Ամառային աշխատանքների ամփոփում-հաշվետվություն․հուլիս-օգոստոս

Continue reading “Ամառային աշխատանքների ամփոփում-հաշվետվություն․հուլիս-օգոստոս”

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահետազոտական ճամբարով․երրորդ փուլի ամփոփում-հաշվետվություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողների ընդունելությունը կազմակերպվում է «Մուտք» ճամբարով։ Ճամբարի երրորդ փուլը մեկնարկեց օգոստոսի 15-ին, ճամբարը 7-օրյա էր․ երևանյան փուլ՝ օգոստոսի 15-18, ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում՝ օգոստոսի 20-22․․․

Օգոստոսի 15-22-ը տարբեր հետաքրքրություններ, նախասիրություններ, բնավորություններ, տարբեր հայացքներ ունեցող 28 պատանի-ճամբարականներ իրենց առաջին քայլերն արեցին «մուտք» կրթահամալիր ճանապարհին։ Continue reading “«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահետազոտական ճամբարով․երրորդ փուլի ամփոփում-հաշվետվություն”

Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբար Արատեսում

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի միջև ստեղծված հնգամյա կրթական կապերի շրջանակում հուլիսի 27-29-ը իրականացավ «Կրթահամալիր-Կոռնիձոր» համագործակցային ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում․․․ Continue reading “Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբար Արատեսում”

Հետադարձ հայացք․սեբաստացիական հինգ տարիների ամփոփում

Դասավանդող՝ Վարդան Կարապետյան
Դասավանդած առարկաներ՝ Պատմություն-հասարակագիտություն

Ավարտվեց 2021-2022 ուսումնական տարին՝ իմ սեբաստացիական 5-րդ ուսումնական տարին։ Այս հինգ տարիների ընթացքում ես զգացել-տեսել եմ իմ անընդհատ աճը, զարգացումը յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա ավարտին։

Ինչ ձեռքբերումներ եմ ունեցել այս հինգ տարիների ընթացքում, ինչ հմտություններ են ձևավորվել-զարգացել իմ մեջ, ինչն եմ հաջողել, ինչը՝ ձախողել․․․փորձեմ անցածը ի մի բերել և ներկայացնել ընթերցողիս՝ ըստ ուսումնական տարիների․․․ Continue reading “Հետադարձ հայացք․սեբաստացիական հինգ տարիների ամփոփում”

Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում

Մայիսի 30-հունիսի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական չորրորդ շրջանն էր՝ հունիսյան ամառային ուսումնական ճամբար, սեբաստացի սովորողի համար սպասված շրջան, հավեսի շրջան՝ քայլքի, ճամփորդության, զրույց-քննարկումների, ճամբարային խաղերի, այլ․․․
Ավագ դպրոցում ճամբարն իրականացվել է ճամբարային ջոկատներով, յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում ընտրել է իր ջոկատը, ջոկատի ղեկավարին և այդպես անցկացրել ճամբարային հունիսը․․․ Continue reading “Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում”

Պատմության ընտրությամբ դասընթաց․ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի  «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբում երրորդ ուսումնական շրջանում ընդգրկված էր 19 սովորող։ Ինչպես առաջին ուսումնական շրջանում, այս ուսումնական շրջանում նույնպես դասընթացը գործել է բավականին ակտիվ, արդյունավետ, սովորողներն իրականացրել են ուսումնական տարբեր աշխատանքներ՝ պատմագիտական թեմաների ուսումնասիրություն, նախագծային գործունեություն, հանդիպում հրավիրյալ մասնագետների հետ, կլոր սեղան-քննարկումներ, ակտիվ ներգրավվածություն հասարակագիտական ստուգատեսին, մասնակցություն ԳԱԱ-ում կազմակերպված հնգօրյա միջազգային գիտաժողովին, արտագնա պարապմունքներ, ուսումնական ճամփորդություններ, այլ․․․ Continue reading “Պատմության ընտրությամբ դասընթաց․ուսումնական երրորդ շրջանի ամփոփում”

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք․ամփոփում

Մայիսյան հավաքի աշխատակարգ

Մայիսի 2-28-ը կրթահամալիրի օրացույցով  հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 17-րդ հավաքի շրջան էր՝ օրացուցային, շուրջտարյա նախագծերի արդյունքների ամփոփման, կլոր սեղան-քննարկումների, ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդությունների, ընտրությամբ դասընթացների, գործունեությունների, ակումբների, ստեղծագործական խմբերի հաշվետու նախագծերի ներկայացումների, գիտաժողովների մասնակցության, արտագնա պարապմունքների, ուսումնական տարվա ընթացքում արվածն ու չարվածը վերլուծել-ներկայացնելու լավագույն շրջան։ Continue reading “Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք․ամփոփում”

Մեր տոնը՝ Սյունիքում․․․Սյունիք․կրկին և միշտ․․․

Վերնագիրը՝ Աշոտ Տիգրանյանի

Մայիսյան հավաքի շրջանակում մայիսի 27-29-ը կրթահամալիրի Ավագ դպրոցի մի խումբ սովորող-դասավանդողներով  «Մեր տոնը Սյունիքում» ուսումնահայրենագիտական- քայլարշավային, կրթական փոխանակումներով նախագծով ճամփորդեցինք Սյունյաց աշխարհում, մասնավորապես սահմանապահ Կոռնիձոր գյուղում․․․ Continue reading “Մեր տոնը՝ Սյունիքում․․․Սյունիք․կրկին և միշտ․․․”