Հեռավար-առցանց ուսուցում-մարտի 16-20

Ողջու’յն…
Սիրելի’ սովորողներ, քանի որ հանրապետությունում ուսումնական հաստատությունները նորից փակվեցին, մարտի 16-20-ը մենք կրթահամալիրում նորից անցնում ենք հեռավար ուսուցման։ Մարտ ամսվա՝ ձեր գնահատումը կատարվելու է հիմնականում առցանց աշխատանքների արդյունքների հիման վրա:
Հեռավար ուսուցման շրջանում առաջարկում եմ հասարակագիտական ստուգատեսի շրջանակում իրականացնել հետևյալ նախապատրաստական աշխատանքները
/նախագծերը/`

«Հասարակագիտական ստուգատես 2020»

1. Բաց պարապմունք ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ
Նախապատրաստական աշխատանք`
-տարբեր աղբյուրներից օգտվելով` վեր հանեք տեղեկություններ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին
-զրուցեք ձեր ծնողների, տատիկ-պապիկների հետ, ովքեր կարող են ձեզ պատմել Հայաստանում բնակված ադրբեջանցիների, խորհրդային շրջանում  հայ եւ ադրբեջանցի  ժողովուրդների շփումների մասին, իսկ հետաքրքիր վարկածները գրեք ձեր բլոգներում, նաեւ պատրաստեք հետաքրքիր տեսանյութեր զրույցի շուրջ:

2. «Տիգրան Հայրապետյանի օր կրթահամալիրում»-Մարտի 18
Նախապատրաստական աշխատանք`
-կարդացեք Տիգրան Հայրապետյանի մասին, պատրաստե՛ք հետաքրքիր նյութ «Տիգրան Հայրապետյան» լրագրող-քաղաքագետ-միջազգայնագետի մասին
-ընթերցեք Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» աշխատությունը, առանձնացրեք ձեզ դուր եկած հատվածները, հետաքրքիր մտքերը եւ  ներկայացրեք ձեր վերլուծություն-տեսակետը բլոգում:

3. «Հանրային լրագրության ակումբի լրագրողները կրթահամալիրում»
Նախապատրաստական աշխատանք`
-ծանոթացեք Հանրային լրագրության ակումբի գործունեությանը
-կարդացեք լրագրողների էթիկայի կանոնագիրը եւ պատրաստեք հարցեր լրագրողների հետ հանդիպմանը քննարկելու համար:

Պատմության առաջադրանքներ՝
-8.2 դասարան
-8.6 դասարան
-9-րդ դասարան
-10-րդ դասարան
-11-րդ դասարան-Պատմ.
-11-րդ դասարան-Հաս.
-12-րդ դասարան

Առցանց ուսուցման մատյան-Ավագ դպրոց
Առցանց ուսուցման մատյան-Միջին դպրոց

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s