«Հին Երևան» նախագծի շրջանակում հունիսյան ճամբարի մեկ օրն անցկացնում ենք քայլքով, քայլում ենք Երևանի հին թաղամաս Կոնդում, ծանոթանում ենք Երեւանի հին պատմական շերտերից մեկին․․․
Օր՝ հունիսի 9
Ժամ՝ 10։00-14։00
Մեկնում՝ Մայր դպրոցի բակից, քաղաքային տրանսպորտով
Մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանների հասարակագիտական ջոկատի ճամբարականներ
Պատասխանատու՝ Վարդան Կարապետյան /ջոկատի ղեկավար/
Նպատակը՝
- ճամբարային մեկ օրն անցկացնել քայլքով
- «Հին Երևան» նախագծի շրջանակում ծանոթանալ Երեւանի հին պատմական շերտերից մեկին
- զրույց-շփումներ թաղամասի բնակիչների հետ
Տարածքի նկարագիրը՝
Կոնդը Երևանի ամենահին թաղամասերից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» նշանակում է բոլորակ բլուր։ Կոնդը եղել է Երևանի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը:
«Պատմական շերտ չի նշանակում շենքերը, որոնք անխաթար մնացել են այն ժամանակվանից: Դա շենքերի տեղակայված դիրքն է, դրանց դիրքից ելնելով՝ փողոցների կառուցվածքը, այն, ինչ որ քաղաքաշինարարներն անվանում են քաղաքային հյուսվածք: Ողջ Կոնդի կառուցվածքը գրեթե անփոփոխ հասել է մեզ 18-րդ դարից։ Հենց դրանով էլ արժեքավոր է Կոնդ թաղամասը, որ ձեւավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում եւ գրեթե առանց փոփոխվելու հասել է մեզ»,– նշում է ճարտարապետ Սեւադա Պետրոսյանը:
Կոնդը Երեւանի պատմական կորիզն է: Նեղլիկ փողոցները, ցածր առաստաղով տները, հին դարպասները եւ փոքրիկ այգիները պահպանել են հին Երեւանի ողջ կոլորիտը:
Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից:
Աղբյուրը՝ այստեղ․
Արդյունքներ-ամփոփում՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում.
Ճամբարային ջոկատ՝
1․ Ավետիսյան Վահան՝ 10-րդ դաս․
2․ Բաբայան Զառա՝ 10-րդ դաս․
3․ Ներսեսյան Մարգար՝ 10-րդ դաս․
4․ Բիանջյան Սոնա՝ 10-րդ դաս․
5․ Խաչիկյան Մերի՝ 11-րդ դաս․
6․ Հարություն Հաջի-Մարտիրոսյան՝ 11-րդ դաս․
7․ Հովսեփյան Նարեկ՝ 11-րդ դաս․
8․ Պետրոսյան Արկադի՝ 11-րդ դաս․
Լուսաբանումներ՝
–Մերի Խաչիկյան
-Զառա Բաբայան
-Սոնա Բիանջյան
-Հարություն Հաջի-Մարտիրոսյան
-Մարգար Ներսեսյան