11-րդ դաս.-Քաղաքագիտություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

Մայիսի 31-հունիսի 11
-Հունիսյան ամառային բաց ճամբար

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 24-27՝ Ամփոփիչ շաբաթ
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր հարցում
գ/ Ուսումնական երրորդ շրջանի գնահատում

Մայիսի 17-21
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Քննարկման թեման՝ «Խորհրդարանական արտահերթ ընտրություններ»․
Ուսումնասիրության նյութեր՝
-Այսօր երկրորդ անգամ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը
-ԱԺ-ն լուծարվեց
-Քարոզարշավի սկիզբ

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Մայիսի 10-14
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Քննարկման թեման՝ «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի ընտրանի՝
-Հայտարարում եմ, ընդունեք ի գիտություն  /Աշոտ Բլեյան/
-Ես վստահության եմ մղում. վերցրու քո ձեռքը, քաղաքացի… /Աշոտ Բլեյան/
-Լեւոն Տեր-Պետրոսյան. Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին
-Լևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ
-Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան. Առավոտ

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Մայիսի 3-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ 20․ 06․ 2020
Ուսումնասիրության նյութեր՝

ՀՀ Սահմանադրություն
1․ Գլուխ 4. Ազգային ժողովը
-Հոդված 92. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը՝
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո․
2. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո․
-Հոդված 93. Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը՝
Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը․
2․ Գլուխ 6․ Կառավարությունը
Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը՝
3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով․
Հոդված 151. Կառավարության ծրագիրը՝
3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով․

Առաջադրանք.
–Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Ապրիլի 26-30
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»
Ուսումնասիրության նյութեր՝
-ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
-ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի  նամակը ԱՄՆ նախագահ Բայդենին
-Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը
-Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Ապրիլի 19-23
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ 20․ 06․ 2020
Ուսումնասիրության նյութեր՝

ՀՀ Սահմանադրություն
1․ Գլուխ 4. Ազգային ժողովը
-Հոդված 92. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը՝
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո․
2. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո․
-Հոդված 93. Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը՝
Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը․
2․ Գլուխ 6․ Կառավարությունը
Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը՝
3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով․
Հոդված 151. Կառավարության ծրագիրը՝
3. Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով․

Առաջադրանք.
–Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Ապրիլի 12-16
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ 20․ 06․ 2020
Ուսումնասիրության նյութեր՝
-ՀՀ վարչապետի հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին
-Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
-Մամլո հաղորդագրություն
-Խորհրդարանական երեք ուժերը՝ արտահերթ ընտրությունների մասին
-Արմինֆո․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ
-ՀԱԿ-ի հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ․

Առաջադրանք.
–Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Ապրիլի 5-9-Հասարակագիտական ստուգատես 2021
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը

ՀՀ Սահմանադրություն-ՀՀ նախագահը /Գլուխ 5/.

Առաջադրանք.
–Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Մարտի 29-ապրիլի 2Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի չորրորդ շաբաթվա օրացույց.

Պատրաստվե՛ք ստուգատեսային պարապմունքի՝
-Տիգրան Բալայանի հետ հանդիպմանն ընդառաջ.
Պարապմունքի թեման՝
-Արցախյան պատերազմի հետևանքները /2020թ./

Ուսումնասիրության նյութեր՝
-Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջ
-Արցախի հարցով դեսպան Տիգրան Բալայանի ելույթը և հարցուպատասխանը Նիդերլանդների խորհրդարանում
-Դեսպան Տ. Բալայանի հարցազրույցը Elsevier Weekblad շաբաթաթերթին
-Հայաստանի Լիազոր Դեսպան Տիգրան Բալայանի հայտարարությունը ՔԶԱԿ-ում՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին /թարգմանությունը՝ Սոնա Բալայանի/
Հայտարարության չթարգմանված տեսակը

Առաջադրանք.
-Նյութերի ուսումնասիրության և պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 22-26՝ Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ

-Անդրադարձ անցած թեմաներին, կատարված աշխատանքներին
-Բլոգային աշխատանքների վերանայում-լրացում, գնահատում.

Մարտի 15-19Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի երրորդ շաբաթվա օրացույց

Պատրաստվե՛ք ստուգատեսային պարապմունքի՝
-Արամ Մանուկյանի հետ հանդիպմանն ընդառաջ.
Պարապմունքի թեման՝
-ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ

Ուսումնասիրության նյութեր՝
-Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջ
-ՀՀ Անկախության հռչակագիր
-Հռչակագրի տեքստն ընթերցում է Արամ Մանուկյանը
-Արամ Մանուկյան. Անկախությունն հռչակողը
-Սա պատմական օր է. Արամ Մանուկյան

Առաջադրանք.
-Նյութերի ուսումնասիրության և պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 9-12-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի երկրորդ շաբաթվա օրացույց
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը

ՀՀ Սահմանադրություն-ՀՀ նախագահը /Գլուխ 5/

Առաջադրանք.
–Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Մարտի 1-5-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի առաջին շաբաթվա օրացույց
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն.
ՀՀ Սահմանադրություն-Կառավարություն /Գլուխ 6/

Առաջադրանք.
–Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Փետրվարի 22-26
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ ՀՀ իշխանության տարանջատումը՝ Օրենսդիր իշխանություն.
ՀՀ Սահմանադրություն-Ազգային ժողով /Գլուխ 4./

Առաջադրանք.
–Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Փետրվարի 15-19
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Պետաքաղաքական վարչաձևը: Իրավական և Սոցիալական պետություն /դասագիրք, էջ 170-177, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.
2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 8-12
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Պետության դերը հասարակության մեջ: Պետության կառուցակարգը /դասագիրք, էջ 162-169, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները
2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից՝
-«Վանի թագավորության կառուցակարգը»
-«Արտաշեսյան Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Բագրատունյաց  Հայաստանի պետական կառուցակարգը» /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 1-5
Դաս-քննարկում՝
-Հունվարյան հասարակագիտական հանդիպումների ամփոփում-քննարկում

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
Հունվարի 11-29
-Հունվարյան ճամբարի նախագծեր

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Դեկտեմբերի 21-25-Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 14-18` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ շարունակելով  հետևյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը /լրացված/՝
-Մերօրյա պատմություն

Առաջադրանք.
-Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը, նաև ձևակերպե՛ք առաջացած հարցերը.

Դեկտեմբերի 7-11` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ դիտելով և լսելով Աշոտ Բլեյանի հետևյալ հեռուստաելույթները՝
Մենք լուրջ չէինք մոտենում ոչ մեր անկախությանը, ոչ մեր հաղթանակին
Եկել է պատրանքին, հավերժական կռվին վերջ դնելու, և հաշտության ու համակեցության ժամանակը

Առաջադրանք.
-Դիտելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը, նաև ձևակերպե՛ք առաջացած հարցերը.

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ ուսումնասիրելով հետևյալ փաստաթղթերը՝
Ժիրայր Լիպարիտյան՝
-Մի քայլ յետ
-Ինչու՞ բանակցությունները ձախողուեցի
-Ինչ կատարվեց եւ ինչու

Առաջադրանք.
-Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը, նաև ձևակերպե՛ք առաջացած հարցերը.

Նոյեմբերի 23-27` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ ուսումնասիրելով հետևյալ փաստաթղթերը՝
-ՀՀ սահմանադրությունից
Միջազգայնագետ վահրամ Այվազյան. Ներքաղաքական խնդիրների մասին․ իմ առաջարկը
-ՀԱԿ-ի հայտարարությունը
-ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը
-17 քաղաքական ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը. հայտարարություն
-Պահպանողական և Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունների կոչն ու պահանջը
-Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի այսօրվա գիրը

Առաջադրանք.
-Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը.

Նոյեմբերի 16-20` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ ուսումնասիրելով հետևյալ փաստաթղթերը՝
Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը (ՀՀ վարչապետի կայքում)
Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը
-Վերջում պարտադրված զինադադար կնքեցինք, քանի որ մեր 18-20 տարեկան զինվորներն արդեն շրջափակման վտանգի տակ էին. ԱՀ նախագահ
-Կոչ եմ անում վերադառնալ. մի՛ տեղափոխեք ձեր ունեցվածքը Արցախից Հայաստան. Արայիկ Հարությունյան

Առաջադրանք.
-Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը.

Նոյեմբերի 9-13` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 5. Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը /Հասարակագիտություն, 11-րդ դասարան, էջ 157-160/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի հանրապետության կառավարման ձևը:
2. Ներկայացրե՛ք Հայաստանի հանրապետության կառուցվածքի ձևը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 2-6` ՈՒսումնական աշուն-արձակուրդ
-Ուսումնական նոյեմբեր

Հոկտեմբերի 26-30՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
-«Հին Երևան» նախագիծ

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանե՛լ բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 19-23՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Ազատագրական զինված պայքարը Արցախում պատմական տարբեր ժամանակներում»՝
-Ազատագրական զինված պայքարը Արցախում 18-րդ դարում
-Արցախյան ազատագրական շարժումը և ԼՂՀ հռչակումը /1988-1991 թթ./
-Արցախյան հիմնախնդիր
-Ապրիլյան քառօրյա պատերազմ
-Հայ-ադրբեջանական պատերազմ- 2020 թ.

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանե՛լ բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 12-16
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
1. Փորձե՛ք գնահատել ՀՀ  պետական իշխանության  գործունեությունը: Ի՞նչ եք կարծում, վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության շրջանում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 5-9
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Պետական իշխանությունը և ինքնիշխանությունը /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
1. Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները՝
-իշխանություն
-պետական իշխանություն
-ինքնիշխանություն
2. Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Հայաստանը ինքնիշխան պետություն: Արդոո՞ք բացարձակ է պետության  ինքնիշխանությունը: ներկայացրե՛ք ձեր կարծիքը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Պետություն: Պետության առաջացումը, նրա էությունը, կառուցվածքը և գործառույթները /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
1. Տվե՛ք պետության սահմանումը
2. Ներկայացրե՛ք պետության կառուցվածքի ձևերը
3. Թվարկե՛ք պետության հիմնական գործառույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հասարակության քաղաքական համակարգը /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
1. Բացատրե՛ք հետևյալ քաղաքագիտական եզրույթները՝
-համակարգ
-քաղաքական համակարգ
-հասարակության քաղաքական համակարգ /գրավոր-բլոգային աշխատանք/.
Կարող եք օգտվել՝
Վիքիպեդիա
Քաղաքական համակարգը «հետհեղափոխական» Հայաստանում
Հասարակագիտություն-10

Սեպտեմբերի 9-13
Մուտքի դաս-Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը

%d bloggers like this: