Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում

Մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում…

Հունիսի 2-ին 10-11-րդ դասարանների ճամբարական-սովորողներիս հետ միասին ամառային ճամբարի 4-րդ օրն անցկացրինք ճամփորդությամբ, բացահայտեցինք Հայաստանի ևս մի հետաքրքիր գյուղ՝ դրախտային Եղիպատրուշ /Արագածոտնի մարզ/…շշմելու գյուղ էր՝ շշմելու բնություն, Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիր, հին խաչքարեր, գյուղական պարզ, համեստ կենցաղ, վարք ու բարքով, ադաթով, անուշ բարբառով: Մարդկայնությունն այստեղ ուղղակի ապշեցնող է, փողոցում մարդիկ միմյանց ջերմ բարևում, կանգնում-զրուցում են, ուրախ, ժպիտով, հումորով: Էլ չեմ ասում 82-ամյա բարբառակիր Լուսիկ տատի, 82-ամյա բարբառակիր Վարդգես պապի հետ ունեցած մեր բարբառային ջերմ զրույցների, 77-ամյա Գոհար տատի հետ սեբաստացիների պարերգերի մասին…շա՜տ հավես էր: Continue reading “Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում”