Միջազգային գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովին մասնակցության նախագիծ-ժամանակացույց
Մայիսի 3-7-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել էր «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողով, որի կազմակերպիչը ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտն էր։ Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան և արտերկրյա հայտնի գիտնականներ, նաև երիտասարդ հետազոտողներ, ովքեր այդպիսով մտնում են գիտական աշխարհ։ Հաղորդակցման լեզուները հայերեն և անգլերեն լեզուներն էին՝ սինխրոն թարգմանչի հնարավորությամբ, ԳԱԱ-ի կոնֆերանսի հարմար, լուսավոր դահլիճով, հյուրասիրությամբ, ամեն ինչ կազմակերպված, հարմարավետ միջավայրում։
Գիտաժողովին պատիվ և հնարավորություն ունեցան մասնակցելու նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողները և Ավագ դպրոցի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի համահեղինակները՝ ղեկավարությամբ կրթահամալիրի հասարակագետներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի։
Կարևոր եմ համարում նշել, որ սա 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողների երկրորդ միջազգային գիտաժողովն էր 2021-2022 ուստարում։
Գիտաժողովի առաջին օրը՝ Վարդան Կարապետյանի բլոգում
Սովորողների ամփոփում-լուսաբանումները՝
- Միլենա Քամալյան՝ 10-րդ դաս․
- Անահիտ Հովսեփյան՝ 10-րդ դաս․
- Ամալյա Զաքարյան՝ 10-րդ դաս․
- Անի Գրիգորյան՝ 10-րդ դաս․
- Կարինե Գոմցյան՝ 10-րդ դաս․
- Մարիամ Բադալյան՝ 10-րդ դաս․
- Շուշան Փաշինյան՝ 10-րդ դաս․
- Իլոնա Սահակյան՝ 11-րդ դաս․
- Հայկ Մկրտչյան՝ 11-րդ դաս․
- Սերգեյ Հայրյան՝ 11-րդ դաս․
Արդյունք-շարունակականություն՝
Սովորողների մասնակցությունը հերթական գիտաժողովին ընդլայնեց նրանց սոցիալական մտահորիզոնը, զարգացրեց համագործակցային կարողությունները, զարգացրեց սովորողների լեզվական հմտությունները, նրանց արժեհամակարգում կարևորեց գիտության դերը պետության, ազգի և անհատի կյանքում: Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի մի շարք դասախոս-գիտաշխատողների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, ըստ որոնց նրանք պատրաստակամ են այցելելու կրթահամալիր, տարբեր նախագծային խմբերի համար հանդես գալու դասախոսություններով, իսկ մեկ այլ պայմանավորվածությամբ աշնանը հնարավորություն կունենանք մասնակցելու ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի և Հայաստանի պատմության թանգարանի կողմից կազմակերպվելիք միջազգային գիտաժողովներին։
Սիրով՝
Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան