Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբար Արատեսում

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի միջև ստեղծված հնգամյա կրթական կապերի շրջանակում հուլիսի 27-29-ը իրականացավ «Կրթահամալիր-Կոռնիձոր» համագործակցային ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում․․․ Continue reading “Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբար Արատեսում”

Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ամառային բաց ճամբար Արատեսում

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի միջև ստեղծված հնգամյա կրթական կապերի շրջանակում նախաձեռնում ենք «Կրթահամալիր-Կոռնիձոր» համագործակցային ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում․․․ Continue reading “Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ամառային բաց ճամբար Արատեսում”

Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում

Մայիսի 30-հունիսի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական չորրորդ շրջանն էր՝ հունիսյան ամառային ուսումնական ճամբար, սեբաստացի սովորողի համար սպասված շրջան, հավեսի շրջան՝ քայլքի, ճամփորդության, զրույց-քննարկումների, ճամբարային խաղերի, այլ․․․
Ավագ դպրոցում ճամբարն իրականացվել է ճամբարային ջոկատներով, յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում ընտրել է իր ջոկատը, ջոկատի ղեկավարին և այդպես անցկացրել ճամբարային հունիսը․․․ Continue reading “Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում”

Ճամբարային օրը՝ քայլքով․ Քայլք Կոնդում

«Հին Երևան» նախագծի շրջանակում հունիսյան ճամբարի մեկ օրն անցկացնում ենք քայլքով, քայլում ենք Երևանի հին թաղամաս Կոնդում, ծանոթանում ենք Երեւանի հին պատմական շերտերից մեկին․․․

Օր՝ հունիսի 9
Ժամ՝ 10։00-14։00
Մեկնում՝ Մայր դպրոցի բակից, քաղաքային տրանսպորտով
Մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանների հասարակագիտական ջոկատի ճամբարականներ
Պատասխանատու՝ Վարդան Կարապետյան /ջոկատի ղեկավար/
Continue reading “Ճամբարային օրը՝ քայլքով․ Քայլք Կոնդում”

Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում

Մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում…

Հունիսի 2-ին 10-11-րդ դասարանների ճամբարական-սովորողներիս հետ միասին ամառային ճամբարի 4-րդ օրն անցկացրինք ճամփորդությամբ, բացահայտեցինք Հայաստանի ևս մի հետաքրքիր գյուղ՝ դրախտային Եղիպատրուշ /Արագածոտնի մարզ/…շշմելու գյուղ էր՝ շշմելու բնություն, Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիր, հին խաչքարեր, գյուղական պարզ, համեստ կենցաղ, վարք ու բարքով, ադաթով, անուշ բարբառով: Մարդկայնությունն այստեղ ուղղակի ապշեցնող է, փողոցում մարդիկ միմյանց ջերմ բարևում, կանգնում-զրուցում են, ուրախ, ժպիտով, հումորով: Էլ չեմ ասում 82-ամյա բարբառակիր Լուսիկ տատի, 82-ամյա բարբառակիր Վարդգես պապի հետ ունեցած մեր բարբառային ջերմ զրույցների, 77-ամյա Գոհար տատի հետ սեբաստացիների պարերգերի մասին…շա՜տ հավես էր: Continue reading “Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում”

Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Եղիպատրուշ

Հունիսյան ճամբարի աշխատակարգ

Ճամփորդության օր՝ հունիսի 2
Վայր՝ Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ /հեռավորությունը Երևանից՝ 50 կմ/
Մեկնում՝ Մայր դպրոցի բակից, ժամը՝ 09:00
Վերադարձ՝ նույն օրը, ժամը՝ մինչև 16:00
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Պարուսուցումը՝ Մերի Խաչիկյանի և «Ակներ» համույթի
Մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանների հասարակագիտական ջոկատի և «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի սաներ
Կապավոր՝ Գնել Գրիգորյան /դպրոցի տնօրեն/, Հայկուհի Ղևոնդյան /պատմության ուսուցչուհի/ Continue reading “Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Եղիպատրուշ”

Ուսումնական պարապմունք հրավիրյալ մասնագետի հետ

Հունիսյան ճամբարի ընթացքում  «Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին» հասարակագիտական նախագծի շրջանակում ճամբարային պարապմունքն անցկացնում է հրավիրյալ մասնագետը․․․

Continue reading “Ուսումնական պարապմունք հրավիրյալ մասնագետի հետ”