12-րդ դաս.-Պատմություն

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/.

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Դեկտեմբերի 17-21- Ամփոփիչ շաբաթ

-Քննական խորհրդատվություն

Դեկտեմբերի 10-14

Նախաքննական շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց
գ/ Գրավոր ինքնաստուգում-թեստային աշխատանք.

Դեկտեմբերի 3-7

Աշխատանք թեստերով.
Թեստ 1.
Թեստ 2.
Թեստ 3.
Թեստ 4.
Պատասխաններ.
Թեստ 1-4.

Նոյեմբերի 26-30

Աշխատանք թեստերով.
Թեստ 1.
Թեստ 2. 
Թեստ 3.
Թեստ 4.
Պատասխաններ.
Թեստ 1-4.

Նոյեմբերի 19-23

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը /էջ 152-155/
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը /էջ 156-159/
գ/ Պետական կառավարման համակարգը /էջ 159-163/
դ/ Բագրատունյաց թագավորության մասնատումն ու անկումը /էջ 164-167/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Անին որպես մայրաքաղաք:
3. Համեմատե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը վաղ միջնադարի կառավարման համակարգի հետ:
4. Ներկայացրե՛ք Անիի թագավորության թուլացման և անկման պատճառները /գրավոր/.

Նոյեմբերի 12-17

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Հայկական պետականության նախարարական շրջանը.
ա/ Վարդանանց պատերազմը /էջ 131-135/
բ/ Վահանանց պատերազմը /էջ 136-138/
գ/ Հայաստանը 6-7-րդ դարերում /139-147/
դ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /148-151/- /բանավոր, դասագիրք/.

2. Ներկայացրե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը /գրավոր/
3. Ներկայացրե՛ք Հայաստանի 591 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումը /գրավոր/
4. Ներկայացրե՛ք Արաբական արշավանքների հետևանքները Հայաստանում: Հայ-արաբական պայմանագիրը և նշանակությունը /գրավոր/
5. Ներկայացրե՛ք հակաարաբական ապստամբությունների նշանակությունը /գրավոր/.

Նոյեմբերի 5-9

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 10. Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար.
-Տրդատ 3-րդ Մեծ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան արքաներ /էջ 119-122/
-Արշակ 2-րդ և Պապ թագավորների քաղաքականությունը /էջ 122-127/
-Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը /էջ 127-130/-/բանավոր-դասագիրք/.

2. Ներկայացրե՛ք Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ և Տիրան արքաների կարևոր ձեռնարկումները /գրավոր/
3. Փորձե՛ք ներկայացնել Արշակ 2-րդ և Պապ թագավորների կերպարները /գրավոր/
4. Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ Արշակունիների արքայատոհմի անկումը /գրավոր/.

Հոկտեմբերի 29-Նոյեմբերի 2- Ուսումնական արձակուրդ

1. Անցածի կրկնություն- բանավոր ստուգման համար
2. Բլոգային աշխատանքների վերանայում-լրացումներ- գրավոր ստուգման համար

Հոկտեմբերի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Մաս 2. Միջին շրջան.
Թեմա 9. Քրիստոնեության հռչակումը պետական կրոն /էջ 117-120/
Ավատատիրության հաստատումը Հայաստանում, Պետական կառավարման համակարգը, Բանակը, Բնակչությունը /էջ 121-124/-/բանավոր, դասագիրք/.

2. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում /գրավոր/
3. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և նրանց գործառույթները: Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր/.

Հոկտեմբերի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը: Պետական կրոնը: Գրային համակարգերը/ էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում. Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը: Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը, Տոմարը: Արվեստը՝ Շինարարություն, Ճարտարապետություն, Նեմրութի սրբավայրն ու Գառնիի հուշարձանախումբը /բանավոր, դասագիրք, էջ 101-107, 110-111/

2. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը /գրավոր/.
3. Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները /գրավոր/.
4. Նկարագրե՛ք Նեմրութի սրբավայրը: Հին աշխարհի ո՞ր կառույցների հետ այն կարելի է համեմատել /գրավոր/.

Հոկտեմբերի 8-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում». Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը, Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում, Մեծ Հայքը 3-րդ դարում. Թագավորության պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 82-89, 90-91/

2. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական իրադրությունը դրածո թագավորների օրոք /գրավոր/
3. Ընտրե՛ք Արշակունի նշված արքաներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին /գրավոր/.
-Տրդատ 1-ին
-Վաղարշ 1-ին
-Վաղարշ 2-րդ
-Խոսրով 1-ին
-Տրդատ 3-րդ
4. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք /գրավոր/.

Հոկտեմբերի 1-5

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը». Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին, Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ, Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում, Արտավազդ 2-րդ, Թագավորության անկումը /բանավոր, դասագիրք, էջ 58-81/

2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները.
-ռազմական
-վարչական
-հողային /գրավոր/
3. Թվարկե՛ք Արտաշեսյան գահակալներին՝ ըստ գահակալման տարեթվերի /գրավոր/
4. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը /գրավոր/.

Սեպտեմբերի 24-28

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ., Թագավորության պետական կարգը» /բանավոր, դասագիրք, էջ 47-53, 55/

2. Ներկայացրե՛ք Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները /գրավոր/
3. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր/.

Սեպտեմբերի 17-21

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը». Կազմավորումն ու հզորացումը, Վանի տերությունը Սարդուրի 2-րդի և նրա հաջորդների օրոք, Թագավորության անկումը, Պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 35-42, 44-46/

2. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները /գրավոր/
3. Թվարկե՛ք Վանի թագավորության գահակալներին և նրանց գահակալման տարեթվերը /գրավոր/
4. Ներկայացրե՛ք Վանի թագավորության պետական կառավարման համակարգը և բանակի կազմը /գրավոր/.

Սեպտեմբերի 10-14

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Մաս 1. Հնագույն և հին շրջան.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները…Գետերն ու լճերը…Վարչական բաժանումը.
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք, հայոց ծագումնաբանության վերաբերյալ ավանդազրույցները, հայերի ծագման հարցը արդի պատմագիտության մեջ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, 21-24/

2. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները /գրավոր/
3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ հիմնավորե՛ք հայերի ծագման տեղաբնիկության տեսությունը /գրավոր/.

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3–7- Նախագծային շաբաթ

– Ուս. տարվա ընթացքում նախատեսվող նախագծերի քննարկում և առարկայական ծրագրի  ու անելիքների ներկայացում-քննարկում.

ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

%d bloggers like this: