ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈւՍՈւՑՄԱՆ ԱՄՓՈՓՈւՄ-«ԵՐԵՎԱՆ 2800»-«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ»…

ԱՎԱՐՏՎԵՑ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԻ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆԸ…

 ՄԵԿՆԱՐԿԸ՝

Հունվարյան նախագծային ճամբարի ընթացքում «Երևան 2800» նախագծի շրջանակում ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ սկսեցինք ուսումնասիրել Երևան քաղաքի ձիարձանները: Նախագծի նպատակն էր՝ ճանաչել և ճանաչելի դարձնել մեր մայրաքաղաքի ձիարձանները, ընկալել դրանք որպես պատմամշակութային հուշարձաններ, ճարտարապետության և քանդակագործության արժեքավոր նմուշներ…

Նախագծի մեկնարկը սկսեցինք Մայր դպրոցից՝ հարցում անցկացնելով սովորողների և դասավանդողների շրջանում, որի ընթացքում պարզ դարձավ, որ ոչ բոլորը գիտեն Երևան քաղաքի ձիարձանները, իսկ ովքեր էլ տեղյակ էին, մասամբ գիտեյին դրանց մասին:

 

ԸՆԹԱՑՔԸ՝

Առաջինը այցելեցինք «Զորավար Անդրանիկ» և «Վարդան Մամիկոնյան» ձիարձաններ, երկրորդ շաբաթվա ընթացքում այցելեցինք «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան» ձիարձաններ, իսկ ճամբարային  վերջին շաբաթվա ընթացքում եղանք «Գայի/Հայկ Բժշկյան/» ձիարձանում: Բոլոր հինգ ձիարձանների մոտ սովորողներին ներկայացրեցի դրանց ստեղծման պատմությունները, սովորողները հարցումներ անցկացրեցին անցորդների շրջանում,որոնց ընթացքում պարզեցինք, որ մեր հանրությունը այնքան էլ լավ չի ճանաչում մեր պատմամշակութային հուշարձանները, չգիտի դրանց պատմությունները, քանդակագործներին, հերոսներին և այլն…չնայած լինում էին անցորդներ, ովքեր ոչ միայն տեղյակ էին, այլև պատմում էին հետաքրքիր պատմություններ ձիարձանների մասին: Սովորողները կատարեցին լուսանկարահանումներ, ռադիոձայնագրություններ, քայլեցին ձիարձաններին հարակից պուրակներում և այգիներում:

 

ԱՐԴՅՈւՆՔԸ՝

Երևանյան ձիարձանների ուսումնասիրության արդյունքում մեր սովորողների նախագծային խումբը ավելի լավ ճանաչեց և մեր հասարակության որոշ անդամներին ճանաչելի դարձրեց Երևան քաղաքի՝ մեր 2800-ամյա մայրաքաղաքի հինգ ձիարձանները, գիտակցեցին, որ դրանք պատմամշակութային կարևոր արժեքներ են, որոնք պետք է գնահատել: Արդյունքում ունեցան ձիարձանների ֆոտոշարք, ռադիոնյութեր, հետաքրքիր պատումներ և ազգային մշակութային արժեքները գնահատելու գաղափարի զարգացում…

ՌԱԴԻՈՆՅՈւԹԵՐ…

ՌԱԴԻՈՆՅՈւԹ 1՝  http://highschool.mskh.am/archives/10069
ՌԱԴԻՈՆՅՈւԹ 2՝  http://highschool.mskh.am/archives/10937
ՌԱԴԻՈՆՅՈւԹ 3՝ http://highschool.mskh.am/archives/11674

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԽՈւՄԲ՝

  1. ՄԱՐԳԱՐԻՏԱ  ՄԱՆՎԵԼՅԱՆ

  2. ԷՐԻԿԱԼԻԼԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ

  3. ՕՖԵԼՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

  4. ԱՆԱՀԻՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

  5. ՍԻՐԱՆՈւՇ ԱՍԱՏՐՅԱՆ

  6. ՄԱՆԵ ԲՈՇՅԱՆ

  7. ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

  8. ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

  9. ՄԵԼԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

  10. ԱՐԵԳ ՂԱԼԱՄՔԱՐՅԱՆ

  11. ՎԼԱԴԻԿ ՄՈւՍԱՅԵԼՅԱՆ

  12. ԷՄԻԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  13. ԳԱՅԱՆԵ ՄԵՋԼՈւՄՅԱՆ

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝

«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ»…

Անդրանիկ_Օզանյան......

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի մոտակայքում: Այն տեղադրվել է 2002 թվականին, քանդակագործը՝ Արա Շիրազ, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է:

«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ»…

800px-Vardan_Mamikonyan,_(1)

Գտնվում է Երևանի կենտրոնում, Երևանի օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցների հարևանությամբ: Այն տեղադրվել է 1975 թվականին, քանդակագործը՝ Երվանդ Քոչար, ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյան: Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է:

«ՍԱՍՈւՆՑԻ ԴԱՎԻԹ»…

statue-of-david-of-sassoun

Գտնվում է Էրեբունի վարչական շրջանում, Սասունցի Դավթի հրապարակում: Այն տեղադրվել է 1959 թվականին, քանդակագործը՝ Երվանդ Քոչար, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան: Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, բարձրությունը 9,3 մետր է, իսկ քաշը՝ 3,5 տոննա:

«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ»…

ph138675146835

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի Ամերիկյան համալսարանի շենքի դիմաց: Այն տեղադրվել է 2003 թվականին, քանդակագործը՝ Նորայր Կարգանյան, ճարտարապետը՝ Էդուարդ Արևշատյան: Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է:

«ԳԱՅԻ» ՁԻԱՐՁԱՆ…

mda

«Գայ»-«Հայկ Բժշկյանց»-Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Այն կառուցվել է 1974-75 թվականներին, քանդակագործը՝ Սուրեն Նազարյան, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյան: Քանդակը բրոնզաձույլ է, քաշը 3 տոննա է, իսկ բարձրությունը՝ 12,5 մետր:

ՁԻԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ…

Արձանների հետ կապված համամատական վերլուծությունը փոքր ինչ բարդ է, քանի որ արտահայտչամիջոցները անշուչ քարի միջոցով է ընդգծված:

Սասուցի Դավթի ձիարձան- Քոչարը, ով Ավետիք Իսահակյանի խորհրդով ուսումասիրել  է ազգային  էպոսը, սիմվոլների միջոցով կարողացել է այնպես անել, որ վերջինս դառնա ժողովրդի սիրելին: Դավիթը, լսելով թշնամու ներխուժման մասին, պատրաստվում է մարտի՝ ձեռքն առնելով Սուր կեծակին և հեծնելով Քուռկիկ Ջալալին : Հենց այս դիրքով է անմահացրել Դավթին Քոչարը: Կարծես կենդանանում են «որ մին զարկի, ջարդի հազար» տողերը: Եվ երբ կլցվի հայերի համբերանքի թասը, Դավիթը  կրկին կվերածնվի և կլուծի հայ ժողովրդի լինելիության հարցը:

Վարդան Մամիկոնյանի ձիարձան- Իր բնույթով տարբեր, սակայն նույն հեղինակին է պատկանում Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Դավթից հետ Մամկոնյան՝ կարծես անձի երկատվության հարց է առաջանում հեղինակի մոտ: Վարդան Մամիկոնյանը իր զինվորական հարդարանքով և սուրը պարզած ձեռքի դիրքով մի տեսակ հակասական էմոցիաներ է արթնացնում ինձ մոտ: Ի հավելումն, որ ձին նույնպես քարակոթողի վրա է, կարծես թե երերում է:

Զորավար Անդրանիկի ձիարձան- Եթե անդրադարձ կատարենք Զորավար Անդրանիկին, ուղղակի մի հարց է առաջանում՝ «ինչու»: Արձանի և, ընդհանրապես, Անդրանիկի կերպարի հզորությունը արտահատված է երկու ձիերի առկայությամբ: Զույգ ձի թամբած Զորավարի նմանատիպ լուծումը դիտողին առաջին հայացքից կարող է անսովոր թվալ։ Կիսված ժողովրդի եւ կիսված հայրենիքի իրական պատկերը խորհրդանշող այս զույգ ձիերը մեր պատմական իղձերի ու երազների հավաքական տեսիլն է, նրա մշտաբորբոք անթեղված կրակը, որն արվեստային դաշտում դիտողի հոգու եւ մտքի մեջ արթնացնում է նաև այլ կենսական զուգահեռներ։

Մարշալ Բաղրամյանի ձիարձանը- Անդրադարձ կատարելով Բաղրամյանի արձանին, երբ ձին մեկ ոտքը բարձրացրել է՝ այսինքն պատրատ է մարտի, իսկ Բաղրամյանը նստած իր թամբին և դեմքին ծիծաղ հաղորդող կերպարով փորձել է լավատեսական միտումներ հաղոդել հայերին: Մարշալը ուղղակի հանգիստ, հանդարտ նստած է ձիու վրա:

Գայի ձիարձանը- Հեռանալով կենտրոնից՝ պետք  է նշել նաև Գայի հուշարձանը: Սա արդեն մերօրյա  հերոսի կերպար է : Հերոսը, ըստ իս, քանդակված է մարտի կոչ անելու պահին, այսինքն՝ ձին հեծած, սուրը դեպի վեր բարձրացրած, գլուխը ետ շրջած՝  իր զինակիցներին  ուղղորդում է դեպի կռիվ: Եթե մնացած 4 ձիարձաններն այնպիսի կերպարներ էին, որոնք պատրաստ էին օգնության հասնել հայ ժողովրդին՝ Դավիթը՝ ամրապնդել ոգին, Զորավար Անդրանիկը՝ մինչև սրտի վերջին զարկը ժողովրդի կողքին լինել, Մամիկոնյանը՝  ինչ-որ տեղ հեռվից միշտ հետևել ընթացքին, Բաղրամյանը հույսով և հավատով լցնել հայ ժողովրդի հոգիները, ապա Գայը, ըստ իս, ավելի ռեալիստական է՝  պետք է սրով պայքարել սրի դեմ, որի գիտակցումը պակասում է մեզ մոտ…

ՖՈՏՈՇԱՐՔ…

 

 

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s