Քաղաքագիտություն /11-րդ դասարան/

11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի  «Քաղաքագիտություն» դասընթացի հեղինակային ծրագիր

Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Իրավիճակի նկարագրություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հասարակագիտություն/քաղաքագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Կազմակերպումը՝
Հասարակագիտություն/քաղաքագիտություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝

  • հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներով
  • հասարակագիտական, հասարակական-քաղաքացիական կրթության նախագծերի իրականացմամբ
  • մերօրյա իրադարձությունների շուրջ դաս-քննարկումներով, կլոր սեղանների կազմակերպմամբ
  • պետական-կառավարման մարմիններ և հասարակական կազմակերպություններ  այցելություններով /ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, նախարարություններ, դատական մարմիններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ/
  • ակումբային գործունեությամբ՝ «Քաղաքագիտական ակումբ», «Ազատ խոսքի» ակումբ, «Պատանեկան ակումբ», «Թուրքերենի» ակումբ
  • կրթական փոխանակումներով ուսումնական ճամփորդությունների իրականացմամբ
    -այլ

Ուսուցման խնդիրները՝

Հասարակագիտության/քաղաքագիտության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, համադրել և հակադրել հասարակական-քաղաքացիական  կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություններ, երևույթներ, փաստեր.
  • տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, հետազոտել, վերլուծել,  եզրակացություններ անել
  • հետազոտական, վերլուծական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում
  • իրականացնել թիմային աշխատանք, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը
  • հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր
  • ուսումնառությունը և իրական, առօրյա կյանքը կապել համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
  • հասկանալ և գնահատել իր դերը հասարակական կյանքում` որպես տվյալ ժամանակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի
  • տարբերակել օրենքի և իրավունքի հետ առնչվող խնդիրները, հասկանալ դրանց իրավական և ոչ իրավական լուծումների տարբերությունը, յուրացնել ու գնահատել օրենքների և օրինականության նշանակությունը՝ իրավագիտակից, օրինապաշտ և ակտիվ քաղաքացիներ դառնալու համար
  • արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել տարբեր հասարակական-քաղաքական  խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում
  • դրսևորել  ստեղծագործական մտածելակերպ
  • ունենալ գործուն քաղաքացիական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարության սկզբունքները

Ուսուցման միջավայրը՝

  • ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ընթերցասրահ, դահլիճ, սրահ, բակ, վերնատւն
  • հասարակագիտական ստուգատեսը՝ որպես ուսումնական բաց հարթակ
  • դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
  • ուսումնական անհատական թվային միջոցներ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • անհատական համակարգչում /նոթբուք, նեթբուք, պլանշետ/ դասընթացի ծրագրով
    որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
  • դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ
  • կրթահամալիրի մեդիագրադարան
  • mskh.am կայքը,  ուսումնական  TV-ն. կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային  ուսումնական փաթեթները, տարբեր բլոգներ, կայքեր, Youtube–ը, մեդիաընթերցասրահը
  • դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ` համակարգիչ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, էլ. գրատախտակ, հեռուստացույց, մեդիագրադարանների, բլոգների, կայքերի, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր հետազոտական աշխատանքներ իրականացելու և այնտեղ հրապարակելու համար

Օգտագործվող կայքեր և նորմատիվ փաստաթղթեր՝
Սովորողները պարբերաբար օգտվելու են՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ Ազգային ժողով
-ՀՀ Կառավարություն
-ՀՀ նախագահ
-ՀՀ դատական իշխանություն
-ՀՀ Սահմանադրական դատարան
-ՀՀ դատական տեղեկատվական համակարգ
-ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ
-ՀՀ փաստաբանների պալատ
-ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
-Կրթության մասին ՀՀ իրենք
-Հանրակրթության մասին ՀՀ օրենք
-Հանրակրթության պետական չափորոշիչ
-ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
-ՀՀ ընտանեկան օրենսգիրք
-ՀՀ ընտրական օրենսգիրք
-ՀՀ դատական օրենսգիրք
-ՀՀ քրեական օրենսգիրք
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք
-Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
-Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

%d bloggers like this: