9-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայից սովորողների ամփոփիչ բանավոր ստուգում․լուսաբանում

«Հայոց պատմություն» առարկայի քննության մեր այլընտրանքը…

Հունիսի 8-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներն անցան «Հայոց պատմություն» առարկայից ամփոփիչ բանավոր ստուգում՝ իրենց թվային ուսումնական գործիքներով, ուսումնական բլոգով, հանգիստ, խաղաղ միջավայրում: Սովորողները ներկայացան նաև իրենց հաջողված նախագծերով, հետազոտական աշխատանքներով, իրենց կարծիքներով, դիրքորոշումներով, վերլուծություններով՝ պահպանելով և հարգելով հեղինակային մանկավարժության սկզբունքները։

Սովորողներն ունեին նաև ամփոփիչ ստուգման թերթիկ ընտրելու հնարավորություն, իսկ թերթիկները ներկայացված էին երկու տարբերակով՝

  • Առաջին տարբերակ՝ երբ սովորողը վերարտադրում-ներկայացնում է ուսումնական նյութը
  • Երկրորդ տարբերակ՝ երբ սովորողը հանդես է գալիս վերլուծությամբ, նկարագրությամբ, ներկայացնում է իր սեփական կարծիքն ու տեսակետը, արտահայտում իր դիրքորոշումը, հիմնավորում այն

Քանի որ երկրորդ տարբերակը նորություն էր սովորողների համար /իսկ նորն ընտրելու, նորին հարմարվելու համար ժամանակ է պահանջվում/, այս տարի նոր տարբերակ ընտրել են 45 սովորող։

Երկու սովորողի հետ, ովքեր բնակվում են հեռավոր Չինաստանում /Շանհայ քաղաքում/ և ստանում են հեռավար կրթություն, ստուգումը կազմակերպել-իրականացրել ենք առցանց ձևաչափով՝ «Teams» հարթակում, որն անցել է անխոչընդոտ, հանգիստ, անկաշկանդ միջավայրում․․․
1․ Մանե Հովհաննիսյան
2․ Դավիթ Խաչատրյան

Ահա այդ մասին է գրում 9-րդ դասարանի հեռավար սովորող Մանե Հովհաննիսյանը։

Ամփոփիչ ստուգման ընթացքի մասին գրում են 9-րդ դասարանի սովորողները՝

Տեսանյութը՝ Գառնիկ Սահակյանի․

Լուսանկարները՝ Գառնիկ Սահակյանի, Քրիստինե Միսկարյանի․

Դասավանդող՝ Վարդան Կարապետյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: