Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում

Մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում…

Հունիսի 2-ին 10-11-րդ դասարանների ճամբարական-սովորողներիս հետ միասին ամառային ճամբարի 4-րդ օրն անցկացրինք ճամփորդությամբ, բացահայտեցինք Հայաստանի ևս մի հետաքրքիր գյուղ՝ դրախտային Եղիպատրուշ /Արագածոտնի մարզ/…շշմելու գյուղ էր՝ շշմելու բնություն, Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիր, հին խաչքարեր, գյուղական պարզ, համեստ կենցաղ, վարք ու բարքով, ադաթով, անուշ բարբառով: Մարդկայնությունն այստեղ ուղղակի ապշեցնող է, փողոցում մարդիկ միմյանց ջերմ բարևում, կանգնում-զրուցում են, ուրախ, ժպիտով, հումորով: Էլ չեմ ասում 82-ամյա բարբառակիր Լուսիկ տատի, 82-ամյա բարբառակիր Վարդգես պապի հետ ունեցած մեր բարբառային ջերմ զրույցների, 77-ամյա Գոհար տատի հետ սեբաստացիների պարերգերի մասին…շա՜տ հավես էր:

Եղանք նաև Սաղմոսավան գյուղում /Սաղմոսավանք/,  Օհանավան գյուղում /Օհանավանք/, տառերի պուրակում․․․իսկական-իրական հայրենագիտություն։

Շնորհակալ ենք Եղիպատրուշ գյուղի դպրոցին՝ ջերմ ընդունելության, գյուղում մեր միասնական քայլքը, մարդկանց հետ զրույց-շփումներն ապահովելու համար:
Շնորհակալ ենք, Եղիպատրուշ՝ ցորենի չհասած փունջ…

Կրթահամալիր-Եղիպատրուշ պարուսուցում /Տեսանյութը՝ Վարդան Կարապետյանի/․

Պարերգ եղիպատրուշեցի 77-ամյա Գոհար տատի հետ
/Տեսանյութը՝ Մերի Խաչիկյանի/․

Օրվա ֆոտոշարքից՝

Ճամփորդական լուսաբանումներ, պատումներ․

Ֆեյսբուքյան լուսաբանումներ՝
-«Մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում»
-«Կրթահամալիր-Եղիպատրուշ միասնական պարուսուցում»
-«Սեբաստացի ճամբարականների պարը՝ Սաղմոսավանքում»

Սովորողների և դասավանդողների պատումներ՝
-«Բարբառներ» ակումբը՝ Եղիպատրուշում․ մաս 1-ին
-«Բարբառներ» ակումբը՝ Եղիպատրուշում․ մաս 2-րդ
-Մերի Խաչիկյան՝ 11-րդ դաս․
-Էդուարդ Օսիպյան՝ 11-րդ դաս․
Դավիթ Ֆրանգյան՝ 11-րդ դաս․
-Հարություն Հաջի-Մարտիրոսյան՝ 11-րդ դաս․
-Զառա Բաբայան՝ 10-րդ դաս․
-Վահան Ավետիսյան՝ 10-րդ դաս․
-Սոնա Մանջիկյան՝ 10-րդ դաս․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: