Ճամբարային օրը՝ քայլքով․ Քայլք Կոնդում

«Հին Երևան» նախագծի շրջանակում հունիսյան ճամբարի մեկ օրն անցկացնում ենք քայլքով, քայլում ենք Երևանի հին թաղամաս Կոնդում, ծանոթանում ենք Երեւանի հին պատմական շերտերից մեկին․․․

Օր՝ հունիսի 9
Ժամ՝ 10։00-14։00
Մեկնում՝ Մայր դպրոցի բակից, քաղաքային տրանսպորտով
Մասնակիցներ՝ 10-11-րդ դասարանների հասարակագիտական ջոկատի ճամբարականներ
Պատասխանատու՝ Վարդան Կարապետյան /ջոկատի ղեկավար/
Continue reading “Ճամբարային օրը՝ քայլքով․ Քայլք Կոնդում”

Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում

Մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում…

Հունիսի 2-ին 10-11-րդ դասարանների ճամբարական-սովորողներիս հետ միասին ամառային ճամբարի 4-րդ օրն անցկացրինք ճամփորդությամբ, բացահայտեցինք Հայաստանի ևս մի հետաքրքիր գյուղ՝ դրախտային Եղիպատրուշ /Արագածոտնի մարզ/…շշմելու գյուղ էր՝ շշմելու բնություն, Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիր, հին խաչքարեր, գյուղական պարզ, համեստ կենցաղ, վարք ու բարքով, ադաթով, անուշ բարբառով: Մարդկայնությունն այստեղ ուղղակի ապշեցնող է, փողոցում մարդիկ միմյանց ջերմ բարևում, կանգնում-զրուցում են, ուրախ, ժպիտով, հումորով: Էլ չեմ ասում 82-ամյա բարբառակիր Լուսիկ տատի, 82-ամյա բարբառակիր Վարդգես պապի հետ ունեցած մեր բարբառային ջերմ զրույցների, 77-ամյա Գոհար տատի հետ սեբաստացիների պարերգերի մասին…շա՜տ հավես էր: Continue reading “Ճամբարային մեկ օր՝ Եղիպատրուշ գյուղում”

Մեր տոնը՝ Սյունիքում․․․Սյունիք․կրկին և միշտ․․․

Վերնագիրը՝ Աշոտ Տիգրանյանի

Մայիսյան հավաքի շրջանակում մայիսի 27-29-ը կրթահամալիրի Ավագ դպրոցի մի խումբ սովորող-դասավանդողներով  «Մեր տոնը Սյունիքում» ուսումնահայրենագիտական- քայլարշավային, կրթական փոխանակումներով նախագծով ճամփորդեցինք Սյունյաց աշխարհում, մասնավորապես սահմանապահ Կոռնիձոր գյուղում․․․ Continue reading “Մեր տոնը՝ Սյունիքում․․․Սյունիք․կրկին և միշտ․․․”

«Ուսումնական աշուն»-ը՝ մշակութային Գյումրիում

Հոկտեմբերի 26-ին «Ուսումնական աշուն»-ը՝ մշակութային Գյումրիում նախագծով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք սովորողների, դասավանդողների և ծնողների մեծ խմբով արհեստների, արվեստների, արժեքների քաղաք Գյումրիում էինք, աշնանային մեկ օր միասին անցկացրինք Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ միասնական քայլքով, ազգագրական պարերգերով, թանգարանային ուսումնասիրություններով, գյումրեցիների հետ շփվել-զրուցելով…սա է Գյումրին և գյումրեցուն ճանաչելու միակ ճանապարհը։ Continue reading “«Ուսումնական աշուն»-ը՝ մշակութային Գյումրիում”

Հայրենագիտական նոր բացահայտումներ, երբեք չմոռացվող կապեր և տպավորություններ․մաս 2

Դեպի Թալին-Աշնակ-Սուսեր

Ինչպես խոստացել էի իմ նախորդ պատումի վերջաբանում, Սուսերի մասին առանձին կխոսեմ․․․Աշնակից ճանապարհվեցինք դեպի Սուսեր գյուղ, գնացինք մի նոր բացահայտման ակնկալիքով, իսկ մեր սպասելիքներն իրականություն դարձան սպասվածից ավելի, որի մասին էլ ուզում եմ խոսել իմ այս պատումի մեջ․․․հայրենագիտական նոր բացահայտումներ, երբեք չմոռացվող կապեր և տպավորություններ․մաս 2․․․ Continue reading “Հայրենագիտական նոր բացահայտումներ, երբեք չմոռացվող կապեր և տպավորություններ․մաս 2”

Հայրենագիտական նոր բացահայտումներ, երբեք չմոռացվող կապեր և տպավորություններ

Դեպի Թալին-Աշնակ-Սուսեր

Իմ սեբաստացիական չորս բեղուն տարիների ընթացքում շատ եմ ճամփորդել և ճամփորդում, յուրաքանչյուր ճամփորդություն իր գույնը, իր ուրույն ասելիքն ունի, բայց այս մեկը բոլորովին այլ երանգ ունեցավ, սրա ասելիքն ուրիշ է, անգամ այդ ասելիքը փոխանցելու համար  բառեր չեմ գտնում, դա տեսնել-ապրել է պետք․․․հայրենագիտական նոր բացահայտումներ, երբեք չմոռացվող կապեր և տպավորություններ, որ ձեռք բերեցի Թալինի տարածաշրջանում՝ Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր-Դաշտադեմ-Աշնակ-Թաթուլ-Սուսեր չքնաղ գյուղերում․․․ Continue reading “Հայրենագիտական նոր բացահայտումներ, երբեք չմոռացվող կապեր և տպավորություններ”

Աշխատանքային այց՝ համեմված հայրենագիտությամբ

Մայիսի 22, շաբաթ օր․․․«Գագարին» պրոյեկտով մի խումբ սեբաստացի դասավանդողներով մենթոր տիար Բլեյանի հետ աշխատանքային այցով եղանք Զովաբեր-Դդմաշեն-Ծաղկունք գյուղերում։ Continue reading “Աշխատանքային այց՝ համեմված հայրենագիտությամբ”

Ուսումնական ճամբարի նախագիծ. Կրթահամալիր-Եղեգնաձոր միասնական ճամբար Արատեսում

Հասարակագիտական ստուգատես 2021. «Ուսումնական գարուն»-ը Արատեսում…

Ժամանակահատվածը՝ մարտի 24-26
Մեկնումը՝ մարտի 24-ին, ժամը 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ մարտի 26-ին, ժամը՝ մինչև 20:00
Վայրը՝ Արատես /Վայոց Ձոր, Եղեգիս համայնք/
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Վարդան կարապետյան, Աննա Երիցյան
Օգնական՝ Սյուզաննա Սարգսյան
Գործընկեր դպրոց՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց /Շուշան Ավետիսյան՝ Եղեգնաձորի սովորողների 8 հոգանոց խմբի ղեկավար/
/Եղեգնաձորի սովորողների խումբը մեզ կմիանա հաջորդ օրը՝ մարտի 25-ին/
Continue reading “Ուսումնական ճամբարի նախագիծ. Կրթահամալիր-Եղեգնաձոր միասնական ճամբար Արատեսում”

Բլեյան ընտանիքը՝ Կոռնիձոր գյուղում

Դեկտեմբերի 31-հունվարի 4-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյանը իր սիրուն ընտանիքով՝ Արմինե Աբրահամյան տիկնոջ, Դավիթ Բլեյան որդու, Աստղիկ Բլեյան դստեր հետ անառիկ Սյունիքում էր…երկու օր՝ Սիսիանի Ծղուկ գյուղում, երկու օր՝ նշանավոր Կոռնիձոր գյուղում: Continue reading “Բլեյան ընտանիքը՝ Կոռնիձոր գյուղում”