11-րդ դաս․ /Պատմություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 23-27՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց-հարցում
գ/ Ուսումնական երրորդ շրջանի գնահատում

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․
ա/ Արաբական երկրները
բ/ Թուրքիա
գ/ Իրան /բանավոր, էջ 73-76/․
Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը
ա/ Ճապոնիա
բ/ Չինաստան
գ/ Հնդկաստան /բանավոր, էջ 77-80/

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։
2․ Համեմատե՛ք Արևելքի երկրների արդիականացման գործընթացը
/բլոգային աշխատանք/․
Էլեկտրոնային դասագիրք
Այլ աղբյուրներ

Մայիսի 10-13՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմը»․
Մայիսի 10-ին Սոնա Բալայանը ներկայացնում է իր հետազոտական աշխատանքը՝
«Երկրորդ համաշխարհային պատերազմ»

Առաջադրանք․
-Թեմայի շուրջ կատարած ուսումնասիրությունները ներկայացնե՛լ բլոգում․

Մայիսի 2-6՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմը»․

Քննարկվող հարցեր՝
ա/ Պատերազմի պատճառները
բ/ Աշխարհամարտի սկիզբը, փուլերը
գ/ Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը
դ/ Հակահիտլերյան խմբավորման ստեղծումը
ե/ Արմատական բեկումը պատերազմում
զ/ Աշխարհամարտի ավարտը
է/ Պատերազմի հետևանքները և արդյունքները

Օգտակար հղումներ՝
-Դասագիրք /էջ 86-94/
-Հայկական հանրագիտարան․Երկրորդ համաշխարհային պատերազմ
-Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին
-Հայրենական պատերազմի հայտնի ու անհայտ հայ հերոսների՝ հայտնի ու անհայտ սխրանքները

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Երկրորդ աշխարհամարտի պատճառները։
2․ Նկարագրե՛ք Երկրորդ աշխարհամարտի փուլերը։
3․ Ինչու՞ հնարավոր եղավ մինչ այդ գաղափարաքաղաքական հակամարտ երկրները՝ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, միավորել մեկ խմբավորման մեջ։
4․ Ներկայացրե՛ք Յալթայի և Պոտսդամի խորհրդաժողովների որոշումները։
5․ Նկարագրե՛ք պատերազմի հիմնական հետևանքներն ու արդյունքները
/բլոգային աշխատանք/․

Ապրիլի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Արևմտյան ժողովրդավարության երկրները․
ա/ Մեծ Բրիտանիա
բ/ Ֆրանսիա
գ/ ԱՄՆ /բանավոր, էջ 60-63/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։
2․ Նկարագրե՛ք Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո։
3․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։
2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․համառոտ ներկայացրե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Համաշխարհային մշակույթը նոր ժամանակներում․

ա/ Կրթությունը և գիտությունը
բ/ Գեղարվեստական մշակույթը /բանավոր, էջ 35-44, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք գիտատեխնիկական առաջընթացի նվաճումները 19-րդ դարում։
2․ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գիտության բնագավառում ովքե՞ր և ի՞նչ հայտնագործություններ կատարեցին։
3․ Ներկայացրե՛ք երկրներ, մշակույթի տարբեր բնագավառներ, նշանավոր ներկայացուցիչներ և նրանց ստեղծագործությունները /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 4-8
Ապրիլի 4՝ Աղայանական օր կրթահամալիրում
Ընթերցում ենք՝
Լեո, Ղազարոս Աղայան: Պատմագրական ուսումնասիրություն

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-18 թթ․/
ա/ Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը
բ/ Առաջին աշխարհամարտի ավարտը և հետևանքները /բանավոր, էջ 23-26, 31-34, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։
2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։
3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը /բլոգային աշխատանք/․ 

Մարտի 28-ապրիլի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․

ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ/բլոգային աշխատանք/․

Մարտի 21-25՝ Ուսումնական արձակուրդ
-Ուսումնական բլոգների վերանայում
-Փետրվար ամսվա գնահատման վերանայում-ամբողջացում

Մարտի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
գ/ ՀԽՍՀ Սահմանադրությունը
դ/ Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմում /բանավոր, էջ 226-229, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք ԽՍՀՄ ստեղծման գործընթացը /բլոգային աշխատանք/․

Մարտի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
ա/ Խորհրդային իշխանության հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էջ 213-225, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ հայ բոլշևիկները ՀԽՍՀ-ում կիրառեցին ռազմական կոմունիզմի քաղաքականությունը։
2․ Պատճառահետևանքային կապի վերհանում՝ վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
3․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Փետրվարի 28-մարտի 4
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Առաջին հանրապետության անկումը․
ա/ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում
բ/ ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, էջ 206-213, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ Համեմատե՛ք այն 2020-ի Արցախյան պատերազմի հետ։
2․ Նկարագրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը։ Ի՞նչ եք կարծում, անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 21-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ «Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը».
ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 191-206, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Համառոտ նկարագրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության և ներկայիս Հայաստանի  հարաբերությունները հարևան երկրների հետ /1918-20թթ․ և այսօր/․
-Հայ-վրացական հարաբերություններ
-Հայ-ադրբեջանական հարաբերություններ
-Հայ-թուրքական հարաբերություններ
-Հայ-իրանական հարաբերություններ /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 14-18
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Հայաստանի առաջին հանրապետությունը»․
Ուսումնասիրության նյութեր՝
-Արամ Մանուկյան
-Ավետիս Ահարոնյան
-Նիկոլ Աղբալյան
-Հայոց Ազգային խորհուրդ

Առաջադրանք.
-Ուսումնասիրության արդյունքները հրապարակել բլոգում․

Փետրվարի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 14.  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հունվարի 31-փետրվարի 4
1․ Ուսումնական առաջին շրջանի բլոգային աշխատանքների և գնահատականների վերանայում, սովորողների խմբի ճշգրտում
2․ Ուսումնական երրորդ շրջանի անելիքների քննարկում-հստակեցում․

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 10-28/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 20-24-Ամփոփիչ շաբաթ
Պատրաստվե՛ք ուսումնական առաջին շրջանի ամփոփման-գնահատման՝
ա/ բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
բ/ բանավոր հարցում-գնահատում․

Դեկտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 13․ Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը․

ա/ 1917 թվականի փետրվարյան և հոկտեմբերյան /Բոլշևիկյան/ հեղափոխությունները
բ/ Իրադրությունը Հայաստանում և Անդրկովկասում
գ/ 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը /բանավոր, էջ 124-143, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Համառոտ ներկայացրե՛ք փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների արդյունքները։
2․ Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 12. «Հայոց Մեծ Եղեռնը» 
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:
3. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 11. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը
/բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 22-27` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք ռուսաստանան առաջին հեղափոխությունը և դրա նպատակը։
2․ Ներկայացրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի ընթացքն ու հետևանքները։
3․ Ներկայացրե՛ք Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 15-19` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 9. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2. Ներկայացրե՛ք նշանավոր հայդուկներին: Մերօրյա հերոսներից ու՞մ կհամեմատեք նշանավոր հայդուկների հետ:
3. Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձու՞մ է այսօր շարունակել և ավարտին հասցնել 1890-ականներին սկսած իր ցեղասպան գործունեությունը /պանթյուրքիզմը/: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայ ժողովուրդը, ինչպես նաև աշխարհը՝ կանխելու Թուրքիայի նման ոճրագործ գործողությունները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 8-12` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն

-Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի հասարակագիտական նախագծերի ներկայացում սովորողներին-քննարկում
-Նոյեմբերի 1-5-ի՝ հեռավար աշխատանքների ամփոփում
-Բլոգային աշխատանքների, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականների վերանայում

Նոյեմբերի 1-5՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց
Հեռավար առաջադրանք՝
Թեմա 8. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /էջ 58-71, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Վեր հանե՛ք արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը:
2. Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /Նաև խոսեք «Հերոսապատում» նախագծի շրջանակում/:
3. Ծանոթանալով 19-րդ դարի վերջին ստեղծված երեք կուսակցությունների ծրագրերին և գազափարներին, ներկայացրե՛ք, թե որ կուսակցության ծրագիրն ու գաղափարներն եք հավանում: Իսկ այսօրվա կուսակցությունների՞ց…/բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 25-29` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Կարդացե՛ք նյութերը և բլոգում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու վերլուծությունը՝
«Հայկական հարցը ներկա փուլում»
«Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում»

Հոկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 48-54, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 4-8
Հոկտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շաբաթ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
ա/ 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները
բ/ Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էջ 28-36, նաև  այլ  աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք
2. Ներկայացրե՛ք ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
3․ Փորձե՛ք ներկայացնել ՀՀ-ն Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերում։ Ի՞նչ է փոխվել շուրջ 200 տարի անց /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3․ Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին..
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր,  էջ 20-26, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը մինյանց  հետ: Ո՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։
2. Ուումնասիրե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերը և վեր հանե՛ք  կարևոր դրույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 22-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2.  Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
/բանավոր, էջ 11-18, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Համառոտ ներկայացրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը /պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն/, փորձե՛ք զուգահեռներ անցկացնել մերօրյա պատմության հետ՝ Արցախ-Սյունիքի այսօրը
-Դիտե՛ք «Դավիթ Բեկ» և «Մխիթար Սպարապետ» պատմավավերագրական ֆիլմերը, որից հետո բնութագրե՛ք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Սաթենիկի և Գոհարի կերպարները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։
2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան /գրավոր-բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն»-11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

Սեպտեմբերի 1-10՝ նախագծային ստուգատեսի շրջան
-Մուտքի դաս՝ 2021-22 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում

%d bloggers like this: