Հունվարյան օրացույց
Հաշվառման մատյան
Ճամբարի դասացուցակ
ՀՈւՆՎԱՐՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ՝
1. «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի շրջանակում հասարակագիտական-քաղաքագիտական հանդիպում-քննարկումներ՝
-Ֆիզիկական միջավայրում զրույց-քննարկում պատմաբան, հանրային գործիչ, կրթահամալիրի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի հետ
-Ֆիզիկական միջավայրում հանդիպում-քննարկում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ
-Ֆիզիկական միջավայրում զրույց-քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ /«Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին» նախագծի նոր զարգացում/
-Ֆիզիկական միջավայրում հանդիպում-քննարկում ԵՊՀ դասախոս, ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի հետ /«Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին» նախագծի նոր զարգացում/
/համագործակցող հասարակագետ գործընկերներ՝ Սամվել Թամազյան, Ազնիվ Գալստյան, Աշոտ Տիգրանյան, Վահրամ Թոքմաջյան, Աննա Խաչատրյան, Էլյա Սահակյան, Դիանա Նազարյան, Ռինա Շագինյան/
2. «Բարբառներ» ակումբի զարգացում՝
-Սովորող-սովորեցնող՝ հեքիաթասաց. բարբառով հեքիաթի ընթերցումներ կրտսեր դպրոցներում, համագործակցություն կրտսեր դպրոցների մայրենիի դասավանդողների հետ
-Ակումբի գործունեությունը Ազգագրական փառատոնի շրջանակում
/համագործակցություն ծեսերի լաբորատորիայի հետ/
3. «Սյունիք» համագործակցային նախագիծ
/համագործակցող գործընկերներ՝ «Նոր ուղի»քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյան, հասարակագետ Աշոտ Տիգրանյան, էկոլոգ-աշխարհագրագետ Մարթա Ասատրյան, պատմաբան Լևոն Միրզոյան /Մեղրի-Ագարակ//