10-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/
Կատարման ժամկետը

Մարտի 23-27-Գարնանային ուսումնական արձակուրդ-Առցանց /հեռավար/ ուսուցում
Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, մեր կամքով չենք ընտրել մեկուսացման-ինքնամեկուսացման այս ռեժիմը, որը դեռ շաբաթներ կշարունակվի, բայց կարող ենք ոչ միայն չտրվել լճացման, պարապության, այլ նաև օգուտով դուրս գալ սրանից։ Կրթությունը ձեր անօտարելի, սահմանադրական իրավունքն է, և այս փուլում այն իրականացնելու համար ընտանեկան կրթությունը, ինքնակրթությունը այլընտրանք չունեն. դուք պատասխանատու եք ձեր կրթության համար։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Մենք խրախուսում ենք տնային միջավայրում ուսանելու ոգևորող թափը պահելը, հեռավար ուսուցումը շարունակելը։ Լավ շրջան է՝
-շատ կարդալու՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, անգամ մասնագիտական գրականություն, ըստ ձեր նախընտրության
-լսելու լավ երաժշտություն, ձեր կարևորած արվեստագետների կատարումները
-լսելու-դիտելու ձեզ հետաքրքիր մտավորականների, գործիչների հրապարակային ելույթները
-դիտելու լավ ֆիլմեր՝ գեղարվեստական, վավերագրական, ուսումնական
-առցանց ճամփորդելու վիրտուալ թանգարաններում, արվեստանոցներում, աշխարհով մեկ և նախագծելու իսկական ճամփորդություններ մեկուսացման այս շրջանից հետո.
Ամենահետաքրքիրը հիմա ձեր ինքնակրթության հետագիծն է՝
-ձեր ուսումնական բլոգներում հրապարակեք՝ ինչ եք կարդում, նայում, գրում, ստեղծում, ինչ եք քննարկում ընկերների հետ ձեր առցանց հանդիպումներում…

Հարգանքով՝
Աշոտ Բլեյան-կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան-փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար
Սուսան Մարկոսյան-մանկավարժության կենտրոնի ղեկավար.

Մարտի 16-20-Առցանց /հեռավար/ ուսուցում
-Հասարակագիտական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ.
Պատմություն՝
Թեման՝  «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը / էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.

Առաջադրանքներ.
– Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝
ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին

Մարտի 9-13
Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
Պատրաստվե՛ք ներկայացնելու
-«Արևելքի և Ամերիկայի հասարակությունները» թեման.
ա/ Հինդու քաղաքակրթությունը /էջ 107-109/
բ/ Չինաստանը միջնադարում /էջ 110-112/.
գ/ Ճապոնիան միջնադարում /էջ 113-115/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանքներ.
1. Համառոտ ներկայացրե՛ք հնդկական մշակույթի հիմնական ուղղությունները, գործիչներին և ստեղծագործությունները:
2. Ներկայացրե՛ք Միջնադարյան Չինաստանում կատարված կարևոր գյուտերը:
3. Ներկայացրե՛ք Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները /գրավոր/.

Մարտի 2-6-Առցանց ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
2. Վերհանե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները /գրավոր/.

Փետրվարի 24-28
Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական պետականության նախարարական շրջանը» թեման.
ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, էջ 131-138, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Փետրվարի 17-21
 Պատրաստվե՛ք ներկայացնելու «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին» թեման.
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /գրավոր/.

Փետրվարի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրության հաստատումը» թեման.
ա/ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, էջ 111-119, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
Ի՞նչ է բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր/.

Փետրվարի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում» թեման.

ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էջ 94-107, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր /գրավոր/.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՀՈւՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ/

-«Հին Երևան» նախագիծ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Կատարման ժամկետը

Դեկտեմբերի 16-20- Ամփոփիչ շաբաթ
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 9-13
 Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում» թեման՝

ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր/.

Դեկտեմբերի 2-6
 Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը» թեման՝

ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք.
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը /գրավոր/.

Նոյեմբերի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» թեման.

ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին
բ/ Սանատրուկ 2-րդ
գ/ Վաղարշ 1-ին
դ/ Վաղարշ 2-րդ /գրավոր/.
Դասագիրք-Հայոց պատմություն-10.

Նոյեմբերի 18-22
Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Վաղ Հռոմ.
ա/ Վաղ Հռոմ: Իտալիայի նվաճումը
բ/ Հռոմը՝ Միջերկրական ծովի ավազանի գերիշխող
գ/ Հանրապետությունից կայսրություն- /բանավոր, էջ 32-40, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Կեսարի իրականացրած բարեփոխումները Հռոմում.
2. Ներկայացրե՛ք 1-ին և 2-րդ եռապետությունները Հռոմում /գրավոր/.

Նոյեմբերի 11-15
Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Արևմտյան քաղաքակրթությունները.

ա/ Հունական քաղաքակրթության սկիզբը
բ/ Դասական շրջանի հունական պոլիսը
գ/ Հունաստանը Ք. ա. 5-րդ դարում /բանավոր, էջ 24-32, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ
1. Ներկայացրե՛ք Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները և դրանց նշանակությունը Աթենքի համար /գրավոր/.

Նոյեմբերի 4-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Արձակուրդային առաջադրանքները / «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագիծ
/
բ/ Հոկտեմբերյան աշխատանքների բանավոր և գրավոր ամփոփում-գնահատում.

Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1-Ուսումնական արձակուրդ
Առաջադրանք՝ «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծի շրջանակում․
1․ Ուսումնասիրե՛ք «Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան» /1989թ., նոյեմբերի 20/ և «ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/, և ձեր ուսումնասիրության հիման վրա ներկայացրե՛ք երեխայի իրավունքների վիճակը Հայաստանում /փաստաթղթերում գրված հոդվածներն ու դրույթները որքանո՞վ են գործում իրականում, կոնկրետ ո՞ր կետերն են հաճախակի խախտվում պետության կողմից և այլն/։
Արտահայտե՛ք ձեր հիմնավոր տեսակետն ու կարծիքը։
2․ Աշխատանքը հրապարակում եք բլոգում և պատրաստվում ներկայացնելու դասարանում՝ ուսումնական արձակուրդի ավարտից հետո։
«Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագիծ
«Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա» /1989թ., նոյեմբերի 20/
«ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/

Հոկտեմբերի 21-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները: Իրանական բարձրավանդակը /բանավոր, էջ 19-23, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք
2. Ներկայացրե՛ք Աքեմենյան տերության արքա Դարեհ 1-ինի բարեփոխումները /գրավոր/.

Հոկտեմբերի 14-18
Համաշխարհային պատմություն.
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Արևելքի 1-ին պետությունները.
ա/ Եգիպտոս
բ/ Համաեգիպտական պետությունը /բանավոր, Համաշխարհային պատմություն-10, էջ 7-9, 13-15, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա.
2. Ներկայացրե՛ք փարավոն Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները /գրավոր/.

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն-10.
https://lib.armedu.am/resource/1755

Հոկտեմբերի 7-11
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Արտավազդ 2-րդ: Վերջին Արտաշեսյաններ: Թագավորության անկումը /բանավոր, դասագիրք, էջ 76-80, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը Արտավազդ 2-րդի օրոք: Ճի՞շտ էր արդյոք այն: Ձեր կարծիքը.
3. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք /գրավոր/.

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը».
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում /բանավոր, դասագիրք, էջ 58-75, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի
2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր/.

Սեպտեմբերի 23-27
Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը».
ա/ Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ.
բ/ Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ.
գ/ Թագավորության պետական կարգը» /բանավոր, դասագիրք, էջ 47-53, 55, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները.
3. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր/.

Սեպտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը».
ա/ Կազմավորումն ու հզորացումը
բ/ Վանի տերությունը Սարդուրի 2-րդի և նրա հաջորդների օրոք
գ/ Թագավորության անկումը
դ/ Պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 35-42, 44-46, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը /օգտվելով տարբեր աղբյուրներից/
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության պետական կառավարման համակարգը և բանակի կազմը /գրավոր/.

Սեպտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. «Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները. Հայկական լեռնաշխարհ
Թեմա 2. «Հայոց ծագումնաբանությունը, Հայկազունների Արարատյան թագավորությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, 21-24, 34, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
Պատրաստել  նյութ՝ «Իմ կարծիքով՝ Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր…» թեմայով.
-լեռնագագաթը
-գետը
-լիճը
-նահանգը /նշվածներից որևէ մեկը, գրավոր/.
2. Ներկայացրե՛ք Հնդեվրոպական Նախահայրենիքը և լեզվաընտանիքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 2-6-Նախագծային շաբաթ
-Նախագծային ուսուցման ստուգատես

%d bloggers like this: