«Կոռնիձոր-Եղեգնաձոր» միասնական ճամբար Արատեսում

Գնալով մեր Արատեսը դառնում է էլ ավելի գրավիչ և կանչող, և այս անգամ Արատեսը իր շուրջն էր հավաքել և միավորել Կոռնիձորի ու Եղեգնաձորի թիվ 2 դպրոցների սովորողներին և ուսուցիչներին…ճամբարականներ, ովքեր առաջին անգամ են լինում Արատեսի դպրական կենտրոնում, բայց արդեն Արատեսը լիովին ճանաչած և իրենցը դարձրած… Պետք է խոստովանեմ, որ իսկական բարեկամական-ընտանեկան ուսումնահայրենագիտական ճամբար էր, երեք հավես օր միասին՝ ազգային երգ ու պարով, միասնական քայլքերով, բարձունքի հաղթահարումով, միասնական ընթերցանություններով, մարզական պարապմունքներով, երեկոյան խարույկի շուրջ քննարկում-զրույցներով, բալահավաք-կոմպոտի պատրաստում, տարածքի խնամք, լող Գողթանիկի հրաշք ջրվեժում…դե Հորբատեղի հանքային ջրավազանն ու Շաքիի հրաշք ջրվեժը՝ իրենց  կենդանի բնությամբ ուղղակի աննկարագրելի են…

Իմ սեբաստացիական երեքամյա ճամփորդությունների ընթացքում առաջին դեպքն  է, որ ես դժվարանում եմ բառերով պատմել-ներկայացնել իմ հերթական ճամբար-ճամփորդությունը սովորողների հետ, և կարծում եմ՝ այս դեպքում լուսանկարներն ու տեսանյութերն ավելի խոսուն են, իսկ ճամբարականները դեռ կներկայանան իրենց պատումներով և ճամբարային տպավորություններով…

«Ես իմ անուշ»-ը՝ Արատեսի Օլորիկ բարձունքի գագաթին՝

Լող Գողթանիկի ջրվեժում՝

Հորբատեղի հրաշքը. ճամբարականների վայելքը՝

Ճամբարականները Շաքիի ջրվեժում՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s