11-րդ դաս․ /Քաղաքագիտություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 23-27՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց-հարցում
գ/ Ուսումնական երրորդ շրջանի գնահատում

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք դաս-ուսումնասիրության՝
ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 5․ ՀՀ նախագահը
-Հոդված 123-145․

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Մայիսի 10-13՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք դաս-ուսումնասիրության՝
ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 4․ Ազգային ժողովը
-Հոդված 88-122․

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Մայիսի 2-6՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք դաս-ուսումնասիրության՝
ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 51-81․

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Ապրիլի 25-29
Պատրաստվե՛ք դաս-ուսումնասիրության՝
ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 23-50․

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Ապրիլի 18-22
Պատրաստվե՛ք դաս-ուսումնասիրության՝
ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքներ
-Հոդված 1-22

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Ապրիլի 11-15
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը /էջ 257-261/․
ա/ Ղարաբաղյան շարժում
բ/ ԽՍՀՄ-ի փլուզումը և Ղարաբաղի անկախության հռչակումը
Օգտակար հղումներ՝
-Ղարաբաղյան ազատագրական շարժում /Հայկական հանրագիտարան/
-Ազգային-ազատագրական շարժում․1988 /Արցախի Հանրապետություն, ԱԳՆ/
-Արցախյան շարժում․Ինքնորոշու՞մ, թե՞ անջատողականություն․․․Հետհայաց 30 տարվա հեռավորությունից /Գրիգոր Բալասանյան/
-Ես իմ սերնդին չեմ ներում 88-ի շարժումը․ես գիտեի, որ դա կործանարար ճանապարհ է․ Աշոտ Բլեյան
-Սխալ էր Ղարաբաղյան շարժումը միահյուսել Հայաստանի անկախության հետ․Աշոտ Բլեյան
-«Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ի և ՀՀՇ հանրապետական խորհրդի կազմը. 1989 թվական
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․

Առաջադրանք
-Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում․

Ապրիլի 4-8․ Հասարակագիտական ստուգատես 2022
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ Արցախյան հակամարտության պատմական արմատները /էջ 253-256/
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Օգտակար հղումներ՝
-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
-Հակամարտության ծագում
-Արցախի պատմություն․Հնադարից մինչև մեր օրերը /Վահրամ Բալայան/

Առաջադրանք
-Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում․

Մարտի 28-ապրիլի 1․ Հասարակագիտական ստուգատես 2022
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Տարածքային հակամարտություններ»
ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը
բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը
գ/ Հակամարտության հետևանքները /էջ 245-251/
Տարածքային հակամարտությունների օրինակներ՝
Վրաց-աբխազական հակամարտություն
Վրաց-հարավօսեթական հակամարտություն
Արցախյան հակամարտություն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․

Առաջադրանք
-Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում․

Մարտի 21-25՝ Ուսումնական արձակուրդ
-Ուսումնական բլոգների վերանայում
-Փետրվար ամսվա գնահատման վերանայում-ամբողջացում

Մարտի 14-18․ Հասարակագիտական ստուգատես 2022
Պատրաստվե՛ք ընթերցում-վերլուծությունների՝
-Տիգրան Հայրապետյանի օրվան՝ մարտի 18-ին ընդառաջ ընթերցում-վերլուծում ենք Տիգրան Հայրապետյանի հոդվածները․
4-րդ գիրք՝ «Պատերազմ և քաղաքականություն» /Սևագիր/․

Առաջադրանք
-Ընթերցում-վերլուծության արդյունքները լուսաբանել բլոգում․

Մարտի 7-11․ Հասարակագիտական ստուգատես 2022
Պատրաստվե՛ք ընթերցում-վերլուծությունների՝
-Տիգրան Հայրապետյանի օրվան՝ մարտի 18-ին ընդառաջ ընթերցում-վերլուծում ենք Տիգրան Հայրապետյանի հոդվածները․

Առաջադրանք
-Ընթերցում-վերլուծության արդյունքները լուսաբանել բլոգում․

Փետրվարի 28-մարտի 4․ Հասարակագիտական ստուգատես 2022
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Ո՞ւմ համար են Թումանյանի հեքիաթները» և «Ինչպես են սկսվում պատերազմները. «Մի կաթիլ մեղր»

Առաջադրանք
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Փետրվարի 21-25
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝
Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
«Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոն
«Արլիս» իրավական տեղեկատվական համակարգ
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա

Առաջադրանք
1․ Ի՞նչ ճյուղերի է բաժանվում Միջազգային մարդասիրական իրավունքը /ՄՄԻ/։
2․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 14-18
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ 
Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ /էջ 233-239/․
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Այլ աղբյուր՝ Տիգրան Հայրապետյան․«Պատերազմ և քաղաքականություն»

Առաջադրանք
-Ընթերցե՛ք Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» հոդվածը, վերլուծությունը ներկայացրե՛ք բլոգում։

Փետրվարի 7-11
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ 
Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը /էջ 225-228/
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․

Առաջադրանք
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
/բլոգային աշխատանք/․

Հունվարի 31-փետրվարի 4
1․ Ուսումնական առաջին շրջանի բլոգային աշխատանքների և գնահատականների վերանայում
2․ Ուսումնական երրորդ շրջանի ծրագրի ներկայացում-քննարկում․

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 10-28/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 20-24-Ամփոփիչ շաբաթ
Պատրաստվե՛ք ուսումնական առաջին շրջանի ամփոփման-գնահատման՝
ա/ բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
բ/ բանավոր հարցում-գնահատում․

Դեկտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝
Ազգային շահեր։ Ազգային անվտանգություն /էջ 217-224/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։
2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։
3․ Ի՞նչ բնութագրիչներ է ընդգրկում «ազգային անվտանգություն» հասկացությունը
/բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 6-10
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ Արտաքին քաղաքականության կառավարումը /էջ 213-216/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛;ք արտաքին ոլորտում՝

ա/ խորհրդարանի լիազորությունները
բ/ կառավարության լիազորությունները
գ/ երկրի նախագահի լիազորությունները
2․ Որո՞նք են Արտաքին գործերի նախարարության խնդիրները։
3․ Ի՞նչ են դիվանագիտությունը և հյուպատոսությունը, որո՞նք են դրանց խնդիրները
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ Միջազգային իրավունք․
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները /էջ 205-212/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգաին իրավունքը։
2․ Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները։
3․ Ի՞նչ է միջազգային իրավական պատասխանատվությունը։
4․ Թվարկե՛ք միջազգային քաղաքական պատասխանատվության և նյութական պատասխանատվության տեսակները։
5․ Ի՞նչ են միջազգային պայմանագրերը։
6․ Ի՞նչ են տարածքային ամբողջականության սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը /կապե՛ք Արցախյան խնդրի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ
/բլոգային աշխատանք/․ 

Նոյեմբերի 22-27` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները /էջ 201-204/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։
2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։
3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները /բլոգաին աշխատանք/․

Նոյեմբերի 15-19` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները /էջ 185-200/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցությունների ծրագրերը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:
2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:
3. Ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը /բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 8-12` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
-Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի հասարակագիտական նախագծերի ներկայացում սովորողներին-քննարկում
-Նոյեմբերի 1-5-ի՝ հեռավար աշխատանքների ամփոփում
-Բլոգային աշխատանքների, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականների վերանայում.

Նոյեմբերի 1-5՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց
Հեռավար առաջադրանք՝
Թեման՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը /էջ 177-180/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։
2․ Ներկայացրե՛ք ՀՀ Օրենսդիր իշխանությունը։
3․ Ներկայացրե՛ք ՀՀ Գործադիր իշխանությունը։
4․ Ներկայացրե՛ք ՀՀ Դատական իշխանությունը։
5․ Իշխանության ո՞ր ճյուղի գործունեությունն եք բարձր գնահատում։ Հիմնավորե՛ք։
/բլոգային աշխատանք/

Հոկտեմբերի 25-29` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը
/դասագիրք, էջ 165-172/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։
2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։
3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /գրավոր-բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետության դերը հասարակության մեջ
/դասագիրք, էջ 161-164/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։
2․ Թվարկե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթներ /գրավոր-բլոգային աշխատանք/

Հոկտեմբերի 4-8
Հոկտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շաբաթ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները
/դասագիրք, էջ 153-156/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետական հարկադրանքը, ո՞րն է դրա կիրառման նպատակը։
2․ Ի՞նչ է համոզումը՝ որպես պետական իշխանության իրականացման եղանակ։
3․ Ձեր կարծիքով՝ Հայաստանում իշխանության իրականացման ո՞ր եղանակն է ավելի հաճախ կիրառվում՝ հարկադրա՞նքը, թե՞ համոզումը։ Բերե՛ք օրինակներ /գրավոր-բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետություն։ Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Ներկայացրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։
2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Ներկայացրե՛ք ՀՀ կառուցվածը /գրավոր-բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 22-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետություն։ Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները։
2․ Ներկայացրե՛ք իրավական և սոցիալական պետության հատկանիշները։
3․ Հայաստանն այսօր համարվու՞մ է իրավական և սոցիալական պետություն։ Ներկայացրե՛ք ձեր հիմնավոր կարծիքը /գրավոր-բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան /դաս-քննարկում/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։
2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները /գրավոր-բլոգային աշխատանք/․
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11

Սեպտեմբերի 1-10՝ նախագծային ստուգատեսի շրջան
-Մուտքի դաս՝ 2021-22 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում

%d bloggers like this: