Իմ կարծիքը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի մասին

Ես  հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի գործող մեխանիզմով առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչ եմ, բայց պետք է փաստեմ, որ գործող մեխանիզմը շատ թերություններ, բացթողումներ ունի, այն ուսուցչից պահանջում է անհեթեթ, ձևական փաստաթղթեր, էլ չեմ խոսում նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ոչ ճկուն համակարգի մասին, երբ ուսուցիչը կարող է չորրորդ աստիճանի տարակարգի հասնել առաջին աստիճանի տարակարգ ստանալուց ինը տարի հետո, այն էլ՝ հինգ տարի ժամկետով։ Հենց այդ պատճառով է, որ 2012 թվականից՝ որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը ներդրվելուց մինչև հիմա հանրապետությունում որևէ ուսուցչի չի շնորհվել չորրորդ աստիճանի տարակարգ, իսկ երրորդ աստիճան շնորհվել է ընդամենը 7 ուսուցչի։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ համակարգը լիարժեք չի գործել/գործում։ Ընդ որում, ուսուցիչը հինգ տարի հետո նորից պետք է անցնի այդ ձևական գործընթացի միջով, ո՞ր ինչ․․․
Հետևաբար, նոր՝ առաջարկվող նախագծում առաջին հերթին դրական եմ գնահատում նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ճկունությունը և հինգ տարվա ժամկետի պահանջը հանելը։ Continue reading “Իմ կարծիքը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի մասին”

Իրավական ակտեր և օրենքներ

ՀՀ Սահմանադրություն
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
«Կրթության մասին» ՀՀ Օրենքը
«Հանրակրթության մասին» ՀՀ Օրենքը
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ Օրենքը
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ Օրենքը