9-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

9-րդ դասարանը շարունակում է նախաքննական պատրաստությունը․

Հունիսի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
ա/ ՀՀ անկախության հռչակումը
բ/ ՀՀ Սահմանադրության ընդունումը
գ/ Հայոց ազգային բանակը /բանավոր, էջ 144-147, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
ա/ Բազմակուսակցական համակարգի ձևավորումը
բ/ Ներքաղաքական զարգացումները 1999-2012թթ․ /բանավոր, էջ 155-158, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
ա/ Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը
բ/ ՀՀ-ն և Եվրախորհուրդը
գ/ ՀՀ-ն միջազգային այլ կառույցների անդամ /ԱՊՀ, Ավրոպայի Խորհուրդ /ԵԽ/, ԵԱՀԿ, ՄԱԿ,  ՀԱՊԿ, Սևծովյան տնտեսական համագործակցության միություն/  /բանավոր, էջ 162-164, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
ա/ Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը
բ/ Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ծավալումը
գ/ 2020-ի 44-օրյա պատերազմը /բանավոր, էջ 168-173, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները
ա/ Արցախպրեսս, 2016
բ/ Արմինֆո, 2016
գ/ Երկիր, 2021
դ/ Արցախյան հիմնախնդիրը՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող  քաղաքական ուժերի ծրագրում 

Առաջադրանք․
1․ Ի՞նչ է ձեզ համար անկախ պետականությունը։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։
2․ Որո՞նք են բազմակուսակցական համակարգի առավելությունները և թերությունները։
3․ Ներկայացրե՛ք ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ։
4․ Արտահայտե՛ք ձեր դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան 1991-94 և 2020 թթ․ պատերազմների վերաբերյալ։
5․ Ներկայացրե՛ք ձեր դիրքորոշումն ու մոտեցումը Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում /գրավոր-բլոգային աշխատանք/․

Հունիսի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները

ա/ Հայաստանի տարածքային պահանջները
բ/ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /բանավոր, էջ 52-54, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
ա/ Հայկական դիվիզիաների կազմակերպումը և նրանց մարտական ուղին /բանավոր, էջ 81-83, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
ա/ Հայաստանի անկախության հռչակագիրը /բանավոր, էջ 129-130, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․
1․ Ի՞նչ տարածքային հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում։ Ներկայացրե՛ք արդյունքները։
2․ Նշե՛ք Հայրենական պատերազմի հայ նշանավոր զորահրամանատարներին։
3․ Փորձե՛ք ներկայացնել «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը» որպես պատմական փաստաթուղթ /գրավոր-բլոգային աշխատանք/․

Մայիսի 31-հունիսի 4
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 31.Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք՝ 9, էջ 6-8, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
ա/ Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում
բ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 30-32, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։
2․ Ի՞նչ էր նախատեսում Փարիզի կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը։
3․ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը /գրավոր-բլոգային աշխատանք/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 24-27
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․

ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը /բանավոր, էջ 148-152, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․
ա/ Կրթություն
բ/ Գիտություն  /բանավոր, էջ 154-159, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորեք փաստերով։
2․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը /գրավոր-բլոգային աշխատանք/․

Մայիսի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։
2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
3․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /գրավոր-բլոգային աշխատանք/․

Մայիսի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 26. Հայդուկային շարժումը․
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էջ 88-90, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։
2․ Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներց՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին /գրավոր-բլոգային աշխատանք/․

Մայիսի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը
ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերը։ Փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ապրիլի 26-30-Նախաքննական պատրաստություն, 8-րդ դասարան
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Զինված պայքարը Սյունիքում /բանավոր, էջ 12-20, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը։
1. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր-բլոգային աշխատանք/․
Աղբյուր՝ Հայոց պատմություն-8-րդ դասարան.

Ապրիլի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղա
ք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով։
2. Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։
3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ապրիլի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։
2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:
3. Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ապրիլի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները:
1. Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:
2. Համառոտ ներկայացրե՛ք Մ. Խորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 29-ապրիլի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էջ 18-25, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
ա/ Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները
բ/ Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 22-26` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ՝
-1-12-րդ թեմաների կրկնություն 
-Բլոգային աշխատանքների վերանայում-լրացում.

Մարտի 15-19-Նախաքննական պատրաստություն, 7-րդ դասարան
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.
Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան

Մարտի 9-12-Հասարակագիտական ստուգատես 2021
                              Ստուգատեսի երկրորդ շաբաթվա օրացույց
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Քննական հարցաշարի 6-րդ դասարանի թեմաների ամփոփում՝
-Թեմա 1-5` ներկայացնում են դասամատյանով 1-14 համարները
-Թեմա 6-10` ներկայացնում են դասամատյանով 15-26 համարները /բանավոր/.

Առաջադրանք.
-Նշված թեմաների շուրջ տրված առաջադրանքները ամբողջացնել բլոգում, լրացումները կատարել, շտկել թերությունները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 1-5-Հասարակագիտական ստուգատես 2021
                             Ստուգատեսի առաջին շաբաթվա օրացույց
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, էջ 136-138, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:
1/ Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:
2/ Ի՞նչ աղբյուրներ գիտեք հայոց նախաքրիստոնեական դպրության մասին /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 22-26
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.
ա/ Հռոմեա-հայկական պատերազմը
բ/ Արտաշատի պայմանագիրը /բանավոր, էջ 108-109, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
ա/ Կրասոսի արշավանքը
բ/ Անտոնիոսի արշավանքը /բանավոր, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:
1. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ 2-րդի ընտանիքը գերության մեջ
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 15-19
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էջ 91-97, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
ա/ Հայկական աշխարհակալության սահմանները
բ/ Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը
գ/ Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, էջ 104-106, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:
2. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, էջ 82-90, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները.
2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը.
3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 1-5-Նախաքննական պատրաստություն, 6-րդ դասարան
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները
բ/ Գետերն ու լճերը
գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.
ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները.
2. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք
/գրավոր-բլոգային աշխատանք /
Աղբյուրը՝  Հայոց պատմություն. 6-րդ դասարան
https://lib.armedu.am/resource/998

Քննական հարցաշար՝
6-րդ դասարան.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը:  Անտոնիոսի արշավանքը
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը
-Յուրաքանչյուր քննական տոմսի չորրորդ հարցը վերաբերում է ուսումնական բլոգին՝ ներկայացնել բլոգի «Պատմություն» բաժինը /6-րդ դասարան/, ընտրել և ներկայացնել բաժնի ամենահաջողված ուսումնական նյութը

7-րդ դասարան.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
-Յուրաքանչյուր քննական տոմսի չորրորդ հարցը վերաբերում է ուսումնական բլոգին՝ ներկայացնել բլոգի «Պատմություն» բաժինը /7-րդ դասարան/, ընտրել և ներկայացնել բաժնի ամենահաջողված ուսումնական նյութը

8-րդ դասարան.
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
Թեմա 26. Հայդուկային շարժումը
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:
-Յուրաքանչյուր քննական տոմսի չորրորդ հարցը վերաբերում է ուսումնական բլոգին՝ ներկայացնել բլոգի «Պատմություն» բաժինը /8-րդ դասարան/, ընտրել և ներկայացնել բաժնի ամենահաջողված ուսումնական նյութը

9-րդ դասարան.
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.
-Յուրաքանչյուր քննական տոմսի չորրորդ հարցը վերաբերում է ուսումնական բլոգին՝ ներկայացնել բլոգի «Պատմություն» բաժինը /9-րդ դասարան/, ընտրել և ներկայացնել բաժնի ամենահաջողված ուսումնական նյութը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
Հունվարի 11-29
-Հունվարյան ճամբարի նախագծեր

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Դեկտեմբերի 21-25-Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 14-18-Առկա ուսուցում-ինքնակրթություն
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ./
ա/ Հայաստանի տարածքային պահանջները
բ/ Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերը
գ/ Լոռու և Ջավախքի խնդիրը
դ/ Նախիջևանի հիմնախնդիրը
ե/ Զանգեզուրի հերոսամարտը. Գարեգին Նժդեհ /1920թ. վերջ-1921թ. հուլիս/
զ/ Արցախի հիմնախնդիրը /բանավոր, էջ 52-57, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խորհրդային Հայաստանը ազգային-տարածքային չլուծված հիմնահարցերը լուծելու համար:
2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց 1991թ. անկախ հռչակված Հայաստանի անրապետությունը այդ ուղղությամբ:
3. Փորձե՛ք վերլուծել Մոսկվայի և Կարսի 1921թ. պայմանագրերը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այսօր վերաբացել-վերանայել այդ պայմանագրերը:
4. Վերլուծե՛ք արցախյան հիմնախնդիրը 1921թ. և այսօր /գրավոր-բլոգային աշխատանք/.
Լրացուցիչ աղբյուրներ՝
-Մոսկվայի պայմանագիր
-Ստորագրահավաքը մեծ արձագանք է ստացել
-Ալեքսանդրապոլի 1920թ. և Մոսկվայի 1921թ. պայմանագրերի համադրական քննության շուրջ
-Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի փորձաքննությունը՝ ըստ միջազգային իրավունքի
-Արցախյան հիմնախնդիր. մերօրյա պատմություն

Դեկտեմբերի 7-11-Առկա ուսուցում-ինքնակրթություն
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Խորհրդային Հայաստանը 1920-1922թթ.
ա/ Խորհրդային վարչակարգի հաստատումը
բ/ Խորհրդայի Հայաստանի առաջին Սահմանադրությունը
գ/ Անդրկովկասի Խորհրդային Դաշնային հանրապետության և ԽՍՀՄ-ի ստեղծումը /բանավոր, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Հայաստանի խորհրդայնացումից հետո իշխանության ի՞նչ մարմիններ ստեղծվեցին:
2. Ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի դիվանագիտական կապերը…համեմատե՛ք ներկայիս Հայաստանի դիվանագիտական կապերի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4-Առկա ուսուցում-ինքնակրթություն
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Հայ-ռուսական հարաբերությունները: ՀՀ անկումը
ա/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում
բ/ 1920թ.  թուրք-հայկական պատերազմը: ՀՀ անկումը /բանավոր, էջ 34-43, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ուսումնասիրե՛ք և ներկայացրե՛ք ՀՀ հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ՝ 1918-20թթ. և հայ-ռուսական հարաբերություններն այսօր:
2. Ձեր կարխիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները 1920թ.: Իսկ ինչպիսի՞ն են այսօր ռուս-թուրքական հարաբերությունները:
3. Ներկայացրե՛ք Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ձեր կարծիքով՝ ինչու՞ այն չի կարելի համարել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 23-27-Առկա ուսուցում-ինքնակրթություն
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. ՀՀ  միջազգային դրությունը և Հայկական հարցը /1918-1920թթ./
ա/ Հարաբերությունները հարևան պետությունների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 26-33, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ. և այսօր:
2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: Իսկ այսօ՞ր…
3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին՝
-Սևրի դաշնագիր՝ 100-ամյակ /1920-2020/
-Սևրի պայմանագիր՝ 100 տարի անց
-Սևրի պայմանագիրը շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ. Ն. Փաշինյան
-Սևր-100. վաղեմության ժամկետ չունեցող պայմանագիր.

Նոյեմբերի 16-20-Առկա ուսուցում-ինքնակրթություն
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2.
ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը: 1920թ. Մայիսյան ապստամբությունը.
ա/ Քաղաքական կյանքը, կուսակցությունները
բ/ 1920թ. Մայիսյան ապստամբությունը
գ/ Թուրք-թաթարական խռովությունները /բանավոր, էջ 20-24, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության քաղաքական կյանքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի հետ:
2. Ներկայացրե՛ք Մայիսյան ապստամբությունը՝ հետևյալ պահանջներով.
ա/ Ապստամբության նպատակը
բ/ Ղեկավարները
գ/ Կարևոր իրադարձությունները
դ/ Նշանակությունը /հետևանքները/-/գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 9-13` Առցանց-ինքնակրթության ուսուցում

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու /9-րդ դասարանի ծրագիր/.
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետությունը

ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13, նաև այլ աղբյուրներ/
Դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել պայմանագիրը:
2. Փորձե՛ք ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի պետական կառուցվածքի հետ: Ի՞նչ նմանություններ եք տեսնում դրանց միջև:
3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 2-6` Ուսումնական աշուն-արձակուրդ
-Ուսումնական նոյեմբեր

Հոկտեմբերի 26-30՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
-«Հին Երևան» նախագիծ

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 19-23՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Հերոսապատում» նախագիծ
-«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 12-16
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Հայոց նշանավոր հերոսամարտերը՝
-,,Հերոսապատում,, նախագիծ
-Զեյթունի հերոսամարտը /1862 թ./
-Վանի հերոսամարտը /1915 թ./-/բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Հոկտեմբերի 5-9
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց նշանավոր հերոսամարտերը՝
-,,Հերոսապատում,, նախագիծ
-Մուսա լեռան հերոսամարտը
-Սարդարապատի հերոսամարտը
-Արցախյան հերոսամարտը /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը՝
-Սարդարապատի ճակատամարտը
-Բաշ Ապարանի ճակատամարտը
-Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, 8-րդ դաս.,  էջ 146-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը: Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /գրավոր-բլոգային աշխատանք/.
Լրացուցիչ նյութ

Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 1.  Առաջին աշխարհամարտը  /1914-1918 թթ./-բանավոր, Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն, 8-րդ դաս., էջ 112-120, 140-154, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1.  Ներկայացրե՛ք 1915 թ. Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները /գրավոր-բլոգային աշխատանք/.
Դասագրքեր՝
Հայոց պատմություն-8
Համաշխարհային պատմություն-8

Սեպտեմբերի 15-18
Մուտքի դաս-Պատմության նորագույն շրջանի ընդհանուր նկարագիրը.

%d bloggers like this: