Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով-քայլարշավային ճամփորդության նախագիծ․Անկախության տոնը՝ Սյունիքում

Անկախության 30-ամյակի առթիվ «Սյունիք» համագործակցային նախագծի շրջանակում Ավագ դպրոցի նախագծային խմբով ճամփորդում ենք Սյունիքում՝ Սպանդարյան-Շաղատ-Անգեղակոթ գյուղերում /Սիսիանի տարածաշրջան/․․․

Լուսանկարներում՝ դասավանդողների և սովորողների համատեղ արտագնա ճամբար Սյունիքում

Ժամկետը՝սեպտեմբերի 18-20 /եռօրյա/
Մեկնում՝
սեպտեմբերի  18-ին, ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ սեպտեմբերի  20-ին, ժամը՝ մինչև 20։00
ՎայրըՍյունիքի մարզ, ՍպանդարյանՇաղատԱնգեղակոթ գյուղեր /Սիսիան/
Գիշերակացը- Սպանդարյան գյուղում, սովորողների և դպրոցի տնօրենի /Կարեն Գալստյան/ տներում
Մասնակիցները-Ավագ դպրոցի սովորողներ
Նախագծի ղեկավար- Վարդան Կարապետյան
ՕգնականԱշոտ Տիգրանյան /«Սյունիք» համագործակցային նախագծի համահեղինակ/
Երաժիշտ–
Աննա Երիցյան

Երթուղին՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Եղեգնաձոր-Վայք-Գորայք-Սպանդարյան-Շաղատ-Անգեղակոթ-Սպանդարյան․․․վերադարձը՝ Սպանդարյան-Գորայք-Վայք-Եղեգնաձոր-Երասխ-Արտաշատ-Երևան

Հիմնական բաղադրիչներ՝
-Հայրենագիտություն, քայլարշավ
-Կրթական փոխանակումներ
-Տարածաշրջանի բարբառ
-Ազգագրություն, մշակույթ

Նպատակը՝
-Անկախության տոնը՝ Սյունիքում
«Սյունիք» համագործակցային նախագծի շրջանակում ճամփորդել և ճանաչել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի ծանոթ-անծանոթ գյուղերը /Սպանդարյան, Շաղատ, Անգեղակոթ/
-կրթական կապերի ստեղծում Սպանդարյանի միջնակարգ դպրոցի /տնօրեն՝ Կարեն Գալստյան/, Շաղատի միջնակարգ դպրոցի /տնօրեն՝ Արամ Հարությունյան, կապավոր՝ Լալա Թորոսյան-պատմության ուսուցչուհի/ և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև
-Ուսումնասիրել Սպանդարյան-Շաղատ-Անգեղակոթ գյուղերի պատմությունը, պատմամշակութային հուշարձանները,  ազգագրությունը, սովորույթներն ու ավանդույթները, բարբառը, խոհանոցը․  «Բարբառներ» ակումբը՝ Սիսիանի տարածաշրջանում
-ճամփորդելու միջոցով ճանաչել-արժևորել Սիսիանի  տարածաշրջանի  պատմամշակութային արժեքները՝ Մելիք Սաֆրազի ապարանքի ավերակներ, Իսրայել Օրու ղեկավարած Անգեղակոթի ժողովի /1699/ վայր, Վարդան Մամիկոնյանի սրբատեղի-մատուռ /ըստ ավանդության՝ Վարդան Մամիկոնյանը թաղված է այդ վայրում/, Սպանդարյանի հին գյուղատեղի, միջնադարյան եկեղեցի, Շաղատ գյուղ, հին գյուղատեղի-ամրոց
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների-հմտությունների զարգացում

Քայլերը՝
-մինչ ճամփորդությունը՝ ծանոթանալ հետևյալ նյութերին՝ 

Անգեղակոթ
Անգեղակոթի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
Պատմության վկաների աղերսը
Շաղատ
Շաղատ
Շաղատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
-կարդալ տեղեկություններ այցելող վայրերի մասին
-միասին կազմել երթուղին
-պայմանավորվել  Սպանդարյան գյուղի դպրոցի տնօրենի հետ /տնօրեն՝ Կարեն Գալստյան/
-նախագծի մանրամասն քննարկում սովորողների հետ
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ծրագրում՝
-Սպանդարյան՝ Սպանդարյանի ջրամբար, Սպանդարյանի հին գյուղատեղի, միջնադարյան եկեղեցի․․․
-Շաղատ, Շաղատի ամրոց, հին բնակատեղի
-Անգեղակոթ՝ Մելիք Սաֆրազի ապարանքի ավերակներ, Իսրայել Օրու ղեկավարած Անգեղակոթի ժողովի /1699/ վայր, Վարդան Մամիկոնյանի սրբատեղի-մատուռ /ըստ ավանդության՝ Վարդան Մամիկոնյանը թաղված է այդ վայրում/

Կանգառներ՝
-Զանգակատուն /նախաճաշ աղբյուրի մոտ/
-Սպանդարյանի ջրամբար
-Սպանդարյան գյուղ

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ
-օրապահիկ՝ բրդուճներ, ջուր /1-ին օրվա համար/
-քնապարկ
-քնապարկ չունեցողները՝ անկողնային պարագաներ /սպիտակեղեն/
-հիգիենայի պարագաներ, սրբիչ
-արևապաշտպան գլխարկ
-սպորտային-հարմար հագուստ, կոշիկ
-նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում, ֆեյսբուքյան էջերում․

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝
Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝  100 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Սնունդը-1 անձը՝ 3 000 դրամ /3 օր/
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 8000 դրամ
Վճարող- ծնող

Ծրագիրն ըստ օրերի՝

18․ 09․ 21․ Օր 1-ին
09։00-մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
-Կանգառ Զանգակատան աղբյուրի մոտ /բրդուճային ընդմիջում/
-Կանգառ Սպանդարյանի ջրամբարի մոտ
-Սպանդարյան գյուղ /ընդունող՝ Կարեն Գալստյան, դպրոցի տնօրեն/
-Սովորողների տեղավորում գյուղի սովորողների տներում, հանգիստ
-Ճաշի պատրաստություն, ծանոթություն ճաշի սեղանի շուրջ /Կարեն Գալստյանի տանը/
-Երեկոյան քայլք-ծանոթություն Սպանդարյան գյուղում, զրույց-շփումներ գյուղացիների հետ, բարբառային զրույցներ, պարերգեր
-Սովորողների տեղավորում գյուղի սովորողների տներում, զրույց-շփումներ գյուղական ընտանիքի հետ՝ ընթրիքի սեղանի շուրջ,  քուն

19․ 09․ 21․ Օր 2-րդ․Օրը՝ Շաղատ և Անգեղակոթ գյուղերում
08։00-վերկաց, նախաճաշ գյուղական ընտանիքի հետ
-Առավոտյան քայլք Սպանդարյան գյուղում
-Դեպի Շաղատ՝ քայլք-ծանոթություն գյուղում, բարբառային զրույց-շփումներ գյուղացիների հետ, միասնական պարերգեր գյուղացիների հետ, միասնական քայլարշավ դեպի Շաղատի ամրոց, հին բնակատեղի
-Դեպի Անգեղակոթ՝ քայլք-ծանոթություն գյուղում, բարբառային զրույց-շփումներ գյուղացիների հետ, միասնական պարերգեր գյուղացիների հետ, Մելիք Սաֆրազի ապարանքի ավերակներ, Իսրայել Օրու ղեկավարած Անգեղակոթի ժողովի /1699/ վայր, Վարդան Մամիկոնյանի սրբատեղի-մատուռ /ըստ ավանդության՝ Վարդան Մամիկոնյանը թաղված է այդ վայրում/
-Բրդուճային ընդմիջում Անգեղակոթ գյուղում
-Վերադարձ Սպանդարյան գյուղ, սովորողների տեղավորում գյուղի սովորողների տներում, զրույց-շփումներ գյուղական ընտանիքի հետ՝ ընթրիքի սեղանի շուրջ,  քուն

20․ 09․ 21․ Օր 3-րդ․
08։00-վերկաց, նախաճաշ գյուղական ընտանիքի հետ
-Միասնական քայլարշավ գյուղի սովորողների հետ միասին դեպի Սպանդարյանի հին գյուղատեղի, միջնադարյան եկեղեցի, միասնական ընթերցումներ, պարերգերի կատարում
-Վերադարձ գյուղ, միասնական ճաշի սեղան Կարեն Գալստյանի տանը, սովորողների իրերի հավաքում, հրաժեշտ գյուղական ընտանիքներին, վերադարձի պատրաստություն
-Վերադարձ Երևան /կանգառ Զանգակատան աղբյուրի մոտ/

Մասնակիցներ՝

1․ Խաչատրյան Աշոտ-9-րդ դաս․
2. Բուռնազյան Արմեն-9-րդ դաս․
3․ Թորոսյան Լաուրա-9-րդ դաս․
4․ Խաչատրյան Լուսինե-9-րդ դաս․ /«Ակներ» համույթ/
5․ Տեր-Ստեփանյան Արման-10-րդ դաս․
6․ Ներսեսյան Մարգար-10-րդ դաս․ /«Ակներ» համույթ/
7․ Մարտիրոսյան Սյուզի-10-րդ դաս․ /«Մուտք» ճամբար/
8․ Հաջի Հարություն Մարտիրոսյան-11-րդ դաս․ /«Ակներ» համույթ/
9. Հովսեփյան Նարեկ-11-րդ դաս․
10․ Խաչիկյան Մերի-11-րդ դաս․ /«Ակներ» համույթ/
11․ Աբրահամյան Լիլիթ-12-րդ դաս․
12․ Ալավերդյան Գոհար-12-րդ դաս․ /«Ակներ» համույթ/
13․ Մկրտչյան Մարատ-շրջանավարտ /«Ակներ» համույթ/
14․ Փափազյան Սոնա-շրջանավարտ /«Ակներ» համույթ/
15․ Մարգարյան Սարգիս-շրջանավարտ /«Ակներ» համույթ/
16․ Երիցյան Լևոն-8-րդ դաս․ /Խ․ Աբովյանի անվան թիվ 84 դպրոց, Աննա Երիցյանի եղբայր/

Լուսաբանումներ՝
-«Բարբառներ» ակումբը՝ Սյունիքում /Վարդան Կարապետյան, Աննա Երիցյան/
-Խաչիկյան Մերի` պատում
-Ներսեսյան Մարգար՝ պատում
-Խաչատրյան Աշոտ՝ հատվածներ դեպի Սյունիք ճամփորդությունից
-Անկախության տոնը՝ Սյունիքում /ֆեյսբուքյան լուսաբանում/
-«Ակներ» ազգային երգ ու պարի համույթը՝ Սյունիքում /ֆեյսբուքյան լուսաբանում/
-Սեբաստացիների մուտքը՝ Սյունիք /ֆեյսբուքյան լուսաբանում/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s