Կազմակերպումը՝
Հասարակագիտություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝
-հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներով
-հասարակագիտական, հասարակական-քաղաքացիական կրթության նախագծերի իրականացմամբ
-մերօրյա իրադարձությունների շուրջ դաս-քննարկումներով, կլոր սեղանների կազմակերպմամբ
-արտակրթահամալիրային գիտաժողովների, քննարկումների, կլոր սեղանների մասնակցությամբ
-պետական-կառավարման մարմիններ և հասարակական կազմակերպություններ այցելություններով՝ ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, նախարարություններ, դատական մարմիններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ
-ակումբային գործունեությամբ՝ «Քաղաքագիտական ակումբ», «Ազատ խոսքի» ակումբ, «Պատանեկան ակումբ», «Թուրքերենի» ակումբ
-կրթական փոխանակումներով ուսումնական ճամփորդությունների իրականացմամբ
-այլ
<<Հասարակագիտություն>> ուսումնական բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով՝
-8-րդ դասարան՝ Հասարակագիտության ներածություն
-9-րդ դասարան՝ Իրավունք
-10-րդ դասարան՝ Հասարակագիտություն
-11-րդ դասարան՝ Քաղաքագիտություն և Իրավագիտություն
Ուսուցման խնդիրները՝
Հասարակագիտության ուսուցումը ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
-վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, համադրել և հակադրել հասարակական-քաղաքացիական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություններ, երևույթներ, փաստեր.
-տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, հետազոտել, վերլուծել, եզրակացություններ անել
-հետազոտական, վերլուծական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում
-իրականացնել թիմային աշխատանք, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը
-հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր
-ուսումնառությունը և իրական, առօրյա կյանքը կապել համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
-հասկանալ և գնահատել իր դերը հասարակական կյանքում` որպես տվյալ ժամանակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի
-տարբերակել օրենքի և իրավունքի հետ առնչվող խնդիրները, հասկանալ դրանց իրավական և ոչ իրավական լուծումների տարբերությունը, յուրացնել ու գնահատել օրենքների և օրինականության նշանակությունը՝ իրավագիտակից, օրինապաշտ և ակտիվ քաղաքացիներ դառնալու համար
-արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել տարբեր հասարակական-քաղաքական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում
-դրսևորել ստեղծագործական մտածելակերպ
-ունենալ գործուն քաղաքացիական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարության սկզբունքները
Ուսուցման միջավայրը՝
-ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ընթերցասրահ, դահլիճ, սրահ, բակ, վերնատւն
-հասարակագիտական ստուգատեսը՝ որպես ուսումնական բաց հարթակ
-դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
-ուսումնական անհատական թվային միջոցներ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
-անհատական համակարգչում /նոթբուք, նեթբուք, պլանշետ/ դասընթացի ծրագրով
որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
-դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ
-կրթահամալիրի մեդիագրադարան
-mskh.am կայքը, ուսումնական TV-ն. կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային ուսումնական փաթեթները, տարբեր բլոգներ, կայքեր, Youtube–ը, մեդիաընթերցասրահը
-Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ` համակարգիչ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, էլ. գրատախտակ, հեռուստացույց, մեդիագրադարանների, բլոգների, կայքերի, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր հետազոտական աշխատանքներ իրականացելու և այնտեղ հրապարակելու համար.
Օգտագործվող կայքեր և նորմատիվ փաստաթղթեր՝
Սովորողները պարբերաբար օգտվելու են՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ Ազգային ժողով
-ՀՀ Կառավարություն
-ՀՀ նախագահ
-ՀՀ դատական իշխանություն
-ՀՀ Սահմանադրական դատարան
-ՀՀ դատական տեղեկատվական համակարգ
-ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ
-ՀՀ փաստաբանների պալատ
-ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
-Կրթության մասին ՀՀ իրենք
-Հանրակրթության մասին ՀՀ օրենք
-Հանրակրթության պետական չափորոշիչ
-ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
-ՀՀ ընտանեկան օրենսգիրք
-ՀՀ ընտրական օրենսգիրք
-ՀՀ դատական օրենսգիրք
-ՀՀ քրեական օրենսգիրք
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
–Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք
-Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
-Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա