12-րդ դաս.-Պատմություն

-ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Կատարման ժամկետը

Մարտի 23-27-Գարնանային ուսումնական արձակուրդ-Առցանց /հեռավար/ ուսուցում
Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, մեր կամքով չենք ընտրել մեկուսացման-ինքնամեկուսացման այս ռեժիմը, որը դեռ շաբաթներ կշարունակվի, բայց կարող ենք ոչ միայն չտրվել լճացման, պարապության, այլ նաև օգուտով դուրս գալ սրանից։ Կրթությունը ձեր անօտարելի, սահմանադրական իրավունքն է, և այս փուլում այն իրականացնելու համար ընտանեկան կրթությունը, ինքնակրթությունը այլընտրանք չունեն. դուք պատասխանատու եք ձեր կրթության համար։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Մենք խրախուսում ենք տնային միջավայրում ուսանելու ոգևորող թափը պահելը, հեռավար ուսուցումը շարունակելը։ Լավ շրջան է՝
-շատ կարդալու՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, անգամ մասնագիտական գրականություն, ըստ ձեր նախընտրության
-լսելու լավ երաժշտություն, ձեր կարևորած արվեստագետների կատարումները
-լսելու-դիտելու ձեզ հետաքրքիր մտավորականների, գործիչների հրապարակային ելույթները
-դիտելու լավ ֆիլմեր՝ գեղարվեստական, վավերագրական, ուսումնական
-առցանց ճամփորդելու վիրտուալ թանգարաններում, արվեստանոցներում, աշխարհով մեկ և նախագծելու իսկական ճամփորդություններ մեկուսացման այս շրջանից հետո.
Ամենահետաքրքիրը հիմա ձեր ինքնակրթության հետագիծն է՝
-ձեր ուսումնական բլոգներում հրապարակեք՝ ինչ եք կարդում, նայում, գրում, ստեղծում, ինչ եք քննարկում ընկերների հետ ձեր առցանց հանդիպումներում…

Հարգանքով՝
Աշոտ Բլեյան-կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան-փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար
Սուսան Մարկոսյան-մանկավարժության կենտրոնի ղեկավար.

Մարտի 16-20-Առցանց ուսուցում
-Քննական թեստային աշխատանք
Թեստ 2

Մարտի 2-6-Առցանց ուսուցում
-Քննական թեստային աշխատանք
Թեստ 1

Փետրվար-մայիս
-Դեկտեմբերին քննություն չհանձնած սովորողների հետ նախաքննական կրկնություններ

-ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

-ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Կատարման ժամկետը
Մաս 2. Միջին շրջան.

Դեկտեմբերի 16-20-Ամփոփիչ շաբաթ
Նախաքննական շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց
գ/ Գրավոր ինքնաստուգում-թեստային աշխատանք.

Դեկտեմբերի 9-13
Շտեմարանային աշխատանք.
Գիրք 1-ին, Մաս Գ-Դ 

Դեկտեմբերի 2-6
Շտեմարանային աշխատանք.
Գիրք 1-ին, Մաս Ա-Բ

Նոյեմբերի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Բագրատունյաց թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, դասագիրք, էջ 152-167/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Անին որպես մայրաքաղաք:
3. Համեմատե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը վաղ միջնադարի կառավարման համակարգի հետ /գրավոր/.

Նոյեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Հայկական պետականության նախարարական շրջանը.
ա/ Վարդանանց պատերազմը
բ/ Վահանանց պատերազմը
գ/ Հայաստանը 6-7-րդ դարերում
դ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում- /բանավոր, դասագիրք, էջ  131-151/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը
2. Ներկայացրե՛ք Հայաստանի 591 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումը
3. Ներկայացրե՛ք Արաբական արշավանքների հետևանքները Հայաստանում: Հայ-արաբական պայմանագիրը և նշանակությունը /գրավոր/.

Նոյեմբերի 11-15
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 10. Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար.
ա/ Տրդատ 3-րդ Մեծ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան արքաներ
բ/ Արշակ 2-րդ և Պապ թագավորների քաղաքականությունը
գ/ Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը /բանավոր, դասագիրք, էջ 119-130/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ և Տիրան արքաների կարևոր ձեռնարկումները
2. Փորձե՛ք ներկայացնել Արշակ 2-րդ և Պապ թագավորների կերպարները /գրավոր/.

Նոյեմբերի 4-8
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Արձակուրդային առաջադրանքները / «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագիծ
/
բ/ Հոկտեմբերյան աշխատանքների բանավոր և գրավոր ամփոփում-գնահատում.

Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1-Ուսումնական արձակուրդ
Առաջադրանք՝ «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծի շրջանակում․
1․ Ուսումնասիրե՛ք «Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան» /1989թ., նոյեմբերի 20/ և «ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/, և ձեր ուսումնասիրության հիման վրա ներկայացրե՛ք երեխայի իրավունքների վիճակը Հայաստանում /փաստաթղթերում գրված հոդվածներն ու դրույթները որքանո՞վ են գործում իրականում, կոնկրետ ո՞ր կետերն են հաճախակի խախտվում պետության կողմից և այլն/։
Արտահայտե՛ք ձեր հիմնավոր տեսակետն ու կարծիքը։
2․ Աշխատանքը հրապարակում եք բլոգում և պատրաստվում ներկայացնելու դասարանում՝ ուսումնական արձակուրդի ավարտից հետո։
«Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագիծ
«Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա» /1989թ., նոյեմբերի 20/
«ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/

Հոկտեմբերի 21-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9.
ա/ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն /էջ 117-120/

բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Բանակը, Բնակչությունը /էջ 121-124/-/բանավոր/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում
2. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և նրանց գործառույթները
3. Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր/.

Մաս 1. Հնագույն և հին շրջան.
Հոկտեմբերի 14-18
Հնագույն և հին շրջանի ամփոփում /Մաս 1-ին/.
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում.

Հոկտեմբերի 7-11
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը.
ա/ Պետական կրոնը
բ/ Գրային համակարգերը / էջ 95-97/

Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում.
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը, Տոմարը
գ/ Արվեստը՝ Շինարարություն, Ճարտարապետություն
դ/ Նեմրութի սրբավայրն ու Գառնիի հուշարձանախումբը /բանավոր, էջ 101-107, 110-111/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը.
2. Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները.
3. Նկարագրե՛ք Նեմրութի սրբավայրը: Հին աշխարհի ո՞ր կառույցների հետ այն կարելի է համեմատել /գրավոր/.

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».
ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում
գ/ Մեծ Հայքը 3-րդ դարում. Թագավորության պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 82-89, 90-91/.

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Արշակունի նշված արքաներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին՝
-Տրդատ 1-ին
-Վաղարշ 1-ին
-Վաղարշ 2-րդ
-Խոսրով 1-ին
-Տրդատ 3-րդ
4. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք /գրավոր/.

Սեպտեմբերի 23-27
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ., Թագավորության պետական կարգը» /բանավոր, դասագիրք, էջ 47-53, 55/
2. Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը». Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին, Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ, Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում, Արտավազդ 2-րդ, Թագավորության անկումը /բանավոր, դասագիրք, էջ 58-81/

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը.
2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները.
-ռազմական
-վարչական
-հողային.
3. Թվարկե՛ք Արտաշեսյան գահակալներին՝ ըստ գահակալման տարեթվերի.
4. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը /գրավոր/.

Սեպտեմբերի 16-20
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը».
ա/ Կազմավորումն ու հզորացումը
բ/ Վանի տերությունը Սարդուրի 2-րդի և նրա հաջորդների օրոք
գ/ Թագավորության անկումը
դ/ Պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 35-42, 44-46/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները.
2. Թվարկե՛ք Վանի թագավորության գահակալներին և նրանց գահակալման տարեթվերը.
3. Ներկայացրե՛ք Վանի թագավորության պետական կառավարման համակարգը և բանակի կազմը /գրավոր/.

Սեպտեմբերի 10-14
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները…Գետերն ու լճերը…Վարչական բաժանումը.
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք, հայոց ծագումնաբանության վերաբերյալ ավանդազրույցները, հայերի ծագման հարցը արդի պատմագիտության մեջ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, 21-24/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ հիմնավորե՛ք հայերի ծագման տեղաբնիկության տեսությունը /գրավոր/.
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 2-6-Նախագծային շաբաթ
-Նախագծային ուսուցման ստուգատես

%d bloggers like this: