11-րդ դաս.-Հասարակագիտություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Կատարման ժամկետը

Հասարակագիտություն-11.
ՀՀ Սահմանադրություն.

Մայիսի 20-24-Ուսումնական երրորդ շրջանի ավարտ

Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց
գ/ Անհատական-հետազոտական աշխատանքների ներկայացում.

Մայիսի 13-17-Մայիսյան 14-րդ հավաք

2018-2019 ուս. տարվա ամփոփում՝
Ընտրե՛ք սեպտեմբերից մինչև մայիս «Հասարակագիտություն» առարկայից ձեր ուսումնասիրած թեմաներից որևէ մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք ձեր հետազոտական-անհատական աշխատանքը: Այն պետք է ունենա՝
ա/ վերնագիր
բ/ ենթավերնագրեր
գ/ նյութի 30 տոկոսը լինի ձեր սեփական խոսքը
դ/ ամփոփում, որտեղ նաև նշված լինեն այն աղբյուրները, որտեղից օգտվել եք
ե/ բլոգում հրապարակված պատրաստի աշխատանքը ներկայացնել դասարանում.

Մայիսի 6-10

Պատրաստվե՛ք դաս-քննարկման.
Թեման՝ Արցախյան հիմնահարցը

Առաջադրանքներ.
1. Համառոտ ներկայացրե՛ք Արցախյան հիմնախնդրի մասին ձեր պատկերացումը:

Ապրիլի 29-Մայիսի 3

Պատրաստվե՛ք ապրիլյան աշխատանքների ամփոփման և մայիսյան անելիքների քննարկման՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր հարց ու պատասխան.

Ապրիլի 22-26

Պատրաստվե՛ք Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի՝ նախագծային խմբերով բաց պարապմունքի իրականացմանը՝
-Հասարակագիտական նախագծային խմբով բաց պարապմունք.

Ապրիլի 15-19

Պատրաստվե՛ք դաս-քննարկման. Թեման՝
-Ազգային անվտանգություն /էջ 221-224/.

Առաջադրանքներ.
1. Ուսումնասիրե՛ք ՀՀ կառավարության 2019թ. զարգացման ծրագրի 2-րդ կետը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը՝
Կետ 2. Արտաքին և ներքին Անվտանգության ապահովումը.

Ապրիլի 8-12

Պատրաստվե՛ք դաս-քննարկման. Թեման՝
-Ազգային շահեր /էջ 217-220/.
ա/ «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը.

Առաջադրանքներ.
1. Փորձե՛ք տալ «Ազգային շահ» հասկացության ձեր բնորոշումը:
2. Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 1-5-Նախագծերով ուսուցման ստուգատես

1. Ուսումնասիրե՛ք հետևյալ նախագծերը և պատրաստվե՛ք ներկայանալու նախագծերով ուսուցման ստուգատեսի շաբաթվա ընթացքում՝
Հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ շաբաթվա նախագծեր…

Մարտի 25-29-Ուսումնական արձակուրդ

1. Ուսումնասիրե՛ք հետևյալ նախագծերը և պատրաստվե՛ք իրականացնելու ապրիլի 1-5-ի նախագծային շաբաթվա ընթացքում՝
1. «Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
2. «Հին Երևան» նախագիծ

Մարտի 4-Ապրիլի 5-Հասարակագիտական ստուգատես

Պատրաստվե՛ք Հասարակագիտական ստուգատեսի շրջանում ներկայանալ և մասնակցել հասարակագիտական նախագծերի իրականացմանը՝
Հասարակագիտական ստուգատես-2019

Փետրվարի 25-Մարտի 1

Պատրաստվե՛ք դաս-քննարկման. Թեման՝
-Արտաքին քաղաքական գործունեության կառավարման համակարգը /էջ 213-216/.

ա/ Խորհրդարանի լիազորություններն արտաքին ոլորտում /ՀՀ Սահմանադրություն. Գլուխ 4/
բ/ Կառավարության լիազորություններն արտաքին ոլորտում /ՀՀ Սահմանադրություն. Գլուխ 6/
գ/ Նախագահի լիազորություններն արտաքին ոլորտում / ՀՀ Սահմանադրություն. Գլուխ 5. Հոդված 132/
դ/ Արտաքին գործերի նախարարությունը և նրա խնդիրները
ե/ Դիվանագիտություն և Հյուպատոսություն
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Փետրվարի 18-22

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները» թեման՝

ա/ «Միջազգային իրավունք» հասկացությունը
բ/ Միջազգային իրավունքի սուբյեկտները
գ/ Միջազգային վեճերի լուծման միջոցները
դ/ Միջազգային իրավական պատասխանատվություն /բանավոր, դասագիրք և այլ աղբյուրներ, էջ 205-208/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ հատկանիշներով են իրարից տարբերվում ազգային և միջազգային իրավունքը:
2. Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները:
3. Ներկայացրե՛ք միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցները:
4. Ներկայացրե՛ք միջազգային իրավական քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 11-15

Պատրաստվե՛ք բանավեճ-քննարկման՝
Թեման՝
-«Քյարթուներ» և «Գլամուրներ».
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Փետրվարի 4-8

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Արտաքին քաղաքականությունը և պետության արտաքին գործառույթները» թեման՝
ա/ Պետության Արտաքին քաղաքականությունը
բ/ Պետության Արտաքին գործառույթները /բանավոր, Հասարակագիտություն-11, էջ 201-204/.

Առաջադրանքներ.
1. Բացատրե՛ք «Արտաքին քաղաքականություն» հասկացությունը:
2. Որո՞նք են ՀՀ Արտաքին քաղաքականության Սահմանադրական նպատակները:
3. Թվարկե՛ք պետության արտաքին գործառույթները /գրավոր, դասագիրք, Սահմանադրություն և այլ աղբյուրներ/.
Դասագիրք-Հասարակագիտություն-11.
ՀՀ Սահմանադրություն.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ…ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Դեկտեմբերի 17-21- Ամփոփիչ շաբաթ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 10-14

1. Միասնական դաս-քննարկում /Դեկտեմբերի 12/՝
-Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու Իրավունքների Միջազգային Օր
Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Դեկտեմբերի 3-7

1. Միասնական դաս-քննարկում /Դեկտեմբերի 5/՝
-Նախընտրական ուսումնասիրություններ.
Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 26-30

1. Դաս-քննարկում-Նախընտրական ուսումնասիրություններ՝

ՀՀ Ընտրական օրենսգիրք
ՀՀ Սահմանադրություն՝
Հոդված 7-Ընտրական իրավունքի սկզբունքները
Հոդված 8-Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը
Հոդված 46-Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը
Հոդված 48-Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը
Գլուխ 11. Հոդված 194-195-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 19-23

1. Դաս-քննարկում- ՀՀ նախագահը
ՀՀ Սահմանադրություն- ՀՀ նախագահը /Գլուխ 5/
Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 12-17

1. Դաս-քննարկում- Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն.
ՀՀ Սահմանադրություն- Կառավարություն /Գլուխ 6/
Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 5-9- Նախագծային շաբաթ

1. «ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» նախագիծ-  շարունակում ենք համայնքային հիմնախնդիրների բացահայտման և ուսումնասիրման աշխատանքները.
2. Դաս-քննարկում- Իշխանության տարանջատումը՝ Օրենսդիր իշխանություն.
ՀՀ Սահմանադրություն- Ազգային ժողով /Գլուխ 4./
Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Հոկտեմբերի 29-Նոյեմբերի 2- Ուսումնական արձակուրդ

1. Անցածի կրկնություն- բանավոր ստուգման համար
2. Բլոգային աշխատանքների վերանայում-լրացումներ- գրավոր ստուգման համար

Հոկտեմբերի 22-26-Նախագծային շաբաթ

«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» նախագիծ– շարունակում ենք համայնքային հիմնախնդիրների բացահայտման և ուսումնասիրման աշխատանքները.
Հոկտեմբերի 24-ը՝ ՄԱԿ-ի համաշխարհային օր-Դաս-քննարկում.
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ

Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Հոկտեմբերի 15-19

Դաս-քննարկում- Թեման-«Վարչապետի հրաժարականը և հետագա քայլերը».
Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Հոկտեմբերի 8-10

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Պետաքաղաքական վարչաձևը: Իրավական և Սոցիալական պետություն /բանավոր, դասագիրք, էջ 170-177/

Առաջադրանք 1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները /գրավոր/
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.

Հոկտեմբերի 1-5

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Պետության դերը հասարակության մեջ: Պետության կառուցակարգը /բանավոր, դասագիրք, էջ 162-169/

Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները /գրավոր/
Առաջադրանք 2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր/.
-«Վանի թագավորության կառուցակարգը»
-«Արտաշեսյան Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Բագրատունյաց  Հայաստանի պետական կառուցակարգը»

Սեպտեմբերի 24-28

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները: Պետության կառավարման և  կառուցվածքի ձևերը /բանավոր, դասագիրք, էջ 153-160/

Առաջադրանք 1. Ի՞նչ եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության մոտ: Խոսե՛ք նախորդ և ներկայիս իշխանությունների համեմատությամբ /գրավոր/
Առաջադրանք 2. Ներկայացրե՛ք ՀՀ կառավարման ձևը /գրավոր/.

Սեպտեմբերի 17-21

 Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Պետություն: Պետական իշխանություն և ինքնիշխանություն /բանավոր, Հասարակագիտության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 147-152/

Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով /գրավոր/
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իշխանություն» և «Ինքնիշխանություն» հասկացությունները: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բացարձակ է պետության ինքնիշխանությունը /գրավոր/.

Սեպտեմբերի 10-14

Մուտքի դաս- «Քաղաքագիտություն» առարկան: Քաղաքականությունը և քաղաքական համակարգը.

Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները /գրավոր/
Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/.

Սեպտեմբերի 3-7-Նախագծային շաբաթ

– Ուս. տարվա ընթացքում նախատեսվող նախագծերի քննարկում և առարկայական ծրագրի  ու անելիքների ներկայացում-քննարկում.

Աղբյուրը՝ «Հասարակագիտություն»-11-րդ դասարան
http://online.fliphtml5.com/fumf/jrlc/#p=1

%d bloggers like this: