Դասավանդող՝ Վարդան Կարապետյան
Դասավանդած առարկաներ՝ Պատմություն-հասարակագիտություն
Ավարտվեց 2021-2022 ուսումնական տարին՝ իմ սեբաստացիական 5-րդ ուսումնական տարին։ Այս հինգ տարիների ընթացքում ես զգացել-տեսել եմ իմ անընդհատ աճը, զարգացումը յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա ավարտին։
Ինչ ձեռքբերումներ եմ ունեցել այս հինգ տարիների ընթացքում, ինչ հմտություններ են ձևավորվել-զարգացել իմ մեջ, ինչն եմ հաջողել, ինչը՝ ձախողել․․․փորձեմ անցածը ի մի բերել և ներկայացնել ընթերցողիս՝ ըստ ուսումնական տարիների․․․
1․ Առաջին ուսումնական տարի՝ 2017-2018
Առաջին ուսումնական տարում ես դարձա սեբաստացի, ինչպես նաև հանրակրթական պետական ծրագրից անցա հեղինակային կրթական ծրագրին և նախագծային ուսուցմանը՝
2․ Երկրորդ ուսումնական տարի՝ 2018-2019
Երկրորդ ուստարում դարձա ավելի շատ ճամփորդող, ուսումնական նախագծեր մշակող-իրականացնող, ստուգատես, կլոր սեղաններ համակարգող, կրթական փոխանակումներ իրականացնող, հեռավար կրթություն իրականացնող, «Ձմեռ պապ» մրցանակի արժանացած սեբաստացի դասավանդող, ինչպես նաև կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ՝ արժանանալով կրթահամալիրի վստահությանը՝
- Նախագծային շաբաթվա ամփոփում
- Հասարակագիտական նախագծերը Ավագ դպրոցի հեղինակային կրթական ծրագրում
- Հեռավար ուսուցումը՝ որպես կրթահամալիրի ձեռքբերում
- Մրցանակ՝ «Ձմեռ պապ 2018-2019»
- Կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ
3․ Երրորդ ուսումնական տարի՝ 2019-2020
Երրորդ ուսումնական տարին ինձ ավելի մոտեցրեց հեղինակային մանկավարժությանը, դա երևում է իմ ուսումնական բլոգում՝ առարկայական ծրագրեր, հասարակագիտական նախագծեր, մեթոդական մշակումներ, դպիրյան հոդվածներ, ուսումնական նյութեր, կրթական փոխանակումներով ճամփորդությունների և ընդունելությունների նախագծեր, մանկավարժական բաց ճամբարներ, մեդիագրադարանային փաթեթներ, բարձունքի հաղթահարման նախագծեր և, ամենակարևոր ձեռքբերումս՝ «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր․․․
- Հասարակագիտական ստուգատեսային նախագիծը սովորողի ընտանիքում
- «Մեր գերդաստանը»՝ յուրաքանչյուր ընտանիքի նախագիծ
- Հավաքից հավաք՝ արդյունքների ամփոփում
- «Տիգրան Հայրապետյան 2020» մրցանակ
Մանկավարժական բաց ճամբար՝
- Աշխատանքային հանդիպում-քննարկում «Կիլիկիա» մանկավարժական ճամբարի կազմակերպիչների հետ
- «Կիլիկիա» մանկավարժական եռօրյա բաց ճամբար /փուլ 1-ին/
- Աշխատանքային հավաք-քննարկում՝ «Կիլիկիա» մանկավարժական ճամբարի 2-րդ փուլի պատրաստություն
- «Կիլիկիա» մանկավարժական եռօրյա բաց ճամբար /փուլ 2-րդ/
- Կլոր սեղան՝ «Կիլիկիա» մանկավարժական բաց ճամբարի 2-րդ փուլի ամփոփում
4․ Չորրորդ ուսումնական տարի՝ 2020-2021
Չորրորդ ուսումնական տարում, գուցե անհամեստություն եմ թույլ տալիս, բայց, կարծես, ինձ լիարժեք սեբաստացի համարեի․․․արդեն լաբորատորիայի ղեկավար, ակումբի համակարգող, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների կազմակերպում-իրականացում, «Մուտք» կրթահամալիր մանկավարժական ճամբարի համակարգող, անգամ մենթորական աշխատանքի իրականացում, կլոր սեղաններ, նախագծային ուսուցման, ճամփորդությունների կազմակերպման-իրականացման գործում ավելի ինքնավստահ, այլ․․․
Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարք՝
-
- Առցանց հանդիպում-զրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ
- Հանդիպում-քննարկում ադրբեջանագետ, ԵՊՀ դասախոս Աշոտ Մովսիսյանի հետ
- Հանդիպում-քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ
- Հանդիպում-քննարկում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ
- Ավագ դպրոցի ճամբարային խմբի հետ մասնակցություն ՄԻՊ գրասենյակի աշխատակցի հետ հանդիպում-քննարկմանը /Քոլեջ/
- Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ. Աշոտ Բլեյանի հետ զրույց-քննարկում
- Հանդիպում-քննարկում գրող-սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ
- Հանդիպում-քննարկում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ
- Հանդիպում-քննարկում Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ
- Հասարակագիտական ստուգատես. հանդիպում Էմիլ Օրդուխանյանի հետ
- Հանդիպում հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ
- Մայիսյան հավաք․հանդիպում Ջուլյա Սահակյանի և Նանե Պասկևիչյանի հետ
- Հունիսյան ճամբար․հանդիպում-քննարկում Լուսինե Խառատյանի հետ
«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար՝
Մենթորական աշխատանք՝
«Բարբառներ» ակումբ՝
-«Բարբառներ» ակումբի 2020-21 ուստարվա գործունեության ամփոփում-հաշվետվություն
Հայրենագիտության-հասարակագիտության լաբորատորիա՝
-Հայրենագիտության-հասարակագիտության լաբորատորիայի 2020-21 ուստարվա գործունեության ամփոփում
5․ Հինգերորդ ուսումնական տարի՝ 2021-2022
Հինգ ուսումնական տարվա աշխատանքային գործունեությունս ինձ թույլ է տալիս, որ ես ինձ համարեմ հեղինակային մանկավարժություն ստեղծող, կրող և տարածող սեբաստացի մանկավարժ։
2021-22 ուստարում նոր առաջընթաց-հաջողություններ արձանագրեցի՝
Ուսումնական տարին բավական հագեցած, ակտիվ, եռուն տարի էր ինձ համար՝ վերապատրաստման իրականացում, «Տարվա լավագույնները» մրցույթին մասնակցություն, միջազգային գիտաժողովներ, արտագնա պարապմունքներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, հասարակագիտական ստուգատես, ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություններ, այլ․․․իսկ տարվա աշխատանքները մանրամասն ներկայացված են իմ ամփոփում-հաշվետվություններում՝
- Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում
- Պատմության ընտրությամբ դասընթաց․ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում
- Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք․ամփոփում
- Մայիսյան ամփոփում
- «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում
- Ապրիլյան ամփոփում
- Դպիրյան հոդված՝ «Կլոր սեղանները՝ ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ»
- Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․2022
- Մարտյան ամփոփում
- Մանկավարժական գարնանային ճամբարի ամփոփում
- Փետրվարյան ամփոփում
- Հունվարյան ամփոփում
- Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․ամփոփում
- 2021-22 ուստարվա առաջին ուսումնական շրջանի ամփոփում
- Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարք․ 2021
- Դեկտեմբերյան ամփոփում
- Պատմության ընտրությամբ դասընաց․ուսումնական առաջին շրջանի ամփոփում
- Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում
- Նոյեմբերյան ամփոփում
- Հոկտեմբերյան ամփոփում
- Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստում․հաշվետվություն
- Սեպտեմբերյան ամփոփում
Ուսումնահայրենագիտական, քայլարշավային, կրթական փոխանակումներով ճամփորդություններ՝
- Ճամբարային օրը՝ քայլքով․ Քայլք Կոնդում
- Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում
- Մեր տոնը՝ Սյունիքում․․․Սյունիք․կրկին և միշտ․․․
- Մեկ օր Ջանֆիդա գյուղում
- Ձմեռային մարզական խաղեր․ճամփորդություն դեպի ձյունառատ Ջրվեժ
- Այցելություն Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
- «Ուսումնական աշուն»-ը՝ մշակութային Գյումրիում
- Գիտելիքի օրը Արագածի հարավային գագաթին
Որպես մասնագիտական զարգացում՝
- Որպես մասնագիտական զարգացում՝ կարևորում եմ նաև իմ մասնակցությունը «Կրթություն և համերաշխություն» արհմիության խորհրդի, անդամների և գործընկերների եռօրյա աշխատաժողովին, որը տեղի ունեցավ ս/թ ապրիլի 29-ից մայիսի 1–ը Աղվերանում։ Հավաքը կազմակերպվել էր Solidarity Center/“Սոլիդարիթի Սենթր” ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ։ Եռօրյա հավաքի ընթացքում ձեռք ենք բերել հմտություններ ռազմավարական պլանավորման և արհմիութենական գործունեության վերաբերյալ։ Քննարկել ենք նաև «Ուսուցչի կարգավիճակի մասին» հնարավոր օրենքը, մի շարք ոլորտային խնդիրներ։ Իսկ բովանդակալից դասընթացները վարել են «Կրթություն և համերաշխություն» արհմիության անդամներ Տիրուհի Նազարեթյանը, Նարեկ Ներսիսյանն ու Վահրամ Թոքմաջյանը։
Ակումբային գործունեություն՝
Լաբորատորիայի-մասնախմբի աշխատանք՝
Սիրով՝ Վարդան Կարապետյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց