7/6-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Կատարման ժամկետը

Մայիսի 20-24-Ուսումնական երրորդ շրջանի ավարտ

Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց
գ/ Անհատական-հետազոտական աշխատանքների ներկայացում.

Մայիսի 13-17-Մայիսյան 14-րդ հավաք

2018-2019 ուս. տարվա ամփոփում՝
Ընտրե՛ք սեպտեմբերից մինչև մայիս «Պատմություն» առարկայից ձեր ուսումնասիրած թեմաներից որևէ մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք ձեր հետազոտական-անհատական աշխատանքը: Այն պետք է ունենա՝
ա/ վերնագիր
բ/ ենթավերնագրեր
գ/ նյութի 30 տոկոսը լինի ձեր սեփական խոսքը
դ/ ամփոփում, որտեղ նաև նշված լինեն այն աղբյուրները, որտեղից օգտվել եք
ե/ բլոգում հրապարակված պատրաստի աշխատանքը ներկայացնել դասարանում.

Մայիսի 6-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում» թեմայի ամփոփումը.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը
գ/ Գրականությունը
դ/ Արվեստը /բանավոր, դասագիրք, էջ 146-158/.

Առաջադրանքներ.
-Ընտրե՛ք 10-14-րդ դարերի պատմագրության ներկայացուցիչներից՝ պատմիչներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին.

Ապրիլի 29-Մայիսի 3

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում» թեման.
ա/ Պատմագրությունը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, դասագիրք, էջ 150-151, 154-158/.

Առաջադրանքներ.
1. Նշե՛ք հայ պատմագրության հիմնական ուղղությունները և հեղինակներին:
2. Գնահատե՛ք 10-14-րդ դարերի հայ արվեստի նվաճումները /բանավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում» թեման.
ա/ Մշակույթի վերելքը: Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, դասագիրք, էջ 146-151/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները և կրթական գործի նշանավոր կազմակերպիչներին:
2. Նշե՛ք հայ պատմագրության հիմնական ուղղությունները և հեղինակներին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական պետականությունը Կիլիկիայում» թեման.
ա/ Հայոց թագավորության վերականգնումը

բ/ Կիլիկյան հայկական պետության պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 129-132, 142-145/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
3. Ներկայացրե՛ք Կիլիկյան հայոց թագավորության դատական համակարգը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 8-12

ԴասագիրքՀայոց պատմություն-7
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական պետականությունը Կիլիկիայում» թեման.
ա/ Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում
բ/ Կիլիկիայի հայկական պետության ամրապնդումը /բանավոր, դասագիրք, էջ 121-128/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալները:
2. Ներկայացրե՛ք Կիլիկիայի՝ ստորև նշված իշխանների կարևոր ձեռնարկումները՝
ա/ Թորոս 1-ին
բ/ Լևոն 1-ին
գ/ Թորոս 2-րդ
դ/ Մլեհ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 1-5-Նախագծերով ուսուցման ստուգատես

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու  «Հայոց մայրաքաղաքները» նախագծի ուսումնասիրման արդյունքները.
-Յուրաքանչյուրդ ներկայացնում եք մեկ մայրաքաղաքի պատմություն /ձեր նախընտրած/.

Մարտի 25-29-Ուսումնական արձակուրդ

1. Ուսումնասիրե՛ք և պատրաստվե՛ք ներկայացնելու ձեր ուսումնասիրության արդյունքները՝
– «Հայոց մայրաքաղաքները» նախագիծ

Մարտի 18-22

Համաշխարհային պատմություն /Միջին դարեր/.
https://lib.armedu.am/resource/2485
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-Խաչակրաց շարժումը
-13-րդ դարի նշանավոր տիրակալները՝
ա/ Ինոկենտիոս 3-րդ Պապ
բ/ Ֆրիդրիխ 2-րդ
գ/ Լյուդովիկոս 9-րդ /բանավոր, դասագիրք, էջ 51-59, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Թվարկե՛ք Խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները:
2. Պարզաբանե՛ք «Արքայի 40 օր» օրենքի բովանդակությունը և նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 11-15

Համաշխարհային պատմություն /Միջին դարեր/.
https://lib.armedu.am/resource/2485
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-,,Սրբազան Հռոմեական կայսրությունը,, թեման․
ա/ Գերմանական պետության ծնունդը
բ/ Թագադրություն Սուրբ Պետրոսի տաճարում
գ/ Սրբազան Հռոմեական կայսրությունը /էջ 29-31/.
-«Հին Ռուսիան» թեման.
ա/ Արևելյան Սլավոնները
բ/ Հին Ռուսիա պետության ծնունդը
գ/ Քրիստոնեության ընդունումը
դ/ Յարոսլավ Իմաստուն. «Ռուսկայա Պրավդա» /բանավոր, դասագիրք, էջ 37-40/.

Առաջադրանքներ.
1. Ո՞ր իրադարձությունից հետո Օտտոն 1-ինն իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը։ Համաձա՞յն եք նրա հետ․ հիմնավորե’ք ձեր տեսակետը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/․
2. Ներկայացրե՛ք «Ռուսկայա Պրավդայի» նշանակությունը: Ուրիշ ի՞նչ օրենսգրքեր գիտեք, համեմատե՛ք միմյանց հետ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 4-7

Համաշխարհային պատմություն /Միջին դարեր/.
https://lib.armedu.am/resource/2485
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-,,Կարոլինգների կայսրությունը։ Կարլոս Մեծ,, թեման․
ա/ Ծույլ թագավորները
բ/ Աստծո ընտրյալ կայսրը
գ/ Կարոլինգյան վերածնունդը /բանավոր, Համաշխարհային պատմություն-7, էջ 24-28/․
-,,Սրբազան Հռոմեական կայսրությունը,, թեման․
ա/ Գերմանական պետության ծնունդը
բ/ Թագադրություն Սուրբ Պետրոսի տաճարում
գ/ Սրբազան Հռոմեական կայսրությունը /էջ 29-31/.

Առաջադրանքներ.
1. Փորձե’ք բնութագրել Կարլոս Մեծին։ Հայոց արքաներից ու՞մ եք նմանեցնում Կարլոս Մեծին։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։
2. Ո՞ր իրադարձությունից հետո Օտտոն 1-ինն իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը։ Համաձա՞յն եք նրա հետ․ հիմնավորե’ք ձեր տեսակետը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/․

Փետրվարի 25-Մարտի 1

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայ ժողովրդի պայքարը օտար նվաճողների դեմ» թեման.

ա/ Սելջուկ-թուրքերը և Հայաստանը
բ/ Հայկական թագավորությունները և իշխանությունները: Զաքարյանների պետությունը /բանավոր, դասագիրք, էջ 107-115/.

Առաջադրանքներ.
1. Թվարկե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքները: Ցույց տվե՛ք դրանց հետևանքները:
2. Ներկայացրե՛ք Զաքարյանների ազատագրական պայքարի արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 18-22

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-Անիի թագավորության տրոհումն ու անկումը

-Բագրատունյաց թագավորության պետական կառավարման համակարգը /բանավոր, դասագիրք, էջ 98-102, 104-106/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:
2. Ներկայացրե՛ք Անիի թագավորության անկման հետևանքները:
3. Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 11-15

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին-11-րդ դարի սկզբին» թեման.

ա/ Աբաս
բ/ Աշոտ 3-րդ Ողորմած
գ/ Սմբատ 2-րդ
դ/ Գագիկ 1-ին /բանավոր, դասագիրք, էջ 94-97/

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք նշված արքաների կարևոր ձեռքբերումները՝
ա/ Աբաս
բ/ Աշոտ 3-րդ
գ/ Սմբատ 2-րդ
դ/ Գագիկ 1-ին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 4-8

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը» թեման.

ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, Հայոց պատմություն-7-րդ դասարան, էջ 84-93/

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները:
2. Ներկայացրե՛ք հայ-բյուզանդական և հայ-արաբական հարաբերությունները Սմբատ 1-ինի օրոք:
3. Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
ԴասագիրքՀայոց պատմություն-7

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ…ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Կատարման ժամկետը

Դեկտեմբերի 17-21- Ամփոփիչ շաբաթ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 10-14

Անցածի կրկնություն.
-Հայոց պատմություն
-Համաշխարհային պատմություն.

Դեկտեմբերի 3-7

Համաշխարհային պատմություն /Միջին դարեր/.
https://lib.armedu.am/resource/2485

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-Վաղ Միջնադար՝
ա/ Բյուզանդիայի Ոսկեդարը. Հուստինիանոս 1-ին /էջ 15-18/
բ/ Բյուզանդիայի վերելքը Հայկական /Մակեդոնական / հարստության օրոք /էջ 19-23/-/բանավոր, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հուստինիանոս 1-ինի պատմական կերպարը:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատմե՛ք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին:
3. Համեմատե՛ք Հուստինիանոս 1-ին և Վասիլ /Բարսեղ/ 1-ին կայսրերին /գրավոր/.

Նոյեմբերի 26-30

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում» թեման.

ա/ Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը /էջ 66-70/
բ/ Ոսկեդարյան գրականություն /էջ 71-76/
գ/ Ճարտարապետություն և Արվեստ /էջ 77-81/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը: Փորձե՛ք հիմնավորել:
2. Ներկայացրե՛ք «Պատմագրություն» բնագավառի ձեռքբերումները: Առանձնացրե՛ք Մովսես Խորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը:
3. Ներկայացրե՛ք վաղմիջնադարյան Հայաստանի Արվեստի՝ ձեր նախընտրած ճյուղը /գրավոր/.

Նոյեմբերի 19-23

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ «Հայ ժողովրդի պայքարը Արաբական գերիշխանության դեմ» /էջ 54-60/
բ/ «Հայկական իշխանական տների հզորացումը» /էջ 61-65/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք արաբների վարած քաղաքականությունը և դրա հետևանքները Հայաստանում 720-ական թթ.:
բ/ Ներկայացրե՛ք 850-855 թթ. ապստամբության նպատակը և հետևանքները /գրավոր/:

Նոյեմբերի 12-17

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանը 6-7-րդ դարերում» թեման.
ա/ Հայաստանը 6-րդ դարում /էջ 43-46/
բ/ Հայաստանը 7-րդ դարում /էջ 47-53/-/բանավոր, դասագիրք/.

2. Վարչական ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում 591 թվականի բաժանումից հետո /գրավոր/.
3. Ներկայացրե՛ք Արաբական արշավանքների հետևանքները Հայաստանում /գրավոր/.
4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը /գրավոր/.

Նոյեմբերի 5-9- Նախագծային շաբաթ

-Դաս-քննարկում- Արշակ 2-րդ և Պապ թագավոր, նրանց ներքին և արտաքին քաղաքականությունը-համեմատում
Արշակ 2-րդ և Պապ թագավոր

Հոկտեմբերի 29-Նոյեմբերի 2- Ուսումնական արձակուրդ

1. Անցածի կրկնություն- բանավոր ստուգման համար
2. Բլոգային աշխատանքների վերանայում-լրացումներ- գրավոր ստուգման համար

-Էջմիածին-Օշական ուսումնական ճամփորդության լուսաբանում-պատումներ

Հոկտեմբերի 22-26-Նախագծային շաբաթ

-Ուսումնահայրենագիտական ճամփորդության նախագծի քննարկում-ճամփորդության իրականացում դեպի Էջմիածին-Օշական

Հոկտեմբերի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում» թեման. Վարդանանց պատերազմը-Վարդան Մամիկոնյան. Վահանանց պատերազմը-Վահան Մամիկոնյան /բանավոր, դասագիրք, էջ 30-42/

2. Փորձե՛ք արտահայտել ձեր կարծիքն ու վերաբերմունքը Վարդանանց և Վահանանց պատերազմների վերաբերյալ /գրավոր/
3. Գնահատե՛ք հայոց մարզպան Վասակ Մամիկոնյանի դիրքորոշումը /գրավոր/
4. Ներկայացրե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /գրավոր/.

Հոկտեմբերի 8-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Արշակունյաց թագավորության պահպանման վերջին փորձերը» թեման. Խոսրով 4-րդ և Վռամշապուհ արքաներ: Թագավորության անկումը /բանավոր, դասագիրք, էջ 26-29/.

2. Ներկայացրե՛ք Վռամշապուհ արքայի վարած քաղաքականության հիմնական ուղղություններն ու հետևանքները /գրավոր/
3. Արշակունյաց Հայաստանի գահակալներից ընտրե՛ք մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին /գրավոր/.

Հոկտեմբերի 1-5

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար. Արշակ 2-րդ և Պապ թագավոր» թեման /բանավոր, դասագիրք, էջ 18-25/

2. Ներկայացրե՛ք Աշտիշատի ժողովը: Ինչո՞վ էր այն նշանավոր, ի՞նչ կարևոր որոշումներ ընդունեց այդ ժողովը /գրավոր/
3. Փորձե՛ք գնահատել Պապ թագավորի գործունեությունը: Առանձնացրե՛ք նրա ամենակարևոր ձեռնարկումները /գրավոր/.

Սեպտեմբերի 24-28

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 301-428 թթ.» թեման /Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան արքաներ /բանավոր, դասագիրք, էջ 14-18/

2. Համեմատե՛ք Տրդատ 3-րդ, Խոսրով Կոտակ և Տիրան արքաների գործունեությունը: Առանձնացրե՛ք, ձեր կարծիքով, նրանց օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները /գրավոր/.

Սեպտեմբերի 17-21

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն» թեման /բանավոր, դասագիրք, էջ 11-13/

2. Ներկայացրե՛ք Քրիստոնեության՝ պետականորեն ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/
3. Ի՞նչ գիտեք Սուրբ Էջմիածնի կառուցման և անվանակոչության մասին /ներկայացրե՛ք գրավոր/
4. Բացի Մայր տաճարից, Էջմիածնում ուրիշ ի՞նչ եկեղեցիներ կան և ու՞մ անուններով են դրանք կոչվում /ներկայացրե՛ք գրավոր/.

Սեպտեմբերի 10-14

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու ,,Ավատատիրության ձևավորումը,, և ,,Պետական կառավարման համակարգը,, թեմաները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 6-10/
  2. Ներկայացրե՛ք արքունի գործակալությունները և նրանց գործառույթները  /գրավոր/.

Սեպտեմբերի 3-7-Նախագծային շաբաթ

  • Ուս. տարվա ընթացքում նախատեսվող նախագծերի քննարկում և առարկայական ծրագրի  ու անելիքների ներկայացում-քննարկում.

Աղբյուրը՝ «Հայոց պատմություն», 7-րդ դասարան 
http://lib.armedu.am/resource/2482

%d bloggers like this: