Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորման հանրային ներկայացում

Սիրով հրավիրում եմ․․․

Հարգելի՛ գործընկեր, սիրելի՛ սովորող, ծնող, սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորման իմ փաթեթի հանրային ներկայացմանը, որը տեղի կունենա ս/թ․ հոկտեմբերի 27-ին, ժամը՝ 11։00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում
Հասցեն՝ Ա․ Բաբաջանյան 25, Մայր դպրոց

Ներկայացվող աշխատանքային փաթեթ

Նախաբան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության համաձայն՝ կրթահամալիրը փորձարարական-հետազոտական, հանրակրթական հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն է։ Եվ, որպես այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների փորձարարական-հետազոտական միավորում, 2022-2023 ուտարվանից սկսում է «Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման» գործընթացը՝ ներկայացնելով ուսուցչի կամավոր ատեստավորման կրթահամալիրի այլընտրանքը։

Առաջին քայլով կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան մշակել-հրապարակել է կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն իրականացնող մանկավարժական աշխատողի ատեստավորման կազմակերպման, անցկացման և դրա արդյունքում դրույքաչափի փոփոխության և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը, ըստ որի գնահատվում է վերջին երեք տարում հայտատուի մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում փոփոխվում է նրա դրույքաչափը և տրամադրվում է հավելավճար։

Երկրորդ քայլով մանկավարժության կենտրոնը կրթահամալիրի կայքում հրապարակել է հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման հայտարարությունը, հայտի ձևը և այն առանցքային պահանջները, որոնց շրջանակում հայտատուն ստեղծում, բլոգում հրապարակում է վերջին երեք տարվա իր մանկավարժական գործունեության մասին տեղեկությունների փաթեթը։

Իսկ հայտը լրացնելուց հետո հայտատուն 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումը։

Հավաքը լուսաբանում է 12-րդ դասարանի սովորող Իլոնա Սահակյանը․

Սիրով՝ Վարդան Կարապետյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: