Հայաստանում տարածված համավարակի կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոններին հետևելով՝ հայտարարում ենք.
-ճամբարի մասնակիցը պարտավորվում է լինել կարգապահ հիգիենիկ կենցաղի, վարքի հաստատման նկատմամբ, երեք օր անընդմեջ պետք է ջերմաչափվի, մշտապես պահպանի սոցիալական հեռավորություն, կրի դիմակ, ունենա ախտահանման սեփական միջոցը:
Ժամկետը-սեպտեմբերի 11-13
Մեկնումը-սեպտեմբերի 11-ին, ժամը՝ 09:00, Մայր դպրոցի բակից
Վերադարձը-սեպտեմբերի 13-ին, ժամը՝ մինչև 20:00
Մասնակիցները-«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցներ, կրթահամալիրի դասավանդողներ, մշակութաբան-քանդակագործ ուսանողներ
Ճամբարի ղեկավար- Վարդան Կարապետյան
Երթուղին-Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես…Վերադարձը՝ Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան
Նպատակը՝
-հայրենագիտական-բնապահպանական-ընթերցողական-փառատոնային-ընտանեկան բաց ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
Հայրենագիտական կանգառներ`
-Սևանի ավազան՝ Հայրավանք
–Օրբելյանների քարավանատուն
-Արտաբույնք՝ վերելք Սմբատաբերդի բարձունք
-Եղեգիս՝ քայլք դեպի Զորաց վանք
-Հորբատեղ՝ քայլք դեպի հանքային ջրավազան
-Գետեր՝ Արատես, Եղեգիս, Արփա
-Արատես
Ճամբարի աշխատակարգում՝
-«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում նոր ճամբարականներին
-մասնակցություն «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» փառատոնային աշխատանքներին՝
Դպրական կենտրոնի բարեկարգման, ընդարձակման, բնապատկերային, քարափների վերականգնման աշխատանքներ
Պլեներային աշխատանքներ
–Սմբատաբերդի բարձունքի նվաճում
-հայրենագիտական-բնապահպանական-ընթերցողական քննարկումներ
-պարերգերի ուսուցում
-Սահյանական ընթերցում-քննարկումներ՝ Արատեսի քարափներին՝ «Քարափիդ ծերպ ու ծունկից՝ արևի հոտ է գալիս»
-ծանոթություն մեղվապահությանը
-«Արատես ուսումնական կենտրոն»-ի տարածքի խնամք
Քայլերը՝
-մինչև ճամփորդությունը՝ ճամբարականներն ուսումնասիրում և տեղեկություններ են հավաքում Արատես գյուղի, Արատեսի դպրական կենտրոնի, Արատեսի վանքի, Արատես, Եղեգիս, Արփա գետերի, Զորաց վանքի, Սմբատաբերդի մասին
-ծանոթանում են «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» փառատոնային նախագծին
-կազմել երթուղու քարտեզը
-պայմանավորվել երթուղայինի հետ
-սննդի և ճանապարհածախսի նախահաշվարկ
-սննդի կազմակերպում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ-քնապարկ
-անձնական հիգիենայի պարագաներ
-մարզական հագուստ և կոշիկներ
-լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
-օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
-պաշտպանիչ դիմակ-ձեռնոց, ախտահանիչ լուծույթ
-Նկարահանող թվային միջոցներ
Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում
Նախահաշիվ՝
Վարորդին վճարվող գումար-80 000 դրամ /կրթահամալիրի աջակցությամբ/
Տրանսպորտ-վարորդ՝ Մերսեդես-սպրինտեր, 60 DQ 077, Արթուր Եղիազարյան
(հեռ.` 098 32 50 50)
Սնունդը՝ կրթահամալիրի միջոցներով
Մասնակիցներ՝
1. Հասմիկ Մաթևոսյան-երաժիշտ
2. Շուշան Մովսիսյան-մշակութաբան-ԵՊՀ ուսանող
3. Մանուշակ Ղուլյան-մշակութաբան-ԵՊՀ ուսանող
4. Համիկ Աբրահամյան-մշակութաբան-ԵՊՀ ասպիրանտ
5. Գրիգոր Մուրադյան-քանդակագործ-ուսանող
6. Արսեն Ալեքսանյան-քանդակագործ-ուսանող
7. Գոհար Իսկանդարյան-«Մուտք» կրթահամալիր մանկավարժական ճամբարի մասնակից
8. Պետրոսյան Էլեոնոր-7-րդ դաս. /Գոհար Իսկանդարյանի դուստր/
9. Պետրոսյան Ալեքսանդրա-2-րդ դաս. /Գոհար Իսկանդարյանի դուստր/
10. Մանուչարյան Հայկ- /Վարդան Կարապետյանի՝ փառատոնային Արատեսով հետաքրքրված բարեկամ/
11. Սյուզաննա Սարգսյան-կազմակերպիչ
12. Արմինե Գոգինյան-հայրենագետ-մեղվաբույծ /Ուսումնական մեղվանոց/
Օրակարգ՝
Սեպտեմբերի 11-Օր 1-ին.
09:00-Մեկնում Մայր դպրոցի բակից
10:00-կանգառ Սևանի ափին՝ Հայրավանք
11:30-կանգառ Սելիմի լեռնանցքում՝ Օրբելյանների քարավանատուն
13:00-կանգառ Եղեգիսում՝ քայլք դեպի Զորաց վանք
15:00-ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
17:00-քայլք փառատոնային դպրական կենտրոնի տարածքում-ծանոթացում-«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում նոր ճամբարականներին
19:00-20:00-ընթրիքի պատրաստություն, ընթրիք
21:00-Սահյանական ընթերցում-քննարկումներ երեկոյան խարույկի շուրջ
22:30-23:00-հիգիենայի ժամ
23:00-քուն.
Սեպտեմբերի 12-Օր 2-րդ.
07:00-08:00-Վերկաց, առավոտյան նախավարժանք
08:00-08:30-հիգիենայի ժամ
08:30-09:00-նախաճաշ
10:00-12:00-Դպրական կենտրոնի բարեկարգման, ընդարձակման, բնապատկերային, քարափների վերկանգնման աշխատանքներ
12:00-13:00-ազատ ժամ
13:00-14:00-պարերգերի ուսուցում /Հասմիկ Մաթևոսյան/
14:00-15:00-ճաշի պատրաստություն, ճաշ
16:00-18:00 քայլարշավ ձորակով դեպի Խաչոց, Ժայռի աղբյուր, Արատեսի վանք
18:00-19:00 հանգիստ, ընթրիքի պատրաստություն, ընթրիք
19:00-20:00-Պլեներային աշխատանքներ
21:00-22:00-զրույց-քննարկում երեկոյան խարույկի շուրջ՝ «Արտակարգ սեպտեմբերը կրթահամալիրում»
22:30-23:00-հիգիենայի ժամ
23:00-քուն.
Սեպտեմբերի 13-Օր 3-րդ.
07:00-08:00-Վերկաց, առավոտյան նախավարժանք
08:00-08:30-հիգիենայի ժամ
08:30-09:00-նախաճաշ
10:00-Սմբատաբերդի բարձունքի նվաճում՝ Արտաբույնքից
15:00-Հորբատեղ՝ հանքային ջրավազան
17:00-վերադարձ Երևան՝ Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով