Իմ կարծիքը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի մասին

Ես  հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի գործող մեխանիզմով առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչ եմ, բայց պետք է փաստեմ, որ գործող մեխանիզմը շատ թերություններ, բացթողումներ ունի, այն ուսուցչից պահանջում է անհեթեթ, ձևական փաստաթղթեր, էլ չեմ խոսում նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ոչ ճկուն համակարգի մասին, երբ ուսուցիչը կարող է չորրորդ աստիճանի տարակարգի հասնել առաջին աստիճանի տարակարգ ստանալուց ինը տարի հետո, այն էլ՝ հինգ տարի ժամկետով։ Հենց այդ պատճառով է, որ 2012 թվականից՝ որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը ներդրվելուց մինչև հիմա հանրապետությունում որևէ ուսուցչի չի շնորհվել չորրորդ աստիճանի տարակարգ, իսկ երրորդ աստիճան շնորհվել է ընդամենը 7 ուսուցչի։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ համակարգը լիարժեք չի գործել/գործում։ Ընդ որում, ուսուցիչը հինգ տարի հետո նորից պետք է անցնի այդ ձևական գործընթացի միջով, ո՞ր ինչ․․․
Հետևաբար, նոր՝ առաջարկվող նախագծում առաջին հերթին դրական եմ գնահատում նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ճկունությունը և հինգ տարվա ժամկետի պահանջը հանելը։ Continue reading “Իմ կարծիքը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի մասին”

Ուսումնական պարապմունք հրավիրյալ մասնագետի հետ

Հունիսյան ճամբարի ընթացքում  «Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին» հասարակագիտական նախագծի շրջանակում ճամբարային պարապմունքն անցկացնում է հրավիրյալ մասնագետը․․․

Continue reading “Ուսումնական պարապմունք հրավիրյալ մասնագետի հետ”

Հայրենական Մեծ պատերազմ․Հաղթանակ-77

Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի տարած Մեծ հաղթանակի 77-ամյակի առթիվ ընթերցողին եմ ներկայացնում «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի նախագծային փաթեթի ընտրանուց, որտեղ սովորողները պատմում են Մեծ հայրենականին մասնակցած իրենց պապերի մասին․․․ Continue reading “Հայրենական Մեծ պատերազմ․Հաղթանակ-77”

«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողով

Միջազգային գիտաժողովի ծրագիր

Ժամկետ՝ մայիսի 3-7
Մասնակիցներ՝
 պատմության ընտրությամբ խմբի սովորողներ, «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի համահեղինակներ
Համակարգողներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան Continue reading “«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողով”

Քննարկում «Քաղաքագիտություն» դասընթացի և «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում

Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների մայրենիի և հասարակագիտական խմբերի սովորողները հրավիրում են քննարկման՝ հետևյալ թեմայի շուրջ․

Թեման՝ «Ո՞ւմ համար են Թումանյանի հեքիաթները» և «Ինչպես են սկսվում պատերազմները. «Մի կաթիլ մեղր» (համագործակցում ենք մայրենիի խմբի հետ՝ «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում/ Continue reading “Քննարկում «Քաղաքագիտություն» դասընթացի և «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում”

Ազգագրական ձմեռային փառատոն․Համշենյան բարբառային ընթերցումներ և պարուսուցում

Համագործակցային նախագիծ /համագործակցող դասավանդող՝ Նունե Մովսիսյան/

Ազգագրական փառատոնի շրջանակում Ավագ դպրոցի դասավանդող Նունե Մովսիսյանը 10-11-րդ դասարանների հասարակագիտական ջոկատի հետ կիրականացնի Համշենյան բարբառային ընթերցումներ, իսկ նույն ջոկատի ճամբարական, «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի սան Մերի Խաչիկյանը և նույն համույթի ղեկավար, երաժիշտ Աննա Երիցյանը կիրականացնեն համշենական պարերգերի ուսուցում․․․ Continue reading “Ազգագրական ձմեռային փառատոն․Համշենյան բարբառային ընթերցումներ և պարուսուցում”

Իմ պապերը՝ Մեծ Հայրենականի մասնակից

«Հայ ժողովուրդը՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» ծրագրային թեմայի շրջանակում 9-րդ դասարանի սովորողները ներկայացնում են պատերազմին մասնակցած իրենց պապերին ու ազգականներին․․․ Continue reading “Իմ պապերը՝ Մեծ Հայրենականի մասնակից”

Ստուգատեսային պարապմունքների շաբաթ

Հասարակագիտական ստուգատես՝ երրորդ շաբաթ. մարտի 15-19

Ստուգատեսային պարապմունքներ 10-11-րդ դասարաններում` պետական գործիչ Արամ Մանուկյանի հանդիպմանն ընդառաջ՝
Պարապմունքի թեման՝ ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ Continue reading “Ստուգատեսային պարապմունքների շաբաթ”

Հասարակագիտական ստուգատես. հանդիպում-զրույց գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ

Օրը՝ մարտի 3-ին
Ժամը՝ 11:05-12:35
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցները՝ Միջին և Ավագ դպրոցների հասարակագիտական խմբեր, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ Continue reading “Հասարակագիտական ստուգատես. հանդիպում-զրույց գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ”