Մայիսյան 17-րդ հավաք․ Մեր տոնը՝ Սյունիքում
«Մեր տոնը Սյունիքում»-«Սյունիք» համագործակցային նախագծի շրջանակում Ավագ դպրոցի նախագծային խմբով ճամփորդում ենք Սյունիքում՝ Խոտ գյուղ /Հին Խոտ/-Գորիս /Հին Գորիս/-Խնձորեսկ /Հին Խնձորեսկ/-Տեղ-Կոռնիձոր /Գորիսի տարածաշրջան/․
Ժամկետը՝ մայիսի 27-29 /եռօրյա/
Մեկնում՝ մայիսի 27-ին, ժամը՝ 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ մայիսի 29-ին, ժամը՝ մինչև 20։00
Վայրը– Սյունիքի մարզ, Խոտ-Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր բնակավայրեր
Գիշերակացը- Կոռնիձոր գյուղում, գյուղի դպրոցի սովորողների և դասավանդողների ընտանիքներում, Վարդան Կարապետյանի հայրական տանը
Մասնակիցները-Ավագ դպրոցի սովորողներ, «Ակներ» համույթի սաներ, շրջանավարտներ
Նախագծի ղեկավար- Վարդան Կարապետյան
Օգնական–Աշոտ Տիգրանյան /«Սյունիք» համագործակցային նախագծի համահեղինակ/
Պարուսուցումը՝ Մերի Խաչիկյանի, Արեգ Տոնոյանի և «Ակներ» համույթի
Երթուղին՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Եղեգնաձոր-Վայք-Գորայք-Սիսիան-Խոտ /Հին Խոտ/-Գորիս-Տեղ-Կոռնիձոր․․․վերադարձը՝ Կոռնիձոր-Տեղ-Խնձորեսկ /Հին Խնձորեսկ/-Գորիս /Հին Գորիս/-Սիսիան /Շաքի/-Գորայք-Վայք-Եղեգնաձոր-Երասխ-Արտաշատ-Երևան
Հիմնական բաղադրիչներ՝
-Հայրենագիտություն, քայլարշավ
-Կրթական փոխանակումներ
-Տարածաշրջանի բարբառ, ազգագրություն, մշակույթ
Նպատակը՝
-Մեր տոնը՝ Սյունիքում, քայլարշավ դեպի Հին Խոտ գյուղ
–«Սյունիք» համագործակցային նախագծի շրջանակում ճամփորդել և ճանաչել Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի ծանոթ-անծանոթ գյուղերը /Խոտ գյուղ՝ Հին քարայրային Խոտ, Գորիս քաղաք, Հին քարայրային Գորիս՝ Գորիս գյուղ, Խնձորեսկ՝ Հին քարանձավային Խնձորեսկ գյուղ, Տեղ գյուղ՝ Հին քարանձավային գյուղ, Կոռնիձոր գյուղ, Հին քարանձավային գյուղ/
-կրթական կապերի թարմացում Կոռնիձորի միջն․ դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև
-Ուսումնասիրել Խոտ, Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր գյուղերի, Գորիս քաղաքի, Հին Գորիսի պատմությունը, պատմամշակութային հուշարձանները, ազգագրությունը, սովորույթներն ու ավանդույթները, բարբառը, խոհանոցը, կենցաղը․ «Բարբառներ» ակումբը՝ Գորիսի տարածաշրջանում
-ճամփորդելու միջոցով ճանաչել-արժևորել Գորիսի տարածաշրջանի պատմամշակութային արժեքները՝ Հին քարայրային Խոտ գյուղ, Հին քարայրային Գորիս /Գորիս գյուղ/, Հին քարանձավային Խնձորեսկ գյուղ՝ Մխիթար Սպարապետի գերեզմանատեղի, Ճոճվող կամուրջ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, «Ինը մանուկ» աղբյուր, Հին քարանձավային Տեղ գյուղ, Հին քարանձավային Կոռնիձոր գյուղ
Քայլերը՝
-մինչ ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
-կազմել երթուղու քարտեզը
-պայմանավորվել Խոտ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ, կապավոր Վիտալիկ Բագրատյանի հետ /միասնական քայլարշավի համար/, Կոռնիձորի դպրոցի տնօրինության հետ /տնօրեն՝ Սուսաննա Հովհաննիսյան, կապավոր՝ Մայիս Բաղդասարյան/
-նախագծի մասնակիցների հետ նախապատրաստական հավաք-քննարկում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը
Ծրագրում՝
-Խոտ գյուղ՝ միասնական քայլարշավ դեպի Հին Խոտ /գյուղի դպրոցականների հետ միասին, կապավոր՝ պատմության ուսուցիչ Վիտալի Բագրատյան/
-Գորիս քաղաք, քաղաքային քայլք, զբոսանք բուլվարում
–Հին Գորիս /քարանձավային Գորիս գյուղ/
–Խնձորեսկ /Հին քարանձավային Խնձորեսկ, Մխիթար Սպարապետի գերեզմանատեղի, Ճոճվող կամուրջ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, «Ինը մանուկ» աղբյուր/
-Տեղ գյուղ, հին քարանձավային գյուղ
–Կոռնիձոր գյուղ, Հին քարանձավային Կոռնիձոր
–Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
Կանգառներ՝
Մեկնում՝
-Զանգակատուն՝ բրդուճային ընդմիջում աղբյուրի մոտ
-Խոտ գյուղ՝ միասնական քայլարշավ դեպի հին քարայրային Խոտ
-Գորիսի Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Կոռնիձոր
Վերադարձ՝
-Գորիսի նորակառույց Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Հին Խնձորեսկ
-Գորիս քաղաք, քարանձավային Գորիս գյուղ
-Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
-Զանգակատուն՝ բրդուճային ընդմիջում աղբյուրի մոտ
-Երևան
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ
-օրապահիկ՝ բրդուճներ, ջուր /1-ին օրվա համար/
-քնապարկ
-քնապարկ չունեցողները՝ անկողնային պարագաներ /սպիտակեղեն/
-հիգիենայի պարագաներ, սրբիչ
-արևապաշտպան գլխարկ
-սպորտային հագուստ, կոշիկ, տաք հագուստ
-նկարահանող թվային միջոցներ
Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում, ֆեյսբուքյան էջերում․
Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 160 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Սնունդը-1 անձը՝ 5 000 դրամ /3 օրվա համար/
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 12 000 դրամ
Վճարող- ծնող
Մասնակիցներ
Մասնակիցներ՝
1. Հրաչ Հակոբյան` 9-րդ դաս․
2․ Արմեն Բուռնազյան՝ 9-րդ դաս․
3․ Լուսինե Խաչատրյան՝ 9-րդ դաս․
4․ Սոնա Բիանջյան՝ 10-րդ դաս․
5․ Մարգար Ներսեսյան՝ 10-րդ դաս․
6․ Մերի Խաչիկյան՝ 11-րդ դաս․
7․ Արկադի Պետրոսյան՝ 11-րդ դաս․
8․ Հարություն-Հաջի Մարտիրոսյան՝ 11-րդ դաս․
9․ Էդուարդ Օսիպյան՝ 11-րդ դաս․
10․ Դավիթ Ֆրանգյան՝ 11-րդ դաս․
11․ Նարեկ Հովսեփյան՝ 11-րդ դաս․
12․ Ալլա Թադևոսյան՝ 11-րդ դաս․
13․ Լիլիթ Աբրահամյան՝ 12-րդ դաս․
14․ Սոնա Փափազյան՝ շրջանավարտ
15․ Վահագն Կարապետյան՝ 1-ին դասարան /Հյուսիսային դպրոց/
16․ Լևոն Երիցյան՝ 8-րդ դաս․, թիվ 84 դպրոց, Աննա Երիցյանի եղբայր
17․ Արեգ Տոնոյան-դասավանդող
Ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1-ին, 27․05․-մեկնում
- 09։00՝ մասնակցություն Սուրբ Երորդություն եկեղեցում ուսումնական ժամերգության
- 09։30՝ մեկնում Սուրբ Երորդություն եկեղեցու բակից
- 1-ին կանգառ՝ Զանգակատուն․բրդուճային ընդմիջում աղբյուրի մոտ
- 2-րդ կանգառ՝ Խոտ գյուղ․գյուղի դպրոցականների հետ միասնական քայլարշավ դեպի հին քարայրային Խոտ գյուղ /կապավոր-ուղեկցող՝ Վիտալի Բագրատյան, պատմության ուսուցիչ/
- վերջին կանգառ՝ Կոռնիձոր գյուղ․իրերի տեղավորում գյուղի դպրոցականների տներում /նախապես բաշխված ծրագրով/
- երեկոն Կոռնիձոր գյուղում՝ դպրոցական ընկերների հետ երեկոյան քայլք գյուղում, շփում-ծանոթություն միմյանց հետ
- 20։00՝ ընթրիք /Վարդան Կարապետյանի հայրական տանը/
- 22։00՝ քուն ընկերների տներում
Օր 2-րդ, 28․05․-տոնական օրը սահմանապահ Կոռնիձոր գյուղում
- 08։00՝ արթնանալ, հիգիենայի ժամ
- 09։00՝ նախաճաշ ընկերների տներում
- 10։00՝ հավաքվել Կոռնիձորի դպրոցի բակում․պարերգերի ուսուցում
/պատասխանատու՝ Մերի Խաչիկյան և «Ակներ»/ - մարզական պարապմունք, խաղեր դպրոցի մարզասրահում /պատասխանատու՝ Մայիս Բաղդասարյան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ/
- միասնական քայլք դեպի հին քարանձավային գյուղատեղի, բրդուճային ընդմիջում ձորի աղբյուրի մոտ
- 15։00՝ «Մեր տոնը սահմանապահների հետ», հայրենյաց երգեր, պարերգեր սահմանապահների հետ /պատասխանատու՝ Մերի Խաչիկյան և «Ակներ»/
- 18։00՝ ազատ ժամ
- 19։00՝ ընթրիք /Վարդան Կարապետյանի հայրական տանը/
- 20։00՝ երեկոյան զրույց-շփում սամավարի թեյի սեղանի շուրջ
- 22։00՝ քուն ընկերների տներում
Օր 3-րդ, 29․05․-վերադարձ
- 08։00՝ արթնանալ, հիգիենայի ժամ
- 08։30՝ նախաճաշ ընկերների տներում
- 09։30՝ հավաքվել Վարդան Կարապետյանի հայրական տանը
- 10։00՝ մեկնում, ճանապարհին՝
1-ին կանգառ՝ Խնձորեսկ, քայլք դեպի հին քարանձավային գյուղ, Մխիթար Սպարապետի գերեզմանատեղի, Ճոճվող կամուրջ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, «Ինը մանուկ» աղբյուր/
2-րդ կանգառ՝ Գորիս, հին քարայրային Գորիս գյուղ
3-րդ կանգառ՝ -Շաքի՝ Շաքիի ջրվեժ
4-րդ կանգառ՝ Զանգակատուն․բրդուճային ընդմիջում աղբյուրի մոտ
Վերջին կանգառ՝ Երևան․
Նախագծի ամփոփումն՝ այստեղ․