11-րդ դասարան

«Պատմություն» առարկայի ծրագիր (11-րդ դասարան)

Բացատրագիր

«Պատմություն» առարկայի ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի ուսուցման չափորոշչի և ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ Կրթության մասին օրենքը, Հանրակրթության պետական կրթակարգը և Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, ՀՀ կառավարության 2008 թ. հաստատած ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող փորձարարական և այլընտրանքային հեղինակային կրթական ծրագիրը:

«Պատմություն» առարկայի ավագ դպրոցի չափորոշիչը ներառում է՝
-առարկայի հայեցակարգը
-առարկայի ուսումնական ընդհանուր նպատակները
-առարկայի բովանդակային պարտադիր միջուկը
-ուսումնառության տարատեսակները և միջոցները
-սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի նկարագրությունները
-ուսումնառության արդյունքների գնահատումը
-երաշխավորվող գրականության ցանկը

Հայեցակարգ

Պատմությունը միշտ էլ եղել և մնում է հանրակրթական դպրոցի հիմնարար դասընթացներից, որի խնդիրը սոսկ չի սահմանափակվում բնագավառի վերաբերյալ գիտելիքներ ուսուցանելով, կարողություններ և հմտություններ ձևավորելով ու զարգացնելով: Նեղ իմաստով դպրոցում ստացած պատմագիտական գիտելիքները, պատմությունն ուսումնասիրելու հմտություններն ու կարողությունները ավագ դպրոցի աշակերտի համար հիմք են հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու դեպքում մասնագիտանալ հասարակագիտական այնպիսի բնագավառներում, ինչպիսին են պատմությունը, արևելագիտությունը, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, քաղաքագիտությունը, մասամբ՝ բանասիրությունը, աստվածաբանությունը, մշակույթի տարբեր ճյուղերը: Լայն իմաստով պատմության իմացությունը նպաստում է մարդու և ապագա քաղաքացու աշխարհայացքի, նրա քաղաքացիական դիրքորոշման կերտմանը :

Պատմությունը հասարակական – քաղաքական գիտություն է, որն առավել, քան հումանիտար որևէ այլ գիտություն, փոխադարձ ամուր կապի մեջ է հասարակության քաղաքական մտածողության հետ: Բացի այդ՝ պատմագիտությունը գտնվում է անընդմեջ զարգացման գործընթացում: ՈՒստի այն ուսուցանելիս պետք է կարևորել մի քանի դրույթներ՝

  • ցանկացած գիտության նպատակը ճշմարտության վերհանումն է, որն էլ օգնում է մարդուն, ազգին ու պետությանը բարգավաճելու: Շատ կարևոր է սովորողներին հաղորդել միայն պատմական ճշմարտությունը, իրականը: Ճշմարտության օրենքներով ապրող սովորողը կունենա առողջ դատողություն:

  • պատմական ժամանակաշրջանի գլխավոր դեպքերը, գործընթացները և երևույթները բացատրել և հիմնավորել նախևառաջ քաղաքակրթական արժևորումներով

  • համաշխարհային քաղաքակրթական գործընթացներում վճռական գործոն համարել ազգային քաղաքակրթական նվաճումները: Ի դեպ, հայկականը դիտարկել որպես միջքաղաքակրթական մի ուրույն աշխարհ, որը որոշակի ներդրում ունի համաշխարհային պատմության կերտման գործում

  • հայոց և համաշխարհային պատմության գործընթացները վերլուծել և ներկայացնել մեկ պատմական ամբողջության մեջ, միասնական հայեցակարգի շրջանակում, ինչը չի հակասում դրանք տարբեր դասընթացներով դասավանդելու իրողությանը

  • շատ կարևոր է պատմագիտական կրթության հաջորդականության ապահովումը միջին և ավագ դպրոցներում, որը հնարավորություն կտա պահպանել գիտականությունը, ինչպես նաև նպաստել սովորողների պատմական մտածողության ու քաղաքացիական գիտակցության ձևավորմանը:

Պատմության յուրաքանչյուր դաս պետք է լուծի ուսումնադաստիարակչական խնդիր, որի հստակեցումը դասագրքերի, ուսումնամեթոդական  ձեռնարկների հիմնախնդիրն է: Պատմությունն աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հիմքն է: Անցյալի չիմացությունն անխուսափելիորեն հանգեցնում է ներկան չհասկանալուն: ՈՒստի պատմության իմացությունը հնարավորություն է տալիս իրականացնելու ազգային նպատակները, պահպանելու և ապահովելու հայ ազգի ու պետության գոյությունն ու շարունակությունը:

Պատմությունը հանդիսանում է սերունդներին իրար կապող հիմնական օղակը, նրա միջոցով է պահպանվում ու փոխանցվում  ազգերի  ու ժողովուրդների հիշողությունը:

Նպատակները՝

Պատմության դասավանդման գլխավոր նպատակն է՝

  • Սովորողին հիմնարար գիտելիքներ տալ հայկական և համաշխարհային քաղաքակրթության մասին

  • Զարգացնել սովորողների ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններն ու հմտությունները

  • Դաստիարակել ազգային և համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձ և քաղաքացի

  • Ապահովել սեփական ներուժին համապատասխան ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակների մեջ նրա մասնակցությունը

Առարկայի դասավանդման գլխավոր խնդիրն է՝

  • Ազգային և համամարդկային արժեքների իմացության և արժևորման միջոցով նպաստել աճող սերնդի ազգային նկարագրի ամբողջացմանը, օգնել սովորողներին ավելի լավ ճանաչել ժամանակակից աշխարհը, կողմնորոշվել հասարակական բազմաբնույթ հարաբերություններում:

Բովանդակությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ.

ՄՈՒՏՔԻ ԴԱՍ Պատմության դասավանդումը ավագ դպրոցում

Հայկական քաղաքակրթությունը նոր շրջանում

ԹԵՄԱ 1. Պայքար Հայաստանի ազատագրության համար(17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես)
-Ազատագրական պայքարի նոր փուլը: Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի
-Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
-Ազատագրական պայքարը 18-րդ դարի կեսերին: Պայքարի գաղութահայ կենտրոնները. Հովսեփ Էմին
-Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը: Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը
-Հնդկահայ ազատագրական կենտրոնը: Մադրասի խմբակը: Շահամիր Շահամիրյան
-1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Գյուլիստանի հաշտությունը
-Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու նոր փուլը: 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի հաշտությունը
-1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը: Բուխարեստի հաշտությունը
-1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը: Ադրիանապոլսի հաշտությունը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

ԹԵՄԱ 2. Ազատագրական շարժման վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին: Հայկական հարցի միջազգայնացումը
-Արևելյան հարցի սրումը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
-Հայկական հարցի միջազգայնացումը: Սան Ստեֆանոյի պայմանագիրը : Բեռլինի վեհաժողովը
-Արևմտահայերի ազգային սահմանադրությունը: Զեյթունի 1862 թ. ապստամբությունը
-Ազատագրական խմբակներ և կազմակերպություններ
-Հայ ազգային կուսակցությունները
-Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժումը
-Արևմտահայերի ցեղասպանության աբդուլհամիդյան ծրագիրը: 1894-1896 թթ. զանգվածային կոտորածները
-Հայ ազատագրական պայքարը 1894-1896 թթ.: Հայկական հարցը և Մեծ տերությունները
-Սասունի 1894 թ. հերոսամարտը: Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը: Վանի 1896 թ. հերոսական ինքնապաշտպանությունը
-Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
-Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում: Առաքելոց վանքի կռիվը
-Սասունի 1904 թ. ապստամբությունը
-Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

ԹԵՄԱ 3. Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին
-Աշխարհամարտի սկիզբը: Կովկասյան ճակատը
-Հայ կամավորական շարժումը
-Հայոց Մեծ եղեռնը
-Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո: Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը
-Հայկական հարցը Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններում
-1918 թ. մայիսյան հերոսամարտերը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

ԹԵՄԱ 4. Հայկական մշակույթը նոր շրջանում
-Մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Առաջին հայ պարբերականը:
-Պատմագիտությունը
-Հայ մշակույթը 19-րդ դարի առաջին կեսին: Դպրոցական կյանքի վերելքը:
-Գիտությունը: Արվեստը
-19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի մշակութային վերելքը: Բնական գիտությունները: Հայագիտությունը: Պատմագիտության զարգացումը
-Արվեստը և ճարտարապետությունը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆ

ԹԵՄԱ 1. Հայաստանի առաջին հանրապետությունը
-Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը: Բաթումի պայմանագիրը
-Հասարակական-քաղաքական կյանքը: 1920 թ. մայիսյան ապստամբությունը
-Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները: Հարաբերությունները քառյակ երկրների հետ
-Հայ-վրացական և հայ-ադրբեջանական հարաբերությունները
-Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Սևրի պայմանագիրը
-Առաջին հանրապետության անկումը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

ԹԵՄԱ 2. Խորհրդային Հայաստանը 1920-1922 թթ.
-Խորհրդային իշխանության հաստատումը
-ՀՍԽՀ Սահմանադրությունը: Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ- ի կազմում
-ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը: Լոռու և Ջավախքի հիմնախնդիրը
-Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը
-Հայկական տարածքների հարցը Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերում

  • ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  • Առաջին աշխարհամարտի արդյունքների ամփոփումը
    -Ամբողջատիրական վարչակարգերը
    -Արևմտյան ժողովրդավարական երկրները
    -Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին
    -Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը և արդիականացումը
    -Երկրորդ Համաշխարհային պատերազմը
    -Սառը պատերազմը
    -Արևմտյան աշխարհի երկրները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա,Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա
    -ՄԱԿ, Եվրոպայի միասնացման գործընթացը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

Կիսամյակի ամփոփում
Տարեկան աշխատանքների ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

 

 

%d bloggers like this: