Հետազոտական աշխատանք․Հայ և օտար պատմիչներ

10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի սովորողները իրականացնում են հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով հայ և օտար պատմիչներին․․․

Ներկայանում է առաջին խումբը՝

Դասընթացի ղեկավար՝ Վարդան Կարապետյան

Աղայանական օր կրթահամալիրում

Ղազարոս Աղայանի ծննդյան օրվա առթիվ ապրիլի 4-ը կրթահամալիրում Աղայանական օր է, որի շրջանակում 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի և 11-րդ դասարանի սովորողները ընթերցում են պատմաբան Լեոյի «Ղազարոս Աղայան, պատմագրական ուսումնասիրություն» շարքը․․․ Continue reading “Աղայանական օր կրթահամալիրում”

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում. փետրվարի 7

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան ընդառաջ 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողները կարդում-ուսումնասիրում են Մխիթար Սեբաստացու կյանքը, գործունեությունը, ստեղծագործական ժառանգությունը՝ պատրաստվելով «Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում» կլոր սեղանին․․․ Continue reading “Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում. փետրվարի 7”

Պատմության ընտրությամբ դասընթաց․ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի  «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը ուստարվա սկզբից իրականացվում էր երկու խմբով։ Առաջին խմբում ընդգրկված էր 9 սովորող /ղեկավար՝ Վարդան Կարապետյան/, երկրորդ խմբում՝ 12 սովորող /ղեկավար՝ Ազնիվ Գալստյան։ Ազնիվ Գալստյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառով իր խմբի սովորողները դեկտեմբերի 1-ից կցվել են առաջին խմբին՝ դառնալով մեկ միասնական խումբ /21 սովորող/։ Continue reading “Պատմության ընտրությամբ դասընթաց․ուսումնական առաջին շրջանի ամփոփում”

Իմ պապերը՝ Մեծ Հայրենականի մասնակից

«Հայ ժողովուրդը՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» ծրագրային թեմայի շրջանակում 9-րդ դասարանի սովորողները ներկայացնում են պատերազմին մասնակցած իրենց պապերին ու ազգականներին․․․ Continue reading “Իմ պապերը՝ Մեծ Հայրենականի մասնակից”

Մի՛ մեղադրեք ուսուցչին, ոչ արժանապատիվ աշխատավարձը ստիպում է ուսուցչին գնալ այդ անհեթեթ ատեստավորմանը

Ես հանդարտ, անշտապ կարդացի իմ գործընկերների դիտարկումները ուսուցչի կամավոր ատեստավորման կարգի, հարցաշարի և թեստերի շուրջ, հանդիպեցի կարևոր փաստարկների, հիմնավորումների, մտքերի, բայց նաև ուսուցչին ուղղված մեղադրանքների․․․ընկերներ, մի՛ մեղադրեք ուսուցչին, նվաստացնող աշխատավարձը ստիպում է ուսուցչին գնալ այդ անհեթեթ ատեստավորմանը, պարզապես իշխանությունն է մշակել ուսուցչի աշխատանքը պատշաճ գնահատելու և աշխատավարձ բարձրացնելու սխալ ուղի։ Continue reading “Մի՛ մեղադրեք ուսուցչին, ոչ արժանապատիվ աշխատավարձը ստիպում է ուսուցչին գնալ այդ անհեթեթ ատեստավորմանը”

Սովորողների տպավորությունները՝ «Հայոց պատմություն» առարկայի ավարտական բանավոր քննությունից

Ներկայացնում են 9-րդ դասարանի սովորողները՝

Լուսանկարները՝ Դիանա Նազարյանի

Առցանց ուսուցում /Մարտի 2-6/

ԱՌՑԱՆՑ ՈւՍՈւՑՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ…

8-րդ դասարան /8.2, 8.6/
Թեման՝
-«Ազգային նոր պետությունները Եվրոպայում».
ա/ Գերմանիայի վերամիավորումը
-Օտտո Ֆոն Բիսմարկ
բ/ Իտալիայի վերամիավորումը
-Ջուզեպպե Գարիբալդի
Continue reading “Առցանց ուսուցում /Մարտի 2-6/”