Հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /մարտի 16-20/

Ավարտվեց հեռավար ուսուցման ևս մեկ շաբաթ…
Եթե մարտի 2-6-ը անսպասելի էր մեզ համար՝ առկա ուսուցումից պարտադրված հեռավար ուսուցման անցնելու առումով, ապա մարտի 16-20-ը նախապես հայտնի էր և՛ դասավանդողներիս, և՛ սովորողներին, ինչպես նաև նրանց ծնողներին՝ նկատի ունենալով հայտնի համաճարակի արագ տարածման ընթացքր Հայաստանում և աշխարհում…
Ինչևէ, նորից կրթահամալիրը արագ ինքնակազմակերպվեց և լծվեց  հեռավար ուսուցումը  շարունակելու գործին,  որի փորձն արդեն ուներ: Ի տարբերություն հեռավար ուսուցման առաջին շաբաթվա, երկրորդ՝ մարտի 16–20-ն ընկած շաբաթվա ընթացքում հեռավար-առցանց աշխատանքն ավելի համակարգված և կազմակերպված էր, քանի որ նախ առաջին շաբաթվա թերացումներն ու բացթողումներն արագ վերանայվեցին, և երկրորդ՝ դասավանդողներին և սովորողներին առաջարկվեցին հեռավար ուսուցման տարբեր հարթակներ, որոնք ավելի սերտ, կենդանի ու անմիջական դարձրեցին սովորող-դասավանդող կապը:

Առցանց շաբաթվա ընթացքում ես ավելի շատ ուսումնասիրում-յուրացնում էի  առաջարկված գործիքները, քան կիրառում, բայց դա չէր խանգարում սովորողների հետ՝ իմ հեռավար աշխատանքի կազմակերպմանն ու իրականացմանը՝ հիմնականում էլ. փոստի միջոցով, իսկ հեռավար-առցանց ուսուցման հարթակները կփորձեմ կիրառել մարտի 30-ից շարունակվող հեռավար ուսուցման ընթացքում…
Նշեմ, որ հեռավար ուսուցման երկրորդ շաբաթվա ընթացքում, բացի առարկայական առաջադրանքներից, սովորողներին առաջարկել եմ նաև հասարակագիտական ստուգատեսի նախագծային աշխատանքներից՝ որպես նախապատրաստական աշխատանք,  և հիմա ներկայացնում եմ սովորողների կատարած աշխատանքներից մի քանիսը, որոնք առանձնացրել եմ որպես հաջողված աշխատանքներ:

Ինձ շատ դուր եկավ Միջին դպրոցի սովորող Գրիգոր Գրիգորյանի կատարած աշխատտանքը, ով իր պապիկից վերցրել էր հետաքրքիր հարցազրույց, որի ընթացքում պապիկը պատմում էր Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի և Ղարադաղլու գյուղերում ապրած ադրբեջանցի և հայ բնակիչների շփումների ու հարաբերությունների մասին՝
Նախագիծ՝
«Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները»

-Գրիգոր Գրիգորյան-8.2 դաս.
Բավականին հետաքրքիր էր նաև Ավագ դպրոցի սովորող Համիկ Թադևոսյանի աշխատանքը, ով գրի է առել իր պապիկի պատմածը նորից հայ և ադրբեջանցի բնակիչների շփումների մասին՝
-Համիկ Թադևոսյան-10-րդ դաս.
Շատ զարմանալի, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր էր Ավագ դպրոցի սովորող Միզրաչի Դանիելի արձագանքը և նրա կատարած աշխատանքը՝
-Դանիել Միզրաչի-9.2 դաս.
Ինձ գոհացրել է նաև Միջին դպրոցի սովորող Արսեն Մելքումյանի արձագանքը և աշխատանքը՝ Տիգրան Հայրապետյանի օրվան նվիրված՝
Նախագիծ՝
«Տիգրան Հայրապետյանի օր կրթահամալիրում-մարտի 18»
-Արսեն Մելքումյան-8.6 դաս.

Այլ աշխատանքներ՝ իմ ընտրանուց.

Միջին դպրոց.
-Արսեն Մելքումյան-8.6 դաս.
-Վիգեն Հովակիմյան-8.2 դաս.
-Մելինե Աբրահամյան-8.6 դաս.
-Արևիկ Արզումանյան-8.6 դաս.
-Արշակ Մարտիրոսյան-8.2 դաս.
-Գրիգոր Գրիգորյան-8.2 դաս.
-Մարգարիտա Համբարձումյան-8.2 դաս.
-Զառա Բաբայան-8.6 դաս.

Ավագ դպրոց.
-Ագապե Եիսսաղոլի-9.5 դաս.
-Ինեսա Գափոյան-10-րդ դաս.
-Միլենա Մանուչարյան-10-րդ դաս.
-Մելինե Ժամկոչյան-10-րդ դաս.
-Հասմիկ Վարդանյան-10-րդ դաս.
-Ամալյա Կարախանյան-10-րդ դաս.
-Գոհար Մավյան-10-րդ դաս.
-Էլեն Վարդանյան-10-րդ դաս.
-Նազելի Տեր-Պետրոսյան-11-րդ դաս.՝
աշխատանք 1
աշխատանք 2
-Անի Ղազարյան-11-րդ դաս.
-Վարդուհի Սուլթանյան-11-րդ դաս.
-Մարինե Ասատրյան-11-րդ դաս.
-Մարիա Մարուքյան-11-րդ դաս.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s