Ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում

«ԲԱՐԵԿԱՄՈւԹՅՈւՆ» ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՊՐՈՑ-ԵՂԵԳՆԱՁՈՐ-ԿՈՌՆԻՁՈՐ ՃԱՄԲԱՐ…

Հայաստանում տարածված համավարակի կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոններին հետևելով՝ հայտարարում ենք.
-ճամբարի մասնակիցը պարտավորվում է լինել կարգապահ հիգիենիկ կենցաղի, վարքի հաստատման նկատմամբ, երեք օր անընդմեջ պետք է ջերմաչափվի, մշտապես պահպանի սոցիալական հեռավորություն, կրի դիմակ, ունենա ախտահանման սեփական միջոցը:

Ժամկետը-հուլիսի 25-27
Մեկնումը-հուլիսի 25-ին, ժամը՝ 08:00-ին, Կոռնիձորի դպրոցի բակից
Վերադարձը-հուլիսի 27-ին, ժամը՝ մինչև 20:00
Մասնակիցները-Կոռնիձոր գյուղի և Եղեգնաձորի թիվ 2 դպրոցների դպրոցականներ և ուսուցիչներ
Ճամբարի ղեկավարներ- Վարդան Կարապետյան, Ելենա Սարգսյան, Աննա Երիցյան

Երթուղին-Կոռնիձոր-Գորիս-Սիսիան-Վայք-Եղեգնաձոր-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես…Վերադարձը՝ Եղեգնաձոր-Վայք-Սիսիան /Շաքիի ջրվեժ/-Գորիս /Հին Խնձորեսկ/-Կոռնիձոր

Նպատակը՝
-հայրենագիտական-բնապահպանական-ընթերցողական ամառային բաց ճամբար Արատեսի դպրական կենտրոնում

Կանգառներ`
-Եղեգիսի կիրճ՝ Եղեգիս գետի ափ
-Եղեգիս՝ պատմական հուշարձանների ուսումնասիրություն
-Գողթանիկի ջրվեժ
-Արատես

-Շաքիի ջրվեժ /վերադարձին/

Ճամբարի աշխատակարգում՝
-«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
-հայրենագիտական-բնապահպանական քննարկումներ՝
ա/ «Գետը բնակավայրում» նախագիծ՝ 
-Արատես գետ
-Եղեգիս գետ

բ/ Քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոն
Արատեսի վանքը՝ պատմամշակութային հուշարձան
գ/ Սահյանական ընթերցում-քննարկումներ՝ Արատեսի քարափներին՝
-«Քարափիդ ծերպ ու ծունկից՝ արևի հոտ է գալիս»-«Սահյան 106»

-Սմբատաբերդի նվաճում
-քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ, լող
-Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
-հայրենագիտական-բնապահպանական հմտությունների զարգացում

Քայլերը՝
-մինչև ճամփորդությունը՝ Կոռնիձորի դպրոցականների հետ միասին ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել Արատես գյուղիԱրատեսի դպրական կենտրոնիԱրատեսի վանքիԱրատեսԵղեգիս գետերի, Զորաց վանքիՍմբատաբերդի, մասին
-կազմել երթուղու քարտեզը
-պայմանավորվել երթուղայինի հետ

-սննդի և ճանապարհածախսի նախահաշվարկ
-սննդի կազմակերպում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ-քնապարկ
-անձնական հիգիենայի պարագաներ
-մարզական հագուստ և կոշիկներ
-լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
-օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
-պաշտպանիչ դիմակ-ձեռնոց, ախտահանիչ լուծույթ
-Նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում
-Կրթահամալիր-Կոռնիձոր կրթական կապերի ամրապնդում

Նախահաշիվ՝
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 3000 դրամ /տրանսպորտ/+2000 դրամ /սնունդ/=5000 դրամ
Վարորդ-Սեյրան Խաչատրյան, հեռ. /094/ 55-64-77
Վարորդին վճարվող գումար-70 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Վճարող- ծնող և մասնակիցներ

Մասնակիցներ՝
1. Վարդան Կարապետյան-սեբաստացի դասավանդող
2. Մանվել Կարապետյան-Կոռնիձորի դպրոցի փոխտնօրեն, աշխարհագրության ուսուցիչ
3. Մայիս Բաղդասարյան-Կոռնիձորի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ծնող
4. Խաչատրյան Կարեն-12-րդ դաս.
5. Բաղդասարյան Շուշաննա-11-րդ դաս.
6. Հովհաննիսյան Արշալույս-11-րդ դաս.
7. Կարապետյան Էլեն-11-րդ դաս.
8. Ղահրամանյան Էրիկ-11-րդ դաս.
9. Մուսայելյան Վահե-11-րդ դաս.
10. Փարսյան Եվա-10-րդ դաս.
11. Հովհաննիսան Գևորգ-10-րդ դաս.
12. Ղուշունց Նարեկ-10-րդ դաս.
13. Բաղդասարյան Դիանա-9-րդ դաս.

Հուլիսի 25-Օր 1-ին.
08:00-Մեկնում Կոռնիձորից
10:00-կանգառ Եղեգիսի կիրճում, նախաճաշ
10:30-13:00-քայլք Եղեգիսի կիրճում՝ Եղեգիս գետը իր ՀԷԿ-երով, Եղեգիսի պատմական հուշարձանների ուսումնասիրություն /Սուրբ Նշան կամ Սուրբ Կարապետ եկեղեցի, Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի,
13:00-15:00-քայլք դեպի Գողթանիկի ջրվեժ, լող

16:00-ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
17:00-քայլք դպրական կենտրոնի տարածքում-ծանոթացում--«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
19:00-20:00-ընթրիքի պատրաստություն, ընթրիք
21:00-Սահյանական ընթերցում-քննարկումներ /պատասխանատու՝ Ելենա Սարգսյան/
22:00-Սամավարով /ինքնաեռ/ և արատեսյան խոտաբույսերով պատրաստված թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր
22:30-23:00-հիգիենայի ժամ
23:00-քուն.

Հուլիսի 26-Օր 2-րդ.
07:00-08:00-Վերկաց, առավոտյան մարմնամարզություն /մարզիչ՝ Մայիս Բաղդասարյան/
08:00-08:30-հիգիենայի ժամ
08:30-09:00-նախաճաշ
10:00-12:00-տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ
12:00-13:00-ազատ ժամ
13:00-14:00-պարերգերի ուսուցում /պարուսույց՝ Աննա Երիցյան/

14:00-15:00-ճաշի պատրաստություն, ճաշ
16:00-18:00 քայլարշավ դեպի Խաչոց ձոր և ձորակով դեպի հյուսիս-արևմուտք

18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն, ընթրիք
19:00-21:00-Թումանյանական ընթերցում-քննարկումներ /պատասխանատու՝ Ելենա Սարգսյան/
21:00-22:30-Սամավարով /ինքնաեռ/ և արատեսյան խոտաբույսերով պատրաստված թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր
22:30-23:00-հիգիենայի ժամ
23:00-քուն.

Հուլիսի 27-Օր 3-րդ.
07:00-08:00-Վերկաց, առավոտյան մարմնամարզություն /մարզիչ՝ Մայիս Բաղդասարյան/
08:00-08:30-հիգիենայի ժամ
08:30-09:00-նախաճաշ
09:00-10:00-քայլք դեպի Արատեսի վանք-Քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոն
Արատեսի վանքը՝ պատմամշակութային հուշարձան
10:00-15:00-Սմբատաբերդի նվաճում /կախված եղանակային պայմաններից/
16:00-ից-Վերադարձ Կոռնիձոր՝ Եղեգնաձոր-Վայք-Սիսիան /Շաքիի ջրվեժ/-Գորիս-Կոռնիձոր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s