումը ԽՍՀՄ կազմավորման շրջանակներում: Սահմանադրության ընդունումը:
8. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները:
9. Հասարակական-քաղաքական կյանքը: Քաղաքական բռնությունները և Խորհրդային ամբողջատիրության հաստատումը: Անհատի պաշտամունք:
10. Ֆաշիզմ և կոմունիզմ: Երկու հակադիր բևեռների ձևավորումը:
11. Երկրորդ Համաշխահրային պատերազմ: Հայերի մասնակցությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
12. Խորհրդային Հայաստանի մշակույթը:
13. Երկրորդ աշխարհամարտի ավարտ: Նոր աշխարհակարգի հաստատում:
14. Հասարակական-քաղաքական կյանքը հետստալինյան ժամանակաշրջանում: Ազգային հարցի վերաբացումը:
15. Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը:
16. Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը և Անկախության հռչակումը:
17. Արցախյան պատերազմը և հարաբերությունները հարևանների հետ:
18. Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը 1991-2016թթ.:

Ներկայացված առաջդրանքներից զատ, սովորողները կատարում են անհատական-խմբային նախագծային աշխատանք: Նախագծային և անհատական աշխատանքների թեմաները կարող են առաջարկվել ինչպես սովորողի, այնպես էլ դասավանդողի կողմից: Յուրաքանչյուր ամսվա վերջին դասի օրը, սովորղները ներկայացնում են իրենց նախագծային աշխատանքները:

Մաս երկրորդ.
Երկրորդ մասը կազմակերպվում է ըստ քննական հարցաշարերի:

%d bloggers like this: